Wednesday, 22 07 2026
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
15:30
Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
14:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
14:40
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
14:30
Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
13:50
Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
13:30
Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian

Պուտինն Էրդողանին չի օգնի, բայց նրա այցելությունը Թուրքիա կզայրացնի ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ապրիլի 27-ին այցելել Թուրքիա՝ մասնակցելու երկրում «Ռոսատոմ»-ի կողմից կառուցված առաջին՝ «Ակկույու» ատոմակայանի բացմանը:

Պուտինը կարող է ժամանել Թուրքիա կամ մասնակցել արարողությանը առցանց, ասել է նա։Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե դեռևս հստակեցված չէ՝ արդյո՞ք նախագահ Պուտինը կմասնակցի թուրքական «Ակկույու» ատոմակայանի շահագործման մեկնարկին:

Ընդգծենք, սակայն, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  մեկ շաբաթից կմեկնի Թուրքիա․ հանդիպման օրակարգում է նաև ղարաբաղյան խնդիրը։ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ  Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հրավերով, կմեկնի Թուրքիա.«Երկու նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցությունը, Ուկրաինան, Սիրիան և Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը», – մասնավորապես նշել է  Զախարովան։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ  սովորաբար նախքան առաջին դեմքի այցը որևէ երկիր, տեղի է ունենում արևտգործնախարարի կամ այլ պաշտոնյաների մակարդակով այցելություն, որի ժամանակ նախապատրաստվում է նախագահի այցը։

Միևնույն ժամանակ Չաքրյանը ևս նշեց, որ առ այս պահը հստակ չէ՝ Պուտինը կգնա՞ Թուրքիա, թե՞ ոչ։ Նման հեռանկարն,  ըստ մեր զրուցակցի, անշուշտ կապ կունենա մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող ընտրությունների հետ։ ՌԴ նախագահն այդպիսի ժեստով իր աջակցությունը կհայտնի Էրդողանին.«Առհասարակ այս ընտրություններում Էրդողանը մի շարք խնդիրներ կունենա և նրան աջակցություն պետք է, բայց արդյոք Պուտինի աջակցությունը կօգնի՝ դա է հարցը»։

Մեր զրուցակիցը նշում է, որ Թուրքիայում անցկացված մի շարք հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն 50-50 տոկոս ձայն ունի, մինչդեռ Էրդդողանի ձայները չեն գերազանցում 50 տոկոսը, որոշ ընկերություններ նույնիսկ 30 են նշում.«Պուտինի այցը չի օգնի Էրդողանին, պարզապես էլ ավելի կզայրացնի ամերիկացիներին, նրանք էլ Էրդողանի վերընտրությունը չեն ուզում։ «New York Times»-ն ընդդեմ Էրդողանի հոդվածներ է  գրում, Բայդենն էլ՝ նախքան ընտրվելը  հայտարարել էր, որ դեմոկրատական ճանապարհով պետք է Էրդողանին հեռացնել Թուրքիայի նախագահի պաշտոնից։ Չեմ կարծում, թե նրա վերաբերմունքը Էրդողանի հանդեպ փոխված լինի։ Առանցքային որևէ հարց այդպես էլ փոփոխություն չի կրել, որևէ հարց չի կարգավորվել։ Օրինակ Հյուսիսային Իրաքին, Սիրիային ռազմական օգնություն տրամադրելը շարունակվում է, երկու տարի շարունակ խոսում էր  «մի օր գիշերը Սիրիա» գնալու մասին, այն էլ՝ չկարողացավ, օդային տարածքը փակ էր»,-ասաց Չաքրյանը։

Թուրքագետը նշում է, որ ՌԴ նախագահ Պուտինը շատ է ուզում, որ Էրդողանը վերընտրվի.«Բայց այստեղ կա  հետևյալ մոդելը՝ ինչքան ռուսներն ուզեն, ամերիկացիներն այնքան չեն ուզելու։ Պուտինն առանձնապես բան անել չի կարող։ Թուրք հասարակությունը Ռուսաստանի հանդեպ  բացասական վերաբերմունք ունի, շատ գոհ չէ Ռուսաստանից։ Այսինքն՝ ԱՄՆ, թե՞ Ռուսաստան, նախապատվությունը կտան ԱՄՆ-ին՝ հատկապես մտավորական, գիտակից զանգվածը։ Այն շինարարական ընկերությունները, որ բացվել են Ռուսաստանում, դրանց տերերը կողմ կլինեն, տուրիստականները՝ ևս, բայց դա  մեծամասնություն չի կազմում»։

Արդյոք Էրդողանը պարտության դեպքում կզիջի իր դիրքերը, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Ես անընդհատ հետևում եմ իրադարձություններին։ Կարծես ընդդիմությունը ևս այդ սցենարից վախենում է։ Միջազգային աջակցությունն ահա այստեղ է պետք։ Եթե հնար լինի՝ զորքի միջոցով կճնշի, չի հանձնի իշխանությունը։ Ստամբուլում քաղաքապետ էր ընտրվել, 18.000 ձայնի առավելությամբ, Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը  չեղյալ հայտարարեց, մի ամիս  հետո  նոր ընտրություններ եղան, այս անգամ 800.000 ձայնի առավելությամբ հաղթեց։ Այս անգամ ոչինչ անել չէին կարող»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում