Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար Իրանի կողմից վճարի գանձման դեպքում համանման իրավիճակ կարող է առաջանալ աշխարհի այլ մասերում։

Այս դիրքորոշումը նա հայտնել է Մանիլայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ, որի տեսանյութը տարածել է DRM News-ը։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Իրանը պահանջում է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իրավունք, որը «չունի գործող իրավական մեխանիզմներից ոչ մեկով»։

«Եթե մենք ստեղծենք նախադեպ Մերձավոր Արևելքում, երբ մի պետություն որոշում է վերահսկողություն հաստատել միջազգային ծովային ուղու նկատմամբ, գանձել վճար նավերի անցման համար և կրակ բացել այն ​​նավերի վրա, որոնք հրաժարվում են վճարել, ապա մենք կստեղծենք նախադեպ, որը կարող է կրկնվել աշխարհի այլ մասերում, այդ թվում՝ այս տարածաշրջանում», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա հավելել է, որ այսպիսով վտանգի տակ են հայտնվել նավագնացության ազատության հիմնարար սկզբունքները։

«Իսկ եթե դա սպառնալիքի ենթարկվի, ապա կարծում եմ, որ սպառնալիքի տակ կհայտնվեն համաշխարհային տնտեսությունը և այն կանոնները, որոնց վերջին 150 տարվա ընթացքում ենթարկվում է միջազգային առևտուրը», – հավելել է նա։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Թեհրանը դիմել է Վաշինգտոնին՝ զինված հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների համար, բայց ԱՄՆ-ն չի կարծում, թե Իրանը լուրջ է տրամադրված։

«Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով՝ աշխարհի այդ մասում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցությունների հարցով, – ասել է նա։ – Խնդիրն այն է, որ նրանք լուրջ չեն տրամադրված բանակցություններին»։

Ռուբիոյի խոսքով, եթե Թեհրանը «լուրջ տրամադրվածություն» ցուցաբերի բանակցություններին, նույն բանը կանի Վաշինգտոնը։

«Հակառակ դեպքում մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ պաշտպանելու մեր շահերը և մեր դաշնակիցների շահերը», – հավելել է պետքարտուղարը:

Նա միևնույն ժամանակ շեշտել է՝ ԱՄՆ-ն պատրաստ է և ցանկանում է ներգրավվել դրական, կառուցողական բանակցություններում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում