Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ե՞րբ կանի ԱՄՆ նույնը կոչը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վետանդ Պատելը հայտարարել է, որ Նահանգներն ու մի քանի տասնյակ այլ երկրներ կոչ են արել ԵԱՀԿ-ին ստեղծել առաքելություն, որը կուսումնասիրի Բելառուսում մարդու իրավունքի խախտումները: ԱՄՆ կոչ է անում ստեղծել ԵԱՀԿ փորձագիտական առաքելություն, իսկ Բելառուսին կոչ է անում գործակցել այդ առաքելության հետ: Իհարկե, թե ինչ հնարավորություն ունի ԱՄՆ կոչը դառնալ իրականություն, մեծ հարց է, և թերևս ավելի շուտ հռետորական հարց, բայց, միաժամանակ արժե հարց տալ, թե Միացյալ Նահանգները ե՞րբ կոչ կանի ստեղծել փորձագիտական խումբ կամ առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումը ուսումնասիրելու համար, որ իրեն անպատիժ  ձևով թույլ է տալիս Ադրբեջանը:

Ադրբեջանի նախագահը ոչ միայն անտեսում է միջազգային դատարանի որոշումը, այլ նաև բոլոր այն հորդորները, որ, օրինակ Լաչինի միջանցքը բացելու առնչությամբ անում են միջազգային դերակատարները, այդ թվում նույն ԱՄՆ-ն: Ադրբեջանը ոչ միայն անհաղորդ է այդ կոչերին, այլ իրեն թույլ է տալիս անգամ դրանց զուգահեռ կատարել քայլեր, որոնք միտված են Արցախի հանդեպ ռազմա-քաղաքական շանտաժն առավել ուժգնացնելուն, օղակն առավել սեղմելուն: Դրան զուգահեռ էլ Ալիևը հայտարարում է, որ միջանցքը բաց է և չկա որևէ շրջափակում: Այդ ֆոնին, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ կարիք կա Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, որպեսզի այդ առաքելությունը գնահատի, թե ինչպիսի իրավիճակ է այնտեղ, արդյո՞ք կա շրջափակում և մարդասիրական ճգնաժամ ու աղետի ռիսկ, թե՞ ոչ:

Երևանի այդ կոչերի առնչությամբ չկա միջազգային որևէ արձագանք, մինչդեռ ակնառու է, որ Բելառուսից ոչ պակաս հրամայական է միջազգային մոնիտորինգի ենթարկել Արցախում շրջափակված և պարբերական հարձակումների ենթարկվող 120 հազար հայերի իրավունքների ոտնահարման փաստը, որ Ադրբեջանի իշխանության գործողությունների հետևանք է: Ավելին, այդ իմաստով խնդիրը առավել հրատապ է, քան Բելառուսի մարդու իրավունքների հարցը, քանի որ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է 120 հազար մարդու գործնականում կյանքի իրավունքի իրացմանը: Միևնույն ժամանակ, թերևս մեծ գաղտնիք չէ այն, որ խնդիրը գերազանցապես դիտարկվում է աշխարհաքաղաքական հարթության վրա և այդ առումով Լուկաշենկոն հակառակորդ է, թշնամի, իսկ Ալիևը՝ գործընկեր և էներգամատակարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում