Wednesday, 08 05 2024
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը

Հնդկական նոր հաուբիցները դյուրաշարժ են, ինչը նրանց անխոցելի է դարձնում․ առաջին անգամ կկիրառվի Հայաստանում

Հնդկական մամուլը գրում է, որ Հայաստանը հնդկական Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ «Kalyani Strategic Systems Limited ընկերության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում և Պոկրանում, նախքան այն առաջարկվել էր Հայաստանին, որը սպառազինության համակարգ էր փնտրում բարձրլեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար, որտեղ Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակվում է», – գրել է IDRW-ն: Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/ 39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ոլորտի ցուցահանդեսում այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված հրաձգության բոլոր չափանիշներին:

Այս առնչությամբ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս զենքն իր բնույթով նորություն է և դեռևս ոչ մի տեղ չի կիրառվել, առաջին անգամ, ըստ էության, պետք է կիրառվի Հայաստանում, եթե դրա կարիքը լինի. «Ընդհանուր առմամբ, այդ զենքի բնութագիրը բավականին խոստումնալից է, որը կարծես թե, նախատեսված է բարձրլեռնային մարտերի կամ ռազմական գործողությունների համար: Կարելի է ասել՝ սա նոր սերնդի հաուբից է: Ամենակարևորն այն է, որ այն տեղայնացված է բարձրլեռնային գոտիների համար: Մյուս կարևոր բանը, որ մենք նկատում ենք զինտեխնիկայի ուսումնասիրության ժամանակ, այն է, որ ինքը դյուրաշարժ է, կարող է շատ արագ մարտական կրակ իրականացնելուց հետո տեղափոխվել այլ վայր: Այդ առումով ինքը առավելագույնս անխոցելի է դառնում:

Ես խուսափում եմ ասել՝ մենք նման բան ունեցել ենք, թե ոչ, որովհետև դեռևս պաշտոնապես չենք հայտնել, որ դա մերն է: Պետք է ուղղակի ասեմ, որ նմանատիպ զինտեխնիկա մեր արսենալում չի եղել»,-ասաց ռազմական փորձագետը:

Նա նաեւ հավելեց, որ այս զինտեխնիկայի տեխնիկական բնութագիրը կարդալով կարելի է ասել, որ այն բավականին հետաքրքիր է ու բավականին տեղայնացված է ռազմական գործողությունների համար բարձր լեռնային գոտիներում. «Շատ հետաքրքիր է, որ այս զինտեխնիկան ինքնուրույն տեղաշարժվում է. եթե այլ հաուբիցների դեպքում պետք է մենք ինքներս միջամտենք թիրախ ընտրելու ժամանակ, այս դեպքում ավտոմատ է ամեն ինչ ընտրվում, ավտոմատ հաղորդվում է տեխնիկային, տեխնիկան ինքը ինքնուրույն տեղաշարժվում, դիրքավորվում է և իրականացնում է մարտական կրակը»,-ընդգծեց Կարեն Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում