Saturday, 08 06 2024
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը հիշեցրել է բանալին

Մենք բանակցում էինք ոչ թե Ադրբեջանի, այլ Մինսկի խմբի համանախագահ միջնորդների հետ, նախօրեին հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արցախյան կարգավորման գործընթացի վերաբերյալ իր նախագահական ելույթների, հարցազրույցների, հայտարարությունների ժողովածուի շնորհանդեսին: Սերժ Սարգսյանը գործնականում ասել է հայաստանյան քաղաքականության «բանալին»՝ աշխատանք համանախագահների հետ, ոչ թե Ադրբեջանի, որովհետև Ադրբեջանի հետ աշխատանքը գործնականում չի ունենալու որևէ հեռանկար: Նախ, որովհետև Ադրրբեջանն ինքն էլ հենց սկզբից աշխատել է միջնորդների, ոչ թե Հայաստանի հետ, և Հայաստանի հետ հարաբերվել հենց միջնորդների հետ երկկողմ աշխատանքի տրամաբանությամբ:

Գործնականում, նույն կերպ է վարվել նաև Հայաստանը: Սա օբյեկտիվ իրողություն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդ համանախագահները հենց սկզբից վերցրել են իրավիճակն իրենց կառավարման ներքո, միևնույն ժամանակ սակայն աշշխառելով այդ հարցում միասին, այդուհանդերձ յուրաքանրյուրն ունեցել է իր ռազմավարական տեսալականը և արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտությունը դիտարկել է դրա համատեքստում: Եվ, քանի որ տարիների ընթացքում միջնորդների միջև խորացել է ոչ թե գործակցության, այլ մրցակցության և դիմակայության գիծը, առավել կարևոր  դարձել երկկողմ աշխատանքը, աշխատանքը հենց նրանց, այսինքն իրավիճակի կառավարման հիմնական և գերակա լծակները տնօրինող ուժային կենտրոնների հետ: Ադրբեջանի հետ աշխատանքը ուղիղ կապված է լինելու հենց նրանց հետ երկկողմ աշխատանքի արդյունավետությունից:

Այդպես է առ այսօր և այստեղ է իրավիճակի կառավարելիության՝ իհարկե մեր հնարավորությունների և ուժի չափով կառավարելիության բանալին: Սա ամենևին Ադրբեջանի հետ չաշխատելու մասին չէ, այլ արձանագրելու, որ այդ աշխատանքի բանալին՝ միջնորդ կամ հավակնորդ երկրների հետ աշխատանքն է: Իսկ այսօր առավել քան կարևոր է դարձել նրանց հետ երկկողմ աշխատանքը, քանի որ նրանք զգալիորեն տարանջատվել են միմյանցից և գտնվում են դիմակայության կոշտ ռեժիմում: Մոդելն ինքնին իհարկե չի կարող բացել որևէ դուռ, որովհետև չափազանց կարևոր է իհարկե դրա բովանդակությունը, այն բովանդակությունը, որ պետք է սպասարկվի այդ մոդելով: Այստեղ է Հայաստանի ներկայիս գերակա անելիքներից, առանցքայիններից մեկը՝ ձևավորել բովանդակություն, որն առավելագույնս համարժեք կլինի ներկայիս համաշխարհային դիմակայության պայմաններում դրա բոլոր հիմնական դերակատարների հետ երկկողմ աշխատանքի բնական անհրաժեշտությանը: Ընդ որում, այդ խնդիրը Հայաստանի համար չունի միանվագ լուծում, այսինքն՝ ձևավորեցինք, և վերջ, անցնում ենք իրացնելու: Հայաստանի համար դա պետք է լինի «արտադրական ցիկլ», ամենօրյա ու ամենժամյա ռեժիմով, որովհետև իրավիճակը աշխարհում փոխվում է շատ արագ և հնարավոր չէ այդ փոփոխության պայմաններում ապավինել թեկուզ մեկօրյա որևէ բովանդակության համարժեքությանը, այն պետք է գտնվի անհրաժեշտության դեպքում անընդհատ նորոգման և թարմացման միջավայրում: Իսկ դրա համար չափազանց կարևոր է դառնում Հայաստանի ներքին միջավայրը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում