Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 700 միլիոնին

Աշխարհի 229 երկրներում և տարածքներում կորոնավիրուսի համավարակի բռնկումից մինչ օրս հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 680 690 503-ի: Հիվանդությունն աշխարհում 6 805 280 մարդու կյանք է խլել: նման տվյալներ է հրապարակել Worldometer կայքը, որը ներկայացնում է COVID-19-ի տարածման վիճակագրական տվյալները:

Ինչպես հիվանդության հաստատված դեպքերի, այնպես էլ վիրուսից մահվան դեպքերի թվով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Միացյալ Նահանգները: Երկրում 2020 թ.-ից մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 105 միլիոն դեպք, որոնցից ավելի քան 1 միլիոնը՝ մահվան ելքով:

Հիվանդության հաստատված դեպքերի թվով երկրորդ հորիզոնականում է Հնդկաստանը, որտեղ COVID-19 է հաստատվել 44,5 միլիոնից ավելի մարդու մոտ: Կես միլիոնից ավելի մարդ մահացել է կորոնավիրուսից:

Հիվանդության դեպքերի թվով երրորդ հորիզոնականում է Ֆրանսիան՝ գրեթե 40 միլիոն հաստատված դեպքով: Այստեղ վիրուսից մահացել է 165 հազար մարդ:

Կորոնավիրուսով հիվանդացածների թվով չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են Գերմանիան (38 միլիոնից ավելի դեպք) և Բրազիլիան (ավելի էան 37 միլիոն դեպք): Ի դեպ, մահվան դեպքերի թվով Բրազիլիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին: Բրազիլիայում կորոնավիրուսը գրեթե 700 հազար մարդու կյանք է խլել:

Ռուսաստանում կորոնավիրուսի մինչ օրս հաստատված դեպքերի թիվը 22 միլիոնից ավելի է, որոնցից շուրջ 396 հազարը՝ մահվան ելքով: Ի դեպ, ըստ Interfax գործակալության՝ վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 11 հազար մարդու մոտ՝ նախորդ օրվա համեմատությամբ նվազելով 2396-ով: Հոսպիտալացված հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատությամբ նվազել է 615-ով կամ 26,8%-ով:

Հայաստանի հարևան երկրներից Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 7,5 միլիոնը, որոնցից շուրջ 144 հազարը՝ մահվան ելքով: Վրաստանում COVID-19 է հաստատվել 1,8 միլիոն մարդու մոտ, որոնցից գրեթե 17 հազարը մահացել է հիվանդությունից: Թուրքիայում մինչ օրս COVID-19 է հայտնաբերվել 17 միլիոնից ավելի մարդու մոտ, որոնցից 101 հազարը մահացել է: Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 828 հազար դեպք, որոնցից 10 հազարը՝ մահվան ելքով:

Ըստ Our World in Data կայքի տվյալների՝ աշխարհի բնակչության 69,7 %-ը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Ընդհանուր առմամբ, ներարկվել է 13,32 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ:

Իսկ Հայաստանում պատկերը հետևյալն է՝ 2020 թ.-ի մարտին կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից ի վեր COVID-19 է հաստատվել է 446 819 մարդու մոտ: Մահվան ելքով դեպքերի թիվը 8721 է: ՀՀ առողջապահության նախարարության վերջին հրապարակած տեղեկագրի համաձայն՝ պատվաստումների ընդհանուր թիվը կազմում է 2 285 330: Ամբողջական պատվաստված է 1 033 268 մարդ: Իսկ պաստվաստանյութի բուստերային դեղաչափ է ստացել 87 336 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում