Saturday, 08 06 2024
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին

Համացանցի վտանգավոր ազդեցությունը երեխաների վրա. Ինչ են հորդորում հոգեբանները

Տեխնիկայի  զարգացման հետ համընթաց համացանցում առկա վտանգները օր օրի շատանում են, այդ ամենի հետ մեկտեղ էլ ավելանում է երեխանների ներգրավվածությունը համացանցում: Երեխաներից շատերը սոցկայքերում ունեն իրենց անձնական էջերը, իսկ ծնողները  այս հարթակում իրենց երեխաներին դժվարանում են վերահսկել: 36-ամյա Մարինեի  դուստրը՝ 13-ամյա Անին, օրվա մեծ մասն անցկացնում է համացանցում։ Մոր խոսքով՝ աղջկան  վերահսկելը օրեցօր ավելի է բարդանում։ Մարինեն նշում է. «Սկսել է շատ կրկնօրինակել այն ամենը, ինչ տեսնում է համացանցում, անում է այնպիսի բաներ, որոնք նախկինում չէր անում։ Ինչքան փորձում ենք չարգելել օգտվել համանցացից,  ավելի է բարդանում իմ ու աղջկաս հարաբերությունները»:

Այս ամենին զուգահեռ Մարինեին անհագստացնում է նաև այն փաստը, որ աղջիկը դարձել է լռակյաց, մեկուսացել է.«Եթե ամբողջ օրը հետը չխոսենք, մի անգամ մտքով չի անցնի մեզնով հետաքրքվել. եթե տուն գող մտնի, անգամ չի արձագանքի»:  13-ամյա Անին չի կիսում մայրիկի  անհագստությունը և նշում է, որ համացանցը այնքան էլ վատ բան չէ, ինչպես ներկայացնում է մայրիկը, և որ իր բոլոր ընկերները իր նման ամեն օր օգտվում են համացանցից։ Իսկ այն հարցին,  թե ինչն է համացանցում այդքան մեծ հետաքրքրություն ստեղծել Անի մոտ, նա պատասխանում է. « Համացանցում գտել եմ ինձ հետաքրքրող ամեն ինչ ՝ընկերների հետ շփում, ֆիլմ դիտել, ֆոտոներ մշակել, խաղեր խաղալ»: Մեր խոսակցությանը խառնվում է մայրը՝ ասելով, որ խաղեր խաղալը,ընկերների հետ շփվելը առանց համանցացի էլ կարող է անել, իսկ Անին ծիծաղելով պատասխանեց. «Դե մինչև իջնում եմ բակ, մթնում է»: Մարինեի և մյուս ծնողների անհագստությունը համացանցի վերաբերյալ ավելանում է, բայց համացանցում առկա վտանգները դրանով չեն պակասում:

Համանցանցի դրական և  բացասական կողմերի մասին փորձեցինք պարզել «Կանա» հոգեբանական կենտրոնի հոգեբան, ավազաթերապևտ Աննա Լևոնովնաի (Սաֆարյան) հետ, որը մեզ հետ զրույցում նշեց,որ որքան էլ համացանցը դարձել է մեր անբաժանելի մի մասը, դպրոցականների համար այն գիտելիքի իսկական պահեստ է, որում նրանք  ցանկացած պահի կարող են գտնել ցանկացած տեղեկություն, որն անհրաժեշտ է իրենց։ Իսկ համացանցի բացասական կողմերի մասին հոգեբանը հայտնեց հետևյալ տեսակետը. «Երեխաների համար ինտերնետն ավելի ու ավելի է դառնում հոգեբանական կախվածություն: Դա պայմանավորված է դեռ չձևավորված նյարդային համակարգի հետ: Այսօր գրեթե յուրաքանչյուր աշակերտ ունի ինտերնետի հասանելիություն: Միշտ չէ, որ ծնողները վերահսկում են, թե ինչ է անում իրենց երեխան համացանցի մեջ, ինչ խաղեր է խաղում և ինչ կայքեր է այցելում: Իսկ սա արդեն կարող է բերել կախվածության և արտահայտվում է երեխայի հաճախ դյուրագրգիռ լինելով, հիստերիայով,  վախերով, անքնությունով կամ ընկճված լինելով»:

«Հանուն երեխաների լավագույն շահի» իրավապաշտպան  հասարակական կազմակերպության նախագահ Ծովինար Կարապետյանն էլ իր մասնագիտական տեսանկյունից առանձնացրեց մի քանի այլ վտանգներ,որոնք սպառնում են երեխային համացանցում. «Որպես առաջին քայլ, երեխային անհրաժեշտ է տեղեկացնել, որ համացանցում արված ցանկացած գործողություն պահպանվում է, իսկ բովանդակությունը չի մոռացվում: Այդ է պատճառը, որ գործնականում անհնար է ամբողջությամբ ջնջել նախկինում համացանցում կատարած հրապարակումները: Պետք է պարզաբանել, որ համացանցում երեխայի յուրաքանչյուր որոնման ժամանակ համակարգերը նրա վերաբերյալ սովորաբար հավաքում են մեծ քանակությամբ տեղեկություններ: Ժամանակի ընթացքում որոնման համակարգերը ճշգրտորեն ճանաչում են երեխայի նախասիրությունները: Անչափահասներին պետք է արգելել դեռահաս տարիքում այնպիսի հրապարակումներ կատարել, որոնք նրանց համար հետագայում կարող են խնդիրներ առաջացնել: Համացանցում նոր ընկերներ ձեռք բերելը ևս կարող է  վտանգավոր լինել, ուստի անհրաժեշտ է այդ հարցում ևս զգուշավոր լինել: Երեխան կարող է չգիտակցված անձնական տեղեկատվություն տարածել՝ նշելով իր բնակության հասցեն, հեռախոսահամարը, ինչը բոլորը կարող են տեսնել և կարդալ, արդյունքում հանգեցնելով վատ հետևանքների: Շատ զգույշ է պետք լինել նաև աշխատանքի առաջարկների հարցում, քիչ չեն դեպքերը, երբ երեխան կարող է չգիտակցված ներգրավվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ այս և այլ խնդիրներից խուսափելու համար պետությունը պետք է մշակի համապատասխան ռազմավարություն՝ բացահայտելով և լուծում տալով առկա խնդիրներին»:

Հոգեբան Աննա Լևոնովնան նույնպես համակարծիք է այն մտքի հետ, որ երեխաներին պետք է պատմել համացանցում առկա վտանգների մասին.«Հաճախ ագրեսորներն արգելում են երեխաներին ամեն ինչ պատմել ծնողներին։ Նրանք շանտաժի են ենթարկում և սպառնում են վնասել երեխայի ընտանիքին կամ ընկերներին։ Սա է պատճառը, որ երեխաները ներքաշվում են տհաճ և վտանգավոր գործողությունների ցիկլի մեջ: Եվ անպայման ծնողները պետք է պատմեն երեխաներին կիբերբուլինգի մասին: Պետք է բացատրել, որ առցանց ճնշումը ունի նույն արմատները, ինչ իրական կյանքում: Էկրանի մյուս կողմում անանուն թաքնվում են ագրեսորները, որոնց նպատակը վախեցնել է, ճնշելը ու անօգնականության հասցնելը երեխաներին։ Եվ դա նույնքան վնասակար է, ինչպես իրական կյանքում»: Գոյություն ունեն մի շարք մեխանիզմներ որոնք զերծ են պահում  երեխային համանցանցում վտանգներից դրանցից մի քանիսի մասին խոսեցինք իրավապաշտպանի հետ. «Երեխային համացանցում առկա վտանգներից զերծ պահել նախ պարտավոր է նրա օրինական ներկայացուցիչը: Անչափահասն անձամբ կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի անմիջապես դիմելու ինտերնետային կայքի պատասխանատուին՝պահանջելով ջնջելու կայքում առկա երեխայի անձնական տվյալները:

Հնարավոր է իրավիճակ, երբ կայքի պատասխանատուն հրաժարվի ջնջել երեխայի անձնական տվյալները կամ չպատասխանի դիմումին: Այդ դեպքում անչափահասը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող են կայքի պատասխանատուի դեմ բողոքով դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, իսկ ցանկության դեպքում՝ դատարան»: Իրավապաշտպանը մեր զրույցի ընթացքում նաև անդրադարձավ այն փաստին,որ շատ հաճախ երեխաները առցանց հաշիվ բացելուց նշում են իրենց տարիքից տարբերվող տարիք,այդ դեպքում եթե ծնողն ուշադիր չլինի, ապա ըստ իրապաշպանի գործնականում գրեթե անհնար է խնդրից խուսափել, քանի որ երեխան համացանցում իր տվյալները, օրինակ՝ անունը, նկարը, բջջային հեռախոսի համարը, տնօրինելու և վերահսկելու արդյունավետ միջոցներ չունի, իսկ դա անպայմանորեն հանգեցնելու է երեխայի անձնական կյանքին, անձնական տվյալներին սպառնացող վտանգների: Հարցի՝ օր օրի համանցացում ավելացող այսքան վտանգները արդյո՞ք պետությանը չի անհագստացնում և` ինչու՞ պետությունը մշտադիտարկում չի անցկացնում նման տարբեր հավելվածների վերաբերյալ և հանրայնացնում վիճակագրություններ:

Իրավապաշտպանը նշեց,որ չի կարող պատասխանել, քանի որ այդ հարցի հասցեատերը նա  չէ, սակայն կարող է փաստել, որ խնդիրն իսկապես լուրջ է դրված, քանի որ մի շարք հավելվածներ կան, որոնք բացասաբար են ազդում երեխաների վրա. անհնար է կանխատեսել, թե որ պահին ինչ բովանդակությամբ տեսանյութ կհայտնվի երեխայի տեսադաշտում, չկան դրանցից ապահովագրող գործուն, արդյունավետ մեխանիզմներ, մնում է առհասարակ երեխային արգելել այդ հավելվածներից օգտվելը:  Իսկ թե ինչ այլընտրանքային մեթոդներով կարելի է փոխարինել համացանցը, որպեսզի չարգելել հոգեբան Աննա Լևոնովնան նշում է.«Կարելի է տարբեր տարիքի համար խաղեր խաղալ դերային, սեղանի խաղեր կամ բառախաղեր: Նրանք զարգացնում են ստեղծագործական և տրամաբանական մտածողությունը, մարզում են հիշողությունն ու ուշադրությունը, սովորեցնում են երկխոսություն կառուցել։ Կարելի է գնալ թանգարան, կինո , թատրոն։ Հյուրեր կանչել, խմբակների գրանցել երեխային»:

Ի հավելումն այս ամենի՝  իրավապաշտպան Ծովինար Կարապետյանը նշում է, որ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար ծնողը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի, թե երեխան ինչ է հրապարակում համացանցում։ Երեխան իր անձնական տվյալները պետք է հասանելի դարձնի միայն որոշակի շրջանակի անձանց՝ իր ընկերներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում