Saturday, 11 07 2026
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում

Հայաստանի վարչապետի անդրադարձը Հաագային. միջազգային հետևանքի հրամայականը

Լաչինի միջանցքի բացման առարկայական քայլերի բացակայությունը կարող է և պետք է հանգեցնի Ադրբեջանի համար կոնկրետ միջազգային հետևանքների, կառավարության փետրվարի 23-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հաագայի դատարանի նախօրեին հրապարակված միջանկյալ որոշմանը, որով դատարանը Ադրբեջանին պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի երկկողմ լիարժեք և ազատ տեղաշարժը վերականգնելու համար: Նիկոլ Փաշինյանը ակնարկել է առարկայական գործողության մի տարբերակի մասին՝ պաշտոնական Բաքուն միջանցքը բացելու կոչ է անում այսպես կոչված «էկոակտիվիստներին»:

Հարց է առաջանում, թե  ի՞նչ կլինի, եթե այդ «էկոակտիվիստները» չլսեն Բաքվի կոչը կամ հորդորը, Ադրբեջանն էլ հայտարարի, որ նրանք ազատ են, օգտվում են բողոք իրականացնելու իրենց ազատություններից, և Ադրբեջանը որևէ կերպ պաշտոնական որևէ քայլ չի անում միջանցքը արգելափակելու համար, բայց նաև չի կարող բռնանալ «էկոակտիվիստների» խաղաղ և անզեն բողոքի հանդեպ, քանի որ դա կլինի ժողովրդավարական իրավունքի խախտում: Կարո՞ղ է լինել այդպիսի սցենար, թե՞ ոչ: Բարդ է ասել, բայց, որ Ադրբեջանը կօգտագործի ցինիզմի ու երեսպաշտության բոլոր հնարավոր միջոցները՝ Հաագայի դատարանով իր վրա դրված պարտավորություններից խուսանավելու համար, թերևս չկա կասկած:

Միաժամանակ, կասկած կա, թե միջազգային հանրությունը «կզինվի» Հաագայի դատարանի որոշումով և առավել կկոշտացնի Բաքվի հանդեպ ճնշումը, իրապես սպառնալով միջազգային հետևանքներով, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակը, որ Բաքվին տվել է հանդուգնն «մանևրի» հնարավորություն, ոչ միայն չի մեղմվել, այլ ավելի է լարվում ու սրվում: Այդպիսով, ակնառու է, որ Հաագայի դատարանի որոշումն իր կարևորությամբ հանդերձ, այդուհանդերձ դեռ բավականին հեռու է իրավիճակի քաղաքական հանգուցալուծման գործուն միջոցղ դիտվելուց: Ավելին, Հայաստանից ըստ ամենայնի պահանջվելու է դատտարանի որոշման քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիայի ու իրացմման բավականին մեծ  ջանք, բարդ աշխատանք: Առավել ևս, որ Հաագան հրապարակել է այսպես ասած միջանկյալ որոշում, իսկ վերջնական ամբողջական որոշումը դեռ ենթակա է որոշակի գործընթացի: Հայաստանը արձանագրել է միջանկյալ հաջողություն, ինչը շատ կարևոր է, սակայն դրա ՕԳԳ-ն էապես կախված է լինելու աշխատանքի շարունակությունից, որում պետք է նաև դեր ստանձնի հայկական ամբողջ օրգանիզմը, թե պետական, թե հասարակական-քաղաքական: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ միջազգային դատարանի որոշումը միանգամայն հիմնավոր փաստարկ է, որ պետք է հայկական բոլոր պետական ու ոչ պետական ինստիտուտները դնեն միջազգային հանրության պատասխանատու ինստիտուտների առաջ,  Ադրբեջանի քայլերի բացակայության դեպքում  բարձրաձայնելով միջազգային հետևանքի անխուսափելիության հարցը: Եթե մինչ այդ, այդ հետևանքների հարցը կարող էր դիտվել զուտ Հայաստանի «սուբյեկտիվ» պահանջ կամ ակնկալիք, ապա այժմ այդ հետևանքի հարցը ամրագրված է միջազգային արդարադատության դատարանի վճռով: Ի վերջո, հայկական դիվանագիտության համար իրավա-քաղաքական խնդրի ու մարտահրավերի առանցքում այն է, որ պետք է ապահովվի ու ամրագրվի միջանցքի կենսագործունեության ազատության ու լիարժեքության ինստիտուցիոնալ ամուր հիմք, լինի դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միջազգային ճանաչումով, թե՞ այդ հայտարարությունից զատ այլ փաստաթղթերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում