Friday, 10 07 2026
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի

Հայաստանում մեծացել է անպտղության ցուցանիշը նաև տղամարդկանց շրջանում  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի եքսոպաթոլոգ,  սեքսոպաթոլոգիայի գծով ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու Սևադա Հակոբյանը

 -Պարոն Հակոբյան, Հայաստանում անպտղության ցուցանիշը վերջին տարիներին աճում է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց շրջանում է անպտղությունը մեծացել: Ի՞նչ գործոններով եք պայմանավորում։

-Ընդհանուր առմամբ՝ անպտղությունը բժշկասոցիալական խնդիր է, քանի որ այն ունի դեմոգրաֆիկ մեծ նշանակություն և ազդում է ընդհանուր ժողովրդագրական ցուցանիշների վրա: Անպտղության ցուցանիշների համաշխարհային միտումները գնալով աճում են: Սա պայմանավորված է որոշակի բնակլիմայական և էկոլոգիական գործոնների վատթարացմամբ, անառողջ սննդի գերակշռմամբ, որոշակի գենետիկական փոփոխված  նյութերի օգտագործմամբ և այլն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մոտավորապես  2մլն նոր ամուսնական զույգ է գրանցվում առաջնային անպտղության խնդրով: Առաջնային անպտղությունն այն է, երբ մեկ տարի ռեգուլյար սեռական կյանքով ապրելու պարագայում  չի արձանագրվում հղիություն, իսկ երկրորդային անպտղությունն այն է, երբ մեկ հղիություն ունենալուց հետո երկրորդ հղիությունը չի արձանագրվում:

Հայաստանում ևս մեծացել է անպտղության ցուցանիշը, այդ թվում տղամարդկանց շրջանում: Ընդհանուր համաշխարհային տվյալներով անպտղության կառուցվածքում մոտավորապես  կիսով չափ  դեպքերում արական գործոնը դեր ունի,  կիսավ չափ էլ կանացի գործոնը: Իսկ մոտավորապես 5-10 տոկոս դեպքերում իդիոպաթիկ անպտղություն է, այսինքն անբացատրելի պատճառներով անպտղություն: E8b Դա այն դեպքն է, երբ կարծես թե առերևույթ վատ ցուցանիշներ չկան ոչ կնոջ մոտ, ոչ տղամարդու, բայց հղիություն չի արձանագրվում:

Ընդհանուր առմամբ մեր բնակչության շրջանում ավելի խնդրահարույց է այս հանգամանքը, քանի որ մենք ունենք դեմոգրաֆիկ խնդիր: Այդ առումով անպտղությունը խիստ մտահոգիչ է, քանի որ ցուցնաիշները բարձրացման միտում ունեն: Սա մենք վաղուց էինք նկատում, բայց քանի որ հետազոտությունները վերջերս ավարտվեցին, դրա մասին նախընտրում էինք խոսել այն ժամանակ, երբ ռեալ արդյունքներ կունենանք:

Ըստ էության՝ գործնական քայլեր են իրականացվում, որպեսզի այն դեպքերում, երբ մարդիկ սոցիալական գործոնով պայմանավորված հնարավորություն չունեն անպտղության օժանդակ տեխնոլոգիաների դիմել, թանկարժեք բուժումներ ստանալ, պետությունը դա որոշակիորեն փոխհատուցում է: Դա վերջին որոշումներով արվում է: Մասնավորապես, ընդունվեց որոշում, որ անկախ սոցիալական վիճակից, եթե մարդիկ 2 և ավելի տարի անպտղության խնդիր ունեն, իրենց հասնում է օժանդակ տեխնոլոգիաներով բուժումները:

-ԷԿՈ ճանապարհով հղիանալու դեպքերը կարծեք թե շատացել են Հայաստանում։ Այս ճանապարհով հղիանալն արդյոք ունի՞ վտանգներ։

-Նախ՝ միանգամից չեն գնում ԷԿՈ անելու, եթե չկա դրան հատուկ ցուցումները, փորձում ենք դեղորայքային բուժում իրականացնել, անպտղության պատճառագիտությունը պարզաբանել, կառուցվածքը հասկանալ, կարող է շատ հասարակ գործոն է պատճառ հանդիսանում, օրինակ տղամարդու սերմնահեղուկի վատթարացումը, որը կարելի է հեշտությամբ բուժեր և մարդը բնական ճանապարհով ունենա հղիություն:

Դեղորայքային բուժումը իհարկե, շատ երկար չպետք է ձգվի, առավելագույնը մեկ տարի: Եթե այնպիսի գործոններ են ի հայտ գալիս, որոնք անհնար է դեղորայքային միջոցներով բուժել, ապա զույգին խորհուրդ է տրվում իրականացնել արտամարմնային բեղմնավորում: Սրա համար կան հստակ ցուցումներ և ընթացակարգեր: Այն բացարձակ իրենից վտանգ չի ներկայացնում, նորմալ պրոցես է: Ուղղակի դա ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում, և մարդիկ մեծ ուրախությամբ հնարավորություն չեն ունենում  դիմելու այդ միջոցին:

Լիարժեք հետազոտությունը խիստ կարևոր է. դեռահասության տարիքում կան որոշ հետազոտություններ, որոնք անհրաժեշտ է անել հետագայում կանխարգելելու համար  անպտղության դեպքերը: Դրանք հորմոնալ ֆոնի հետազոտություններն են, ընդհանուր մարմնասեռական զարգացման փուլերին հետևելն է: Շատ կարևոր է դեռահասային տարիքում ավելորդ քաշի կանխարգելումը, որովհետև դա հորմոլան խնդիրների պատճառ է հանդիսանում, այդ թվում սեռական հորմոնների և հետագայում վերարտադրողական խնդիրների պատճառ է դառնում: Դեռահասության տարիքում շատ կարևոր է ճիշտ ու առողջ սննդակարգը: Շատ հաճախ մեզ հարցնում են, փոքրիկ գեղեցիկ դետալների մի ամբողջ հավաքածու է:

-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ առանց որևէ պատճառի անպտղություն է գրանցվում։

-Այո՛, 5-10 տոկոս դեպքերում լինում են անհասկանալի կամ չպատճառաբանված  անպտղություն: Այսինքն առջերևույթ որևէ խնդիր  չի հայտնաբերվում ոչ կնոջ մոտ, ոչ տղամարդու, սակայն  հղիություն չի արձանագրվում: Այս դեպքերը քիչ չեն, 5-10 տոկոսը մեծ թիվ է: Անպտղությունը չափազանց մեծ ստրեսոգենության աստըիճան ունի: Այդ երևույթը, որ արդեն մեկ տարի ամուսնացած են և երեխաներ չեն ունենում, դա զույգի վրա ունենում է չափազանց աննկարագրելի մեծ պաթոգեն և ստրեսոգեն ազդեցություն: Դրանով պայմանավորված  դա առաջ է բերում այլ խնդիրներ՝ ամուսնական սեքսուալ  խնդիրներ, որոնք խորացնում են անպտղության խնդիրը: Չէ՞ որ բալիկ ունենալու համար պետք է առողջ ռեգուլյար սեռական կյանք: Հղիություն չարձանագրելու պատճառով սկսում է սեռական կյանքը տուժել, ինչն էլ  բացասական օղակի մեխանիզմով ցածրացնում է հարաբերություններ ունենալը և հղիության հավանականությունը: Սկսում է տուժել ամուսնական սեքսուալ ներդաշնակությունը, հարաբերություններ սկսում են ունենալ միայն հղիանալու համար, հաճույք ստանալու գործոնը մղվում է 10-րդական նշանակության: Սա հարուցում է լրջագույն խնդիրներ: Հետագայում նաև դրա պատճառով են արձանագրվում ամուսնալուծություններ: Զույգերը հիասթափվում են միմյանցից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում