Monday, 13 07 2026
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև

Որքան կձգի Ալիևը ռետինը. Կտրվելուց այն կարող է հարվածել ամբողջ ռեգիոնին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Խովաևը Երևան և Բաքու այցերի ընթացքում ունեցել է օգտակար քննարկումներ, շփումներ: Ըստ Զախարովայի, Երևանը և Բաքուն հաստատել են Ռուսաստանի միջնորդությամբ իրենց հետաքրքրվածությունը և Մոսկվան պատրաստ է կազմակերպել հանդիպում խաղաղության պայմանագրի թեմայով: Զախարովան ասել է, թե չի ցանկանում մանրամասնել Խովաևի այցը՝ թեմայի զգայունության պատճառով: Ինչ մանրամասներ է, որ չի հանրայնացում Զախարովան, կան դրանք իրապես, թե ոչ, հարց է, բայց թերևս անկասկած է, որ Բաքուն ու Երևանը դեմ չեն արտահայտվի Մոսկվայի միջնորդությանը: Դեմ չեն արտահայտվի որևէ մեկի միջնորդությանը, բայց հարցն այն է, թե գործնական քաղաքականության առումով ինչպիսին կլինի պատկերը: Օրինակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրի ռուսական հայտնի առաջարկից, որով նախատեսվում է արձանագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում, դրանով ըստ էության հարվածում է ռուսական միջնորդությանը, որովհետև այդ կետում միջնորդությունը արգելակվում է:

Փոխարենը, բացվում է դաշտ այլ միջնորդությունների համար, որոնց նախաձեռնողները կամ հավակնորդները Բաքվին առնվազն չեն առաջարկում կարգավիճակի հարցի հետաձգում:  Այդպիսով, Ադրբեջանը գործնականում գործում է ռուսական միջնորդության դեմ, բայց դրա դեմ էլ Մոսկվան իր հերթին չունի անելու ոչինչ, թեև ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինն օրինակ Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ մոսկովյան հանդիպմանը թերևս հենց Բաքվին էր ակնարկում, որ Եվրոպային ապավինելը կարող է դառնալ վտանգավոր: Որովհետև Բաքուն իսկապես ապավինում է Եվրոպային, սակայն ոչ թե Ռուսաստանին փոխարինելու, այլ պարզապես Ռուսաստանի «քթից ման ածելու» համար, այդ կերպ փորձելով կորզել առավելագույնը, ինչ կարող  անել Մոսկվան Կովկասում: Իսկ Բաքվի պատկերացմամբ, առավելագույնը, որ Մոսկվան կարող է անել թերևս Կովկասում՝ Հայաստանի հանդեպ ճնշում բանեցնելն ու Հայաստանի զիջումների գնով Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանավորվելն է: Արդարացվա՞ծ է Բաքվի այդ պատկերացումն ամբողջությամբ, թե ոչ, սա իհարկե դժվար է ասել: Համենայն դեպս կասկածից վեր է, որ հատկապես ուկրաինական արշավը Ռուսաստանին էապես սահմանափակել է այլ ռեգիոններում, հատկապես Կովկասում գործողությունների մեծ հնարավորությունից, քանի որ էապես մեծացել է Թուրքիայի և Ադրբեջանի կարևորությունը: Այդ իրավիճակը մի «ոսկեբեր գետակ» է, որ Բաքուն փորձում է շահագործել, սակայն նաև հարց թե, թե արդյո՞ք «գետն ամեն անգամ գերան կբերի»:

Բարակ չէ՞ ռետինը, որ Բաքուն փորձում է զգուշորեն քաշել, երբ կարող է բթանալ զգուշության զգացումը: Ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ դա ռեգիոնալ կայունության համար պակաս զգայուն հարց չէ, որքան օրինակ Հայաստանի համար անմիջական ռիսկ ներկայացնող մարտահրավերներն են: Որովհետև, թերևս փոքր ինչ թյուրըմբռնում կարող է լինել այն, որ Բաքվին պատժելը ինքնաբերաբար ենթադրելու է մրցանակ Հայաստանին: Այդ իմաստով գուցե առավել նախընտրելի է, որ Ալիևը գիտակցված դադարի ձգել ռետինը: Համենայն դեպս այստեղ թերևս կա մտածելու տեղիք՝ Հայաստանի և Արցախի մասին մտածելու: Այդ իմաստով է ի վերջո, որ Ալիևն իր քաղաքականության վտանգավոր է դարձել ամբողջ ռեգիոնի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում