Wednesday, 15 07 2026
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

Ինչու՞ է նահանջում կոռուպցիայի դեմ պայքարի համաթիվը. քաղաքական բեկման անավարտ էֆեկտը

Կառավարության նիստում անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի համաթվով Հայաստանի նահանջի մասին, որը արձանագրվել է «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության ցուցանիշով: Վարչապետ Փաշինյանը երեք կետով նահանջը գնահատում է անհանգստացնող և քննարկվել է, թե ինչու՞ է տեղի ունեցել նահանջ և ինչ է պետք անել՝ առաջընթաց արձանագրելու համար: Կարծիքներն իհարկե տարբեր են, և դրանցում թերևս ուշադրության է արժանի միտքը, որ հնչեցրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ասելով, որ կոռուպցիայի առումով մեծագույն խնդիր է պետական համակարգի կենսագործունեության, քաղաքացիներին ծառայություն մատուցելու գործընթացում «անիմաստությունների» առկայությունը, երբ քաղաքացին պետական կառույցների հետ գործ ունենալիս, կամ պետական կառույցներին առնչվող գործընթացների հետ հարաբերվելիս ստիպված է լինում զբաղվել քայլերով, որոնց գոյությունը մեծ հաշվով չի պարունակով որևէ առարկայական իմաստ:

Փոխարենը, այդ պրոցեդուրաները առաջացնում են կոռուպցիայի մոտիվներ: Ըստ այդմ եզրակացվում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անկյունաքարային նշանակության հարց է պետական ծառայությունների, դրանց առնչվող գործընթացների աշխատանքի որակական փոփոխությունն ու լավարկումը, ինչի շնորհիվ պարզեցնելով ծառայությունները, քաղաքացիների համար պարզեցնելով տարաբնույթ ընթացակարգերը, էապես կնվազի կոռուպցիայի մոտիվացիոն հիմքը, կոռուպցիոն մոտիվների վարար աղբյուրների թիվը: Այլ կերպ ասած, երեք կետով Հայաստանի նահանջի պատճառը ըստ էության համակարգային է, ավելի շուտ՝ իրապես համակարգային ռեֆորմների բացակայությունը: 2018 թվականից հետո տեղի ունեցավ բեկում քաղաքական կամքի իմաստով: Դա բերեց առաջընթացի արձանագրման: Սակայն, լոկ այդ բեկումը չի կարող ապահովել շարունակվող առաջընթաց, եթե չի հաջորդում որակական համակարգային վերափոխումների փուլը: Այլ հարց է, թե արդյո՞ք Հայաստանում այդ փուլը չի եկել օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառներով:Սրա մասին քննարկումը կարևոր է, բայց այլ խնդիր է: Փաստ է, որ այդ փուլը չի եկել եւ հետեւաբար սկսել է նվազել կոռուպցիայի դեմ պայքարի լոկ քաղաքական կամքի բեկումնային փոփոխության էֆեկտը եւ արդեն արձաագրվում է նահանջ երեք կետով: Որովհետև, համակարգային ռեֆորմացիոն քայլերով կոռուպվցոն մոտիվների օջախների չեզոքացման բացակայությունը սկսում է նաև բթացնել քաղաքական կամքի էֆեկտը:

Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարը համալիր երևույթ է, ինչպես կոռուպցիան ինքնին, որն ունի բյուրավոր դրսևորման ձևեր կամ ռիսկեր: Սակայն, պետական ինստիտուտների աշխատանքի որակական վերափոխումը, ռեֆորմացիան ունեն առանցքային նշանակություն, այդ թվում նաեւ հանրային հոգեբանության իմաստով: Սա այսօր Հայաստանի թե պետական քաղաքականության, թե մասնավորապես հակակոռուպցիոն քաղաքականության առանցքային անելիք-մարտահրավերն է, արդեն ինստիտուցիոնալ բեկման արձանագրման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում