Friday, 07 06 2024
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Հայաստանի տնտեսական թռիչքն ու ընկած «վագրի» նախադեպը

2022 թվականի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 14,2 տոկոս, որը աննախադեպ է Հայաստանի ամբողջ պատմության համար: Սա անկասկած խիստ ողջունելի հանգամանք է, որը սակայն գլխարկներն օդ թռցնելու փոխարեն, Հայաստանի տնտեսական քաղաքականության և ընդհանրապես կառավարման պատասխանատուների համար պետք է լինի գլուխները կախ աշխատելու հրամայական: Որովհետև, տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշը թերևս ոչ այնքան կառավարության աշխատանքի, որքան ՌԴ հանդեպ պատժամիջոցների և դրա հետևանքով այսպես կոչված «ռելոկացիոն» գործընթացի արդյունք է: Ըստ տարբեր ոչ պաշտոնական և ճշգրիտ գնահատականների, այդ գործընթացի շնորհիվ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մոտ 3 միլիարդ դոլար: Ի դեպ, նաև զգալիորեն դրա ազդեցությունն է Հայաստանում դոլարի փոխարժեքի զգալի նվազումը, որը էական խնդիրներ է առաջացրել Հայաստանի արտադրողների և այդ արտադրանքը արտահանողների համար: Եթե կարճ ժամանակահատվածում երկիր է հոսում ահռելի քանակի արտարժույթ, ապա դրա տնտեսական վիճակագրական էֆեկտը անխուսափելի է: Ընդգծեմ, խոսքը բոլորովին այն մասին չէ, որ Հայաստաի կառավարությունը բացարձակ անմասն է տնտեսական աճից:

Խոսքն այն մասին է, որ ռեկորդային ցուցանիշի հետ կառավարությունը չունի կապ և դեռ մեծ հարց է, թե ինչպիսին էր լինելու տնտեսական աճի ցուցանիշը, եթե չլիներ Ռուսաստանից ռելոկանտների և նաև զորակոչից խուսափող քաղաքացիների մեծ հոսքը՝ ֆինանսներով հանդերձ, ու եթե չլիներ ՌԴ հանդեպ պատժամիջոցների շնորհիվ առաջացած այլ տնտեսական էֆեկտների համախումբը, օրինակ ավիացիայում կամ ապրանքների ու ծառայությունների այլ ուղղություններում, որոնք այդ թվում Հայաստանը դարձրին ռուսական փակված տնտեսության «օդանցք»: Մեծ հաշվով, Ռուսաստանին մոտ երկրները, այդ թվում Հայաստանը, ՌԴ հանդեպ պատժամիջոցներից հետո իրենց տնտեսական աչի տեսքով համամասնորեն զգում են ՌԴ տնտեսական անկման «էֆեկտը»: Իսկ դա անոմալ վիճակ է, որքան էլ գայթակղիչ է և հարմարավետ: Իսկ անոմալ վիճակները չեն կարող լինել կայուն ու կանխատեսելի, չեն կարող դառնալ տնտեսական աճի կայուն ու ինստիտուցիոնալ հենք: Եվ ավելին, դրանք կարող են տնտեսության և տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար ունենալ թմրեցնող ասեղի «էֆեկտ»:

Հայաստանի առաջ ներկայումս այդ մարտահրավերն է, ընդ որում, ինչպես եղել է մեկ անգամ էլ, իհարկե այլ աշխարհաքաղաքական իրոողությունների բերումով, սակայն դարձյալ՝ Ռուսաստանից տրանսֆերտների գերաճի շնորհիվ: Դա 2005-2007 թվականներն էին, երբ Հայաստանի տնտեսությունն այդ օրվա իշխանությունը բնորոշում էր «վագրային թռիչքով», որի վայրէջքը սակայն խիստ ցավոտ էր արտաքին կոնյուկտուրայի  փոփոխությունից հետո: Կրկնությունից խուսափելու համար, տնտեսական երկնիշ  ռեկորդային աճը Հայաստանի կառավարությունը պետք է օգտագործի ինստիտուցիոնալ ռեֆորմների համար, որոնք կապահովեն Հայաստանի տնտեսական երկարաժամկետ դիմադրունակություն և հնարավորինս կապահովագրեն տնտեսությունը արտաքին կոնյուկտուրայի հնարավոր փոփոխություններից, որպեսզի որևէ վայրէջքի անհրաժեշտության դեպքում այն չլինի վթարային և կատարվի փափուկ, առանց տնտեսական ցնցման: Ի վերջո,, շաբաթներ առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ինքն էր խոստովանել, որ չնայած  տնտեսական աճին, աճել է նաև աղքատությունը: Իսկ դա տնտեսական իրողությունների առանցքային ցուցիչ է, որովհետև, եթե տնտեսական աճը չի ծառայելու հանրության բարեկեցության շրջանակի աճին, այլ պարզապես ավելի է հարստացնելու հարուստներին կամ ունևորներին, ապա դա ևս լուրջ խնդիր է, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալ-հոգեբանական: Ըստ այդմ, կառավարող մեծամասնության անդամները «գլխարկներ թռցնելու» փոխարեն պետք է զբաղվեն տնտեսության ռեֆորմացիայի, աճի որակական ամրապնդման և բաշխման արդյունավետության խնդիրների ուղղությամբ: Աճը խոշոր հաշվով կախված չի եղել իրենց փայլուն աշխատանքից, բայց միմիայն իրենց աշխատանքից է կախված լինելու տնտեսական թռիչքի հետագա կայունությունը և նաև կայուն «վայրէջքունակությունը»: Ի վերջո, տնտեսության ցիկլերը ենթադրում են անխուսափելի վայրէջքներ և տնտեսությունների պատասխանատուները գործում են ոչ թե դրանք բացառելու, այլ դրանց վթարային բնույթն ու կոշտությունը չեզոքացնելու տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում