Monday, 06 05 2024
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

12 նոտարի նկատմամբ՝ կարգապահական վարույթ, 31 հարկադիր կատարողի նկատմամբ՝ կարգապահական տույժ. 2022 թ. հաշվետվություն

ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:

Այսպիսով՝ 12 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ 5 նախազգուշացում, 2 նկատողություն, 1 խիստ նկատողություն և 3 գործունեության կասեցում՝ երկու դեպքով համապատասխանաբար մեկ ամիս, իսկ մեկ դեպքով՝ երկու ամիս ժամկետով։ 1 նոտար կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

1 կարգապահական վարույթ է իրականացվել սնանկության գործերով կառավարչի նկատմամբ, որի արդյունքում կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց՝ նկատողություն։

Կազմվել են սնանկության գործով կառավարչին հաշվառումից հանելու մասին 4, կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին 2, իսկ կառավարչի գործունեությունը դադարեցնելու մասին 1 որոշումների նախագծեր:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում վերահսկողական վարչության գործունեության տարեկան ծրագրով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով տրված ցուցումների հիման վրա նշանակված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 31 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 22 նախազգուշացում, 8 նկատողություն, 1 խիստ նկատողություն։ 3 հարկադիր կատարող՝ ծառայողական քննության շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։

Դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքներով Ծառայություն են ուղարկվել պարզաբանումներ ներկայացնելուն և համապատասխան դիրքորոշումներ հայտնելուն ուղղված գրություններ, արդյունքում 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում և նկատողություն:

Վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվել են:

Արդարադատության նախարարության աշխատակիցների վերաբերյալ իրականացվել են 4 ծառայողական քննություններ, 3-ով ծառայողական քննությունը դադարեցվել է, 1-ով կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում։

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում վերահսկողական վարչությունն իրականացրել է 2 ուսումնասիրություն, որոնց արդյունքներով համապատասխան հիմնարկներին տրվել է 2 ցուցում:

Իրականացվել է 4 ծառայողական քննություն, արդյունքում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների 3 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վերաբերյալ հարուցվել են 11 վարչական վարույթներ, 2 դեպքում՝ բողոքը մերժվել է, 2 դեպքում՝ բողոքը բավարարվել է մասնակի, 2 դեպքում բողոքը բավարարվել է ամբողջությամբ, 1 դեպքում վարույթը կասեցվել է, 1 դեպքում վարույթը կարճվել է, իսկ 3 դեպքով հարուցված վարչական վարույթներն ընթացիկ փուլում են:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 4 դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ 1 նկատողություն, 3 նախազգուշացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում