Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Գործարկվել է սահմանամերձ Վանեվանի էներգախնայող համակարգը. երկարատև ազդեցության ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

Փողոցներում երբևէ լույս չունեցած Վանեվան գյուղում այս տարի կարևոր արդյունք է արձանագրվել. գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից, էներգախնայող LED-համակարգ։ 2022 թվականի աշնանը մեկնարկած աշխատանքներն ավարտվել են Ամանորին ընդառաջ։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղում լուսավորվել է շուրջ 1600 մետր ճանապարհահատված, մասնավորապես` գյուղի կենտրոնական և երկրորդական մի քանի փողոց։

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության հիմքում հեռավոր և սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումն ու բնակիչների հոգսը թեթևացնող՝ երկարաժամկետ արդյունք ապահովող, էներգախնայող համակարգերի ներդրումն է։ Դրանցից հերթականը գործարկվել է Վանեվանում։

Վանեվան գյուղը երբևէ չի ունեցել արտաքին լուսավորություն, ինչի բացակայության հետևանքները բնակիչներն զգացել են հատկապես սահմանային լարվածության պայմաններում տեղաշարժվելիս։ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրն այս գյուղում իրականացված առաջիններից էր:

«Խելահեղ տեմպերով զարգացող աշխարհում, որում ամեն օր նոր տեխնոլոգիաներ  են ի հայտ գալիս, լուսավորված փողոցում քայլելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Այս ծախսարդյունավետ, էներգախնայող և բնապահպանական տեսանկյունից արդարացված համակարգի գործարկումը կարևոր աջակցություն է համայնքներին: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է: Այն թույլ է տալիս մեծ խնդիրները լուծել աստիճանաբար, մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև զարգացման տեմպերի առկա տարբերությունը, տնտեսել համայնքի միջոցները և հատկապես սահմանամերձ գյուղերում՝ մարդկանց անվտանգության որոշակի հարցեր լուծել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վանեվանի բնակիչների համար, նախորդ տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ստեղծված սահմանային լարված իրավիճակի պատճառով,  փողոցների լուսավորությունը դարձել էր առաջնային անհրաժեշտություն։ Մարդիկ իրենց ընտանիքների անվտանգության մասին հոգալու տարրական հնարավորություն չեն ունեցել՝ մութ ժամերին ավելի ապահով վայր տեղափոխվելու կամ շարժվելու համար: Ստիպված փորձել են օգտվել բջջային հեռախոսների կամ տներից երևացող լույսերի հնարավորությունը, սակայն դա բավարար չի եղել ոտքերի առաջ տեսնելու համար: Արտաքին լուսավորության ժամանակակից համակարգի ներդրումը մասնակիորեն լուծել է այդ խնդիրը:

Արտաքին լուսավորության էներգախնայող, ժամանակակից համակարգերի ներդրումը, որն իրականացվում է «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, արդյունավետ է բնապահպանական և համայնքային միջոցների տնտեսման տեսանկյունից: Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը, լինում են խնայողություններ, որոնք ուղղվում են  այլ խնդիրների լուծմանը:

2022 թվականին, Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում