Thursday, 16 05 2024
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է

ՌԴ-ում մոտ 20 տոկոսով նվազել է հայերի թիվը. «Գուցե մարդահամարի ժամանակ խուսափել են նշել, որ իրենք հայ են»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2021 թվականի անցկացրած մարդահամարի արդյունքները բնակչության ազգային կազմի վերաբերյալ, որտեղից պարզ է դառնում, որ հայերի քանակը նվազել է մոտ 20 տոկոսով: Ըստ այդմ, ՌԴ-ում 946 հազար հայ է բնակվում, մինչդեռ նախորդ մարդահամարով 1,18 մլն է եղել հայերի թիվը: Ինչպե՞ս եք սա գնահատում, կարող ենք ասել, որ Ռուսաստանից Հայաստան մարդկանց մեծ հոսք ենք ունեցել:

Անկեղծ ասած, մի քիչ անսպասելի ու տարօրինակ է, որ հայերի թիվը Ռուսաստանում նվազել է, թեև դա լավ է: Դա նշանակում է, որ Ռուսաստանից էլ ենք արտահոսք ունեցել: 2010 թվականի մարդահամարի տվյալներով մենք Ռուսաստանում 6-րդ էթնիկ հանրություն ենք եղել: Ես չգիտեմ և չեմ ուսումնասիրել, թե ինչ մեթոդաբանությամբ է անցկացվել մարդահամարը, ինչ հարց են տվել, ինչպիսի հարցաշար է եղել: Սա մի քիչ տարօրինակ է այն առումով, որ պետք է հաշվի առնենք, որ 2010-ից մինչև 2017 թվականը մենք բավական լուրջ արտագաղթ ենք ունեցել, և մեծամասնությունը հեռացել է հենց Ռուսաստանի Դաշնություն: Մարդիկ բավական ակտիվորեն ՌԴ քաղաքացիություն էին ձեռք բերում: Սա կարող է նշանակել նաև այն, որ մարդիկ հարցին ի պատասխան չեն ասել, որ իրենք հայ են, իրենց ազգային պատկանելիությունը չեն իդենտիֆիկացրել: Նվազման պատճառներից մեկը կարող է դա լինել: Սա ավելի խորը ուսումնասիրման կարիք ունի` հասկանալու համար, թե ինչ գործոնների հիման վրա է հայերի թիվը ՌԴ-ում նվազել: Որովհետև նման նվազմանն համար նախադրյալներ չկային: Մենք խոսում ենք 2010 թվականից հետո, 11 տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների մասին:

Ստացվում է, որ ամեն դեպքում ամենաշատ արտագաղթը հենց Ռուսաստա՞ն է եղել:

Այո, նախորդ փուլերում հիմնական հոսքը ուղղված էր դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ու այդ կտրվածքով եթե նայում ենք, պետք է հասկանալ, որ եթե ՌԴ-ում թիվը նվազել է, ուր են գնացել մեր հայրենակիցները այնտեղից:

Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ինչ շարժ ենք ունեցել: Մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մեծ արտահոսք է սկսվել Ռուսաստանից:

Վերջին մեկ տարում, այո, հնարավոր է, որ հեռացած լինեն Ռուսաստանի Դաշնությունից: Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ապա, բնականաբար, դա ազդեցություն ունեցել է, բավական մեծ թվով մարդիկ դուրս են եկել Ռուսաստանի Դաշնությունից, որոնք հիմնավորվել են տարբեր երկրներում: Նաև այլ ազգերի ներկայացուցիչներ են դուրս եկել ՌԴ-ից: Նախորդ տարի իրենց մոտ 2021-ի տվյալներով, բնական աճի ցուցանիշը մոտ մեկ մլն-ով բացասական էր: Այսինքն մահերի թիվը մեկ միլիոնով գերազանցել էին ծնունդների թվին: Սա բավական մեծ թիվ է: Կարծում եմ՝ 2022-ին, հաշվի առնելով նաև պատերազմը, ենթադրվում է, որ բավական մեծ մահացության ցուցանիշ պետք է գրանցված լինի: Իրենք մտել են տուրբուլենտ ու բարդ ժամանակաշրջան, երբ բնակչության թվաքանակի բավական լուրջ նվազում է գրանցվելու: Անկման տեմպը մեծանալու է, ծնունդների թվի նվազում է արձանագրվելու, թեև իրենք ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը չեն դադարեցրել: Ռուսաստանում բնակչության թվաքանակը նվազելու է և բնական աճի նվազման հաշվին, և բնակչության բավական մեծ արտահոսքի հաշվին:

Պարոն Մարկոսյան, արդեն նշվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մենք մեծ ներհոսքի նոր ալիք կունենանք, քանի որ արդեն խոսվում է ՌԴ-ում նոր մոբիլիզացիայի հնարավորության մասին:

Դե մենք ականատես ենք եղել միայն մոբիլիզացիայի առաջին փուլին, որի ժամանակ բավական մեծ ներհոսք եղավ դեպի Հայաստան: Այդ թվում մեծ թվով հայեր են դուրս եկել Ռուսաստանից: Դեռևս հայտարարված չէ նոր մոբիլիզացիայի մասին, հնարավոր է, որ այդպիսի արտահոսք այլևս չլինի, որովհետև ով պետք է դուրս գար, արդեն դուրս է եկել: Դա, իհարկե, կախված է նաև ՌԴ-ում ընթացող գործընթացներից: Բայց, որ ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակը վատթարանալու է, դա ակնհայտ է և արդեն սկսվել է այդ վատթարացումը ու գնալով ավելի է վատանալու առաջիկա տարիներին: Հնարավոր է՝ ավելի վատ լինի, քան կանխատեսվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում