Մեծ Բրիտանիայում 16-ամյա Ջոշուա Դևիսը սպանել է իր 15-ամյա համադասարանցուն` Ռեբեկա Էյլվորդին` այն բանի համար, որ դասարանի տղաները սպանության դիմաց նրան անվճար նախաճաշ էին խոստացել: Դպրոցականն իր ընկերուհուն Ուելսի անտառներ է տարել, որտեղ քարով կոտրել է նրա գանգը: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Բանն այն է, որ անչափահաս զույգը վիճել էր դասարանի ներկայությամբ, և Ջոշուան սպառնացել էր սպանել Ռեբեկային, իսկ համադասարանցիներն այդ խոստումն իրականացնելու դիմաց նրան նախաճաշ էին խոստացել:
15-ամյա երեխայի դին անձրևի տակ էր մնացել մինչև հաջորդ օրը:
Դատական նիստի ժամանակ դատավորը հայտարարել էր, որ անչափահաս մարդասպանը կմնա անազատության մեջ առնվազն 14 տարի, սակայն վերջնական դատավճիռն էլ ավելի խիստ էր` ցմահ ազատազրկում, քանի որ հանցագործի ամբարտավան պահվածքի հետևանքով անչափահասության բոլոր առավելությունները չեղյալ էին համարվել:






































