Friday, 03 05 2024
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը հերթական արկածախնդրությունն է, որն ավելի մշուշոտ է դարձնում Արցախի հայկականության հեռանկարը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Պարոն Սուրենյանց, ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ արցախահայության ինքնորշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել և որ ցանկացած հետքայլ այս դիրքորոշումից կարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով ու եղանակներով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հռետորաբանության մասին։

Արձանագրենք, որ նման հայտարարություն է անում մի կուսակցություն, որն ունի խորհրդարանական կարգավիճակ։ Նման իմպերատիվներ առաջ քաշելով ՀՅԴ-ն ոչ թե Արցախի հայկականությանն է նպաստում, այլ ճիշտ հակառակը՝ ավելացնում է բոլոր այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են Արցախի առաջ։ Սա մի անպատասխանատու հայտարարություն է, որը, ցավոք սրտի, բնորոշ է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որը կրկնում եմ, որևէ խնդիր չի լուծում, բայց փոխարենը՝ ավելի մշուշոտ դարձնում Արցախի հայկականության հեռանկարը։

Այսօր Արցախի պարագայում առաջնահերթ է ոչ թե կարգավիճակի խնդիրը, որի արծարծման պարագայում ակնհայտորեն հայանպաստ լուծում չի լինելու, այլ մենք բոլորս պետք է ձգտենք ունենալ անվտանգային այնպիսի միջավայր, որպեսզի Արցախի մեր հայրենակիցները կարողանան անվտանգ ապրել մեր հողի վրա, ր Արցախն էլ  մնա հայկական։ Դրա համար, ակնհայտ է, որ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում ու այդ համատեքստում՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսություն։ Այլ ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղը հայկական պահելու, գոյություն չունի։

Արկածախնդրություն է Արցախի անկախության օրակարգն առաջին պլան բերելը։ Մանավանդ  այսօր, երբ Արցախը կտրված է կյանքի ճանապարհից, բացարձակապես անհեթեթ է խոսել մի օրակարգի մասին, որն իրականության հետ որևէ աղերս չունի։

-Ձեր դիտարկմամբ՝ ՀՅԴ-ն այս հայտարարությունն ուղղում է արտաքին լսարանի՞ն, թե ներսում՝ իշխանություններից ավելի համարձակն ու լավը երևալու միտում կա։

-Արտաքին լսարանի համար նման հայտարարություն անելը ծիծաղելի է, որովհետև արտաքին ոչ մի խաղացող՝ սկսած Ռուսաստանից, վերջացրած Միացյալ Նահանգներով, Լեռնային Ղարաբաղի անկախության օրակարգ չի էլ դիտարկում։ Ընդ որում՝ նրանք  այդ հարցին թերահավատորեն են մոտեցել նույնիսկ մինչև պատերազմը։ Ընդհանրապես, պետք է անկեղծ լինենք՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում Հայաստանը երբևէ չի էլ ունեցել որևէ դաշնակից։ Հետևաբար, երբ այսօր միջազգային որևէ խաղացողի մոտ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին խոսես՝ նույնիսկ ծիծաղ կհարուցես կամ առնվազն ադեկվատ զրուցակցի տպավորություն չես թողնի։ ՀՅԴ-ի այդ հայտարարությունն ուղղված է Հայաստանի հասարակության որոշակի հատվածին, որը ցավոք սրտի, իրական քաղաքականությունը չի տարբերում պատրանքներից,  ռեալպոլիտիկը չի տարբերում զգացմունքներից։ Այո՛, դա ներքաղաքական ինչ-որ հարցեր լուծելու նպատակ ունի։

Այսինքն՝ որոշակիորեն նաև այս բարդ իրավիճակում հերթական արկածախնդրությունը․․․

Այո՛, ես դա համարում եմ արկածախնդիր հայտարարություն ու այդպես կհամարեմ՝ անկախ նրանից, դրա հեղինակը կլինի ընդդիմադիր կուսակցություն, թե իշխանության ինչ-որ պատգամավոր կամ մեկ ուրիշը։ Ես ՝ որպես կուսակցության ղեկավար, ի սկզբանե, պատերազմից  անմիջապես հետո առաջիններից մեկն եմ եղել, որ ասել եմ, որ  Լեռնային Ղարաբաղի անկախության օրակարգը մնացել է պատերազմի փլատակների տակ և հիմա մենք պետք է ավելի իրատեսական լուծումներ գտնենք ու այնպես անենք, որ չվտանգենք Արցախի  հայկականությունը վերջնականապես։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում