Saturday, 11 07 2026
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ԵՄ համբերությունն Ադրբեջանի հարցում անսպառ չէ. Բաքուն չի կարող չպատճառաբանված վետո դնել դիտորդների տեղակայման հարցում

Հայաստանում ԵՄ նոր առաքելություն ուղարկելու հարցը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում: «Ադրբեջանն առայժմ չի ստացել որևէ հաշվետվություն, որևէ փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի չսահմանազատված սահմանին ԵՄ ավարտված առաքելության մասին»,- ասել է Բայրամովը: Նա նշել է, որ չնայած դրան՝ հերթական առաքելության տեղակայման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: «Ադրբեջանը պետք է տեղեկություն ստանա նոր առաքելության էության, դրա աշխարհագրական ընդգրկվածության մասին, քանի որ առաքելությունը պետք է բոլոր հարցերը համաձայնեցնի Ադրբեջանի հետ: Չնայած նրան, որ այն ուղարկվելու է Հայաստանի տարածք, այդ հարցը վերաբերում է Ադրբեջանի շահերին»,- ասել է նա:

Բայրամովի խոսքով՝ ԵՄ-ում գիտեն Ադրբեջանի բացահայտ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: «Պետք է լինի տեղեկության փոխանակում և համաձայնեցում մեզ հետ»,- ասել է նա:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Եվրամիության դիտորդների առկայությունը շատ կարևոր նշանակություն ունի խաղաղությունն ու հրադադարը պահպանելու համար, իսկ Բայրամովի հայտարարությունները  տեխնիկական խնդիրներ են, որոնք լուծում ունեն.«Բնականաբար  այդ հարցն իր լուծումը կգտնի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարության  դիրքորոշմանը, ապա այստեղ պետք է հաշվի առնել այն հետևանքները, որոնք կարող են ի հայտ գալ Ադրբեջանի համար, եթե այդ համաձայնությունը չլինի.«Ըստ էության դա զգալիորեն կվատացնի Եվրամիության ու Ադրբեջանի հարաբերությունները։ Այդ հարաբերություններում Եվրոպական միության  համբերությունն անսպառ չէ։ Յուրաքանչյուր վետո պետք է լինի պատճառաբանված։ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառաբանություն, թե ինչու պետք է ինքն իր համաձայնությունը  չտա նման առաքելության համար։ Հակառակը կնշանակի, որ ինքն իսկապես  նախապատրաստում է ագրեսիվ պատերազմ վարել Հայաստանի դեմ, ինչն Ադրբեջանի համար հղի է ծանր հետևանքներով»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը վճռական են տրամադրված, պատրաստ են ու պահանջում են, որ Ֆրանսիան վարույթ հարուցի Միջազգային քրեական դատարանում Իլհամ Ալիևի դեմ, օգտագործի այդ իրավական հնարավորությունը՝ ռազմական ուժ գործադրելու Ադրբեջանի նկատմամբ։

Ընդգծենք, որ ֆրանսիացի ավելի քան մեկ տասնյակ քաղաքական առաջնորդներ՝ ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան ճամբարից, համատեղ նամակ են հրապարակել Le Monde օրաթերթում` նախագահ Մակրոնին կոչ անելով անհապաղ միջամտել Հայաստանի և Արցախի շուրջ գործընթացներին՝ «կանխելու անուղղելին». «Էմանյուել Մակրոնը պետք է ամեն ինչ անի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի Հանրապետությունում հայերի անվտանգությունը երաշխավորելու համար։ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները համատեղ նամակում նկարագրում են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Արցախում տիրող իրավիճակը՝ հումանիտար մեծ աղետի վտանգ, 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, զրկված է կենսական պաշարներից՝ ներառյալ սննդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից»։

Նամակի հեղինակները շեշտում են, որ ստեղծված իրավիճակը 2020 թվականից ի վեր հայերի, ընդ որում՝ ինչպես Արցախում ապրող, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների դեմ Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբն է, և Բաքվի գործողություններն իրենց հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, ցանկացած առիթ օգտագործելու է՝ հալածելու հայերին էթնիկ զտման նպատակով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն,  վերջերս հայտարարեց, որ արևմուտքից ընդամենը մի քանի զանգ են ստանում, բայց դա, ըստ էության, իրեն չէր մտահոգում, ասում էր՝ թող զանգեն, խնդիր չկա։ Դիտարկմանը, որ երբ Ադրբեջանի դեմ կոնկրետ գործողություններ չեն արվում, պատժամիջոցներ չեն սահմանվում, ինքը կարողանում է  նման սանձարձակ վարք դրսևորել,  Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց.«Իհարկե կլինեն նաև կոնկրետ գործողություններ։ Անլուրջ կլիներ ենթադրել, որ այն որոշումները, որոնք կայացվում են Ֆրանսիայում, հետևանք չեն ունենա»։

Քաղաքագետն ընդգծեց՝ Եվրամիության համար դիտորդական առաքելության տեղակայումը շատ կարևոր է. «Եվրամիությունն ունի որոշում և այդ որոշումն ինքն իրականացնելու է՝  դրա համար իրեն հասանելի բոլոր միջոցներով»,-եզրափակեց Ղուկասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում