Էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող տարածաշրջանային միակ երկիրը Հայաստանն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը:
Նրա խոսքով` Էլեկտրաէներգիա արտահանելու ներուժ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չունեն, միակ երկիրը Հայաստանն է. «Հայաստանը ունակ է կրկնապատկել էլեկետրաէներգիայի արտահանումը»:
Ի դեպ Մարջանյանը նշեց նաև, որ նոր գազատարը, եթե անցնի Հայաստանով, չի կարող անցնել Մեղրիով: Բացի այդ ըստ Մարջանյանի` Զանգեզուրի միջանցքը ռուսական «Կոմերսանտ» թերթի հնարած տերմինն է. «Պաշտոնական փաստաթղթերում Զանգեզուրի միջանցքի մասին խոսք չկա»: