Friday, 07 06 2024
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»

ՄԻԵԴ որոշման մեջ կա սողանք. ի՞նչ կլինի եթե Ադրբեջանը չկատարի Եվրոպական դատարանի պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում, ըստ որի պարտավորեցնում է  Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը: Դատարանի որոշումը պարտավորեցնում է նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը։

Միջանցքը բացելու ուղիղ պահանջ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին չի ներկայացրել։Թե ինչու չի կատարվել Հայաստանի այդ պահանջը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է հետևյալ կերպ.«Դատարանից ակնկալել, որ ինքը միայն ասելու էր, որ բացեք ընդհանրապես, դա սխալ կլիներ, որովհետև դատարանը երբեք այդպիսի բան չէր ասի, որովհետև դատարանը ցանկացած իր գործողություն պետք է կապի կոնկրետ իրավունքի հետ, այս դեպքում երկրորդ, երրորդ հոդվածներով իրավունքի արժեքների հետ: Դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ, այսինքն՝ դատարանը միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ այդ գործերի շրջանակը, իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի երկրորդ՝ կյանքի իրավունքը պաշտպանող և երրորդ, որը անմարդկային, դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի հոդվածն է»:

Ի՞նչ  հետևանքներ կկրի Ադրբեջանը, եթե չկատարի ՄԻԵԴ-ի պահանջը։ Իրավագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Արտաշես Խալաթյանը նշում է. «ՄԻԵԴ-ը սահմանափակված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներով, հետևաբար ամբողջական իրավական լուծում այդ խնդրին տալ չի կարող, որովհետև վերջինս կենտրոնացած է մարդու անհատական իրավունքների պաշտպանության վրա։ Հետևաբար մարդու իրավունքների եվրոպական դատարանից խիստ բարձր սպասելիքները բերեցին որոշակի հիասթափության»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խալաթյանի  խոսքերով՝ Եվրոպայի խորհրդի կազմում գործում է  նախարարների կոմիտեն, որը կազմված է  Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արտգործնախարարներից և որը վերահսկողություն է իրականացնում ՄԻԵԴ որոշումների կատարման նկատմամբ.«Հետևաբար եթե Ադրբեջանը ՄԻԵԴ որոշման պահանջները չկատարի, ապա համապատասխանաբար նախարարների կոմիտեն զեկույցով է հանդես գալիս և հստակ մատնանշում է կարգազանց պետություններին, նրանց կողմից որոշումների չկատարման պատճառները։ Ըստ այդմ՝  նախարարների կոմիտեի նախաձեռնությամբ հարցը կարող է մտնել ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ, անգամ սանկցիաներ կարող են կիրառվել Ադրբեջանի նկատմամբ՝ ձայնի իրավունքի զրկում, Ադրբեջանը նաև կարող է հատուկ մոնիթորինգի տակ հայտնվել կամ կարող է  անգամ դադարեցվել նրա անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ Այսինքն՝ տարաբնույթ սանկցիաներ են նախատեսված կոնկրետ Եվրոպայի խորհրդի շրջանակներում նման պետությունների նկատմամբ։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը շատ վատ համբավ ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ  ՄԻԵԴ-ը բազմաթիվ որոշումներ ունի կայացրած՝ ընդդեմ Ադրբեջանի»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ իհարկե վերջին շրջանում այդ որոշումների քանակը կրճատվել է, բայց պատճառն այն է, որ Ադրբեջանում այնքան են սաստկացել բռնաճնշումները քաղաքացիների նկատմամբ, որ նրանց հնարավորություն չի տրվում անգամ բողոք ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան.«Ահա այդ աստիճանի խայտառակ վիճակ է Ադրբեջանում  ժողովրդավարության ու մարդու իրավունքների առումով»։

Դիտարկմանը, թե ՄԻԵԴ որոշմամբ փաստորեն ստացվում է, որ միայն ծանր հիվանդների ու բուժման կարիք ունեցողների իրավունքները պետք է հարգվեն, իսկ սովորական քաղաքացիները կարող են մնալ շրջափակված, Արտաշես Խալաթյանն ասաց՝ որոշման մեջ հետաքրքիր սողանք կա.«Գրված է՝ բուժման կարիք ունեցողներ, կիսված ընտանիքներ, ապրուստի միջոցի կարիք ունեցողներ։ Այդ վերջին տերմինի շրջանակներում, ըստ էության, կարող են տեղավորվել Արցախի բոլոր բնակիչները։ Դա նշանակում է, որ մարդու տարրական կենսական կարիքները չեն բավարարվում։ Պարզ է, որ ապաշրջափակման մեջ գտնվող բոլոր անձինք խնդիրներ ունեն։ Չի կարող շրջափակման մեջ գտնվող անձը չունենալ սննդի, տաք հագուստի, վառելիքի խնդիր։ Ըստ էության՝ Եվրոպական դատարանը փորձել է այս քաղաքական հարցը մարդու իրավունքների տեսանկյունից տեղավորել այնպիսի եզրույթաբանության շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի կայացնել արդարացի վճիռ, բայց միաժամանակ դուրս չգալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Եվրոպական դատարանին տրված լիազորությունների շրջանակներից»։

Ուղիղ չի ասվում, քանի որ, ըստ Խալաթյանի, ՄԻԵԴ-ի մանդատը մարդու և քաղաքացիների հիմնարար պաշտպանությունն է՝ այս կամ այն պետության կողմից.«Այսինքն՝ ցանկացած հարց  պետք է տեղավորվի այդ մանդատի շրջանակներում։ Հետևաբար ցանկացած հարցադրում պետք է տեղավորվի  նախևառաջ մարդու անհատական իրավունքների շրջանակներում, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային՝ որոնք  եվրոպական կոնվենցիայով նախատեսված են։Անձնական բնույթի իրավունքներից նախևառաջ կյանքի իրավունքն է նշված, հետևաբար այդ կյանքի իրավունքների շրջանակներում վտանգ է առաջանում մարդկանց բնականոն  կենսագործունեության համար։ Մենք անգամ տեսանք, որ մեկ մարդ մահացավ։ Դա ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվության տիրույթում է»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում