Friday, 07 06 2024
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ քննարկել են անվտանգության հետ կապված իրադրությունը տարածաշրջանում, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այդ մասին տեղեկացել ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են: Երկրների միջև պաշտպանական համագործակցությունն սկսվել է 2012 թվականին: Եռակողմ նախարարական հանդիպումն այս տարի անցկացվում է Թուրքիայում։

Նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել իր գործընկերների՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Բուրչուլաձեն իր թուրք գործընկերոջ հետ զրույցում ուշադրություն է հրավիրել պաշտպանության ոլորտում Վրաստանի և Թուրքիայի միջև հաջող ռազմավարական համագործակցության վրա և շնորհակալություն հայտնել Թուրքիային աջակցության համար։

Նա ընդգծել է Թուրքիայի նյութատեխնիկական ու ֆինանսական օգնությունը, թուրք փորձագետների ներգրավումն ու աջակցությունը Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման գործընթացում։ Բացի այդ, երկկողմ հանդիպումների ընթացքում Բուրչուլաձեն գործընկերների հետ քննարկել է անվտանգության հետ կապված իրավիճակը տարածաշրջանում, աճող սպառնալիքները, խաղաղության և կայունության կարևորությունը։

Հարևան երեք հանրապետությունների նախարարները նաև արծարծել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ռազմական կրթության և միջազգային վարժանքների ուղղությամբ կապերի խորացման հարցերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են համատեղ իրականացված և ընթացիկ կարևոր նախագծերը։ Բուրչուլաձեն, մասնավորապես, հայտարարել է, որ էներգետիկ նախագծի իրականացումը, որն օրեր առաջ ստորագրել են Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի, Ռումինիայի ու Հունգարիայի ղեկավարները, պատմական նշանակություն ունի։

Խոսքը «Կանաչ էներգիայի և տրանսպորտի զարգացման բնագավառում ռազմավարական գործընկերության» համաձայնագրի մասին է, որը ենթադրում է Սև ծովով էլեկտրահաղորդման գծի անցկացում։ Փաստաթուղթը հիմնված է չորս երկրների շահերի վրա։ Նախագծի նպատակը ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդումն Է, էլեկտրաէներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը։ Համաձայնագրի շրջանակներում էլեկտրական մալուխը Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միացնի Ռումինիայի հետ։

Եվրամիությունը նախագծի համար կհատկացնի 2,3 միլիարդ եվրո։ Մալուխը կնպաստի Ադրբեջանում և Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքին Եվրոպա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում