Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Երևանը հրաժարվե՞լ է Մոսկվայի միջնորդությունից. խաղ նուրբ լարի վրա

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին մասնակցել Մոսկվայում տեղի ունենալիք արտգործնախարարական եռակողմ հանդիպմանը՝ Միրզոյան-Լավրով-Բայրամով: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, իրենք ափսոսում են, որ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել բանակցության, որտեղ քննարկվելու էին խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր: Երևանն արձագանքել է Մոսկվային, ասելով, որ Հայաստանի արտգործնախարարը խնդրել է հետաձգել հանդիպումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը կայացել էր մինչև Լաչինի միջանցքի արգելափակումը: Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնում է, որ Հայաստանի համար ներկայումս առաջնահերթ է Լաչինի միջանցքի արգելափակման հարցը լուծելն ու միջանցքը բացելու խնդիրը:

Փաստացի ստացվում է, որ Երևանը այդ հարցում հրաժարվում է Ռուսաստանի միջնորդությունից, եթե հայտարարում է, որ Մոսկվայի հանդիպումը խնդրել է հետաձգել, որովհետև իր համար առաջնային է Լաչինի հարցի լուծումը: Դա նշանակում է, որ Հայաստանը Մոսկվային չի տեսնում այդ հարցի լուծման միջնորդ: Երևանի քայլը կամ դիրքավորումը իհարկե տալիս է տարբեր եզրահանգումների կամ դիտարկումների տեղիք, որոնց ինքս փորձում եմ անդրադառնալ պարբերաբար: Այդ շարքում թերևս հարկ է դիտարկել և այն, որ հրաժարվելով Մոսկվայի միջնորդությունից, Երևանը հնարավոր է նաև ինչ որ իմաստով նույն Մոսկվային ազատում է Բաքվի հանդեպ որոշակի կաշկանդվածությունից:

Իհարկե, կրկնեմ, որ այստեղ լարը, որի վրայով քայլում ենք, չափազանց բարակ է, որովհետև հնարավոր է նաև, որ Երևանի հրաժարումը էլ ավելի մերձեցնի Մոսկվային ու Բաքվին և այդ իմաստով ավելի շուտ Մոսկվայի ձեռքերն ազատի հենց Հայաստանի հանդեպ: Սա իհարկե կախված է այն հանգամանքից, թե Լաչինի միջանցքի հարցի լուծման գործում Երևանն առարկայական ինչ այլընտրանք ունի, որը կարող է մտածելու տեղիք տա Բաքվին: Հրապարակային դաշտում այդ այլընտրանքը ցավոք սրտի չի նշմարվում, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ մեծ քաղաքականության անցուդարձի ոչ ամբողջական պատկերն է տեսանելի հրապարակային մակարդակում և շատ գործոններ դրսևորվում են ժամանակի ընթացքում: Խնդիրն այն է, թե որքան ժամանակ կա և մինչ այդ դրսևորումները, Հայաստանն ինչ ռիսկեր ունի և դրանց կառավարման օպերատիվ ինչ հնարավորություններ կան Հայաստանի տնօրինության ներքո: Մյուս կողմից, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Երևանի համար այլընտրանքի ուղղությամբ գործողությունները ունեն նաև այլ նշանակություն՝ փաստարկային բազա ապահովել նաև հենց այլընտրանքի տեսքով ներկայացող կողմերի համար, ցույց տալով, որ Երևանը դրսևորել է որոշակի պատրաստակամություն, ընդ որում քաղաքական նկատելի համարձակությամբ, հետևաբար հարցը այն է, թե գործնական ինչ պատրաստակամություն ունեն նրանք, որոնք ներկայանում են այդպիսի հռետորաբանությամբ: Խոսքից գործի անցման ի՞նչ իրական ցանկություն և մտադրություն ունեն այդ սուբյեկտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում