Thursday, 06 06 2024
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով

Կոմպրոմիս լինել չի կարող. աշխարհը համաձայն չէ ռուսական ինտերվենցիային Արցախում

Եվրամիությունը (ԵՄ) Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար։ Այս մասին   հայտարարել է ԵՄ  արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Նա ընդգծել է՝ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։

Եվրամիության 40 հոգանոց անզեն առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ հոկտեմբերին սկզբին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն աշխատելու է երեք ամիս, ժամկետն ավարտվել է։ Դրա նպատակն էր դիտարկել, վերլուծել և Բրյուսելին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակի մասին։

Անցած եռամսյա ժամկետում առաքելության որևէ զեկույց չի հրապարակվել։ Հայկական կողմը, սակայն, բարձր է գնահատել դրա արդյունավետությունը։ Այդ մասին հայտարարել է նաև ԵՄ արտգործնախարարը. «Եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ էր և նպաստեց վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում»,-հայտարարել է Բորելը, հավելելով՝ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Բորելը նշել է՝ ակնկալվում է, որ անցումային այս թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։ ԵՄ դիտորդներն այս ընթացքում տեղակայվել էին, մասնավորապես, ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման  թիրախում հայտնված Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Եվրամիության դիտորդական  առաքելությունը մինչ օրս դրական ազդեցություն է ունեցել.«Վստահ եմ, որ եթե դիտորդական առաքելության երկարաձգման որոշում կայացվի, դա միանշանակ կնպաստի խաղաղության պահպանմանը։ Տեսնում ենք, որ մի քանի տասնյակ  քաղաքացիական դիտորդներ ավելի մեծ քաղաքական կշիռ ունեն, քան 2000-ից ավել ռուսական զինվորները, որոնք երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան իրենց առաքելությունը պատշաճ ձևով իրականացնել, Արցախում կայունություն ու խաղաղություն ապահովել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ ամենայն հավանականությամբ Եվրամիությունը նկատի ունի նաև Արցախը, քանի որ  ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ջանքեր են գործադրում, որպեսզի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը վերադառնա օրինական դաշտ.«Այսինքն՝ օկուպացիոն ադրբեջանական և ռուսական ինտերվենցիայի զորքերը դուրս բերվեն Արցախից ու այնտեղ տեղակայվեն միջազգային  խաղաղարար ուժեր՝ համապատասխան մանդատով։Այսինքն, սա մեծ հաշվով, քայլ է այդ ուղղությամբ, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող շրջանցել Արցախի խնդիրը։ Դրանք իրար փոխկապակցված  հարցեր են»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ռուսական զորքը խաղաղապահ  զորք չէ, դա պարզ ինտերվենցիա է.«Եվ միջազգային հանրությունն այդ պարզ բանը  շատ լավ հասկանում է։ Այդ զորքերը տեղակայվել են այնտեղ Ռուսաստանի շահերն առաջ մղելու համար։ Դա  բնականաբար դատապարտելի է, որովհետև ԵԱՀԿ-ն ունի համապատասխան որոշում, որ որևէ  պետություն չունի նախապատվություն խաղաղարար գործունեություն իրականացնելու հարցում, որպեսզի բացառվի  հակամարտող կողմերի քաղաքական կախումն ինչ-որ մի պետությունից։ Դրա համար, դեռևս 2000 թվականին որոշվել է, որ ԵԱՀԿ տարածքում բազմազգ խաղաղարար ուժեր կարող են առհասարակ իրականացնել խաղաղարար օպերացիա ինչ-որ ժամկետով»։

Միևնույն ժամանակ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ միջազգային հանրությունը չի ընդունում Ռուսաստանի ներկայությունն Արցախում։ Մեր այն դիտարկմանը, թե կարծես աշխարհն ի գիտություն է ընդունել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ ոք չի ճանաչել Ռուսաստանի կողմից այդ խախտումը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ որոշումը ոտնահարում է և՛ միջազգային իրավունքը և՛ ԵԱՀԿ-ի ներսում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Դա որևէ ձևով հավանության չի կարող արժանանալ։ Դա ռուսական, հայկական, ադրբեջանական կողմի ցանկությունն է, բայց ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն դրա հետ համաձայն չեն ոչ մի եղանակով։ Կոմպրոմիս լինել չի կարող»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում