Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Բոլոր մեխանիզմները գործարկված չեն և միջազգայնորեն գիտակցված չէ միջամտելու հրամայականը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԻԵԴում հայ գերիների շահերը պաշտպանող փաստաբան Սիրանուշ Սահակյանը

Տիկին Սահակյան, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Իրավական գործիքների դիմելու ինչպիսի՞ տարբերակներ ունենք: Արդեն հայտնի է, որ դիմել ենք ՄԻԵԴ, որքանո՞վ է հայցադիմումն ամբողջական:

Որոշ ճիշտ քայլեր իրականացվել են, այդ թվում՝ անհապաղ միջոց պահանջելը, որի նպատակը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է: Ընդ որում՝ այստեղ ակնհայտ է, որ մարդասիրական աղետ կարող է տեղի ունենալ, քանի որ արտաքին աշխարհի հետ կապը դադարեցված է: Նպատակային դադարեցվում են գոյության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործունեությունը, այդ թվում՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրի հետ կապված խնդիրներ են առաջանում, առանց որի քաղաքացիական բնակչությունը բնականաբար, չի կարող գոյատևել:

Մյուս կողմից նպատակային խոչընդոտվում է իրավունքների իրականացումը, որոնք կարող են սպառնալ ընդհուպ մինչև կյանքի իրավունքին: Օրինակ՝ որոշ հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել մահվան, չեն կարող բուժվել Արցախի Հանրապետությունում և դա կարող է ենթադրել դեպի Հայաստան կամ Հայաստանի միջոցով այլ որևէ երկիր: Նույնկերպ սահմանափակված է կրթության իրավունքը և բազմաթիվ այլ կենսական իրավունքներ, ինչը ենթադրում է անհապաղ միջազգային միջամտություն:

Բայց այստեղ կա նաև այլ խնդիր՝ ֆիզիկական բնաջնջման առջև է կանգնած Արցախի ժողովուրդը, որն իրականացվում է  երկու ճանապարհով: Մեկը կենսագործունեության համար մարդասիրական խնդիրներ առաջ բերելով, երկրորդը ռազմական սպառնալիքի ենթարկելով, ինչն իրական է, և 2020-ից ի վեր պարբերական հիմունքներով իրականացվում է: Այստեղ թիրախավորովում են նաև քաղաքացիական բնակիչները:

Հայաստանն օգտագործո՞ւմ է արդյոք միջազգային իրավական բոլոր հնարավորությունները, թե ոչ: Արդյոք ընդհանուր առմամբ կան բացթողումներ, թերացումներ այս դիմումների մեջ: Ի՞նչ քայլեր դեռ պետք է արվեն:

Նման իրավիճակում միջազգային հանրության համար առաջ է գալիս պաշտպանելու պարտականությունը, որպեսզի կանխվի ցեղասպանությունը կամ ֆիզիկական բնաջնջման այլ ռիսկերը: Կարծում եմ՝ այս առումով բոլոր մեխանիզմները գործարկված չեն և միջազգայնորեն գիտակցված չէ միջամտելու հրամայականը:

Հումանիտար այս ճգնաժամը միջազգային գործիքներով հաղթահարելու ինչպիսի՞ հնարավորություններ կան:

Սա այն հարցն է, որով անհրաժեշտ կլիներ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներգրավվածություն և խորհրդի սանկցավորմամբ ինքնապաշտպանության կամ միջամտության իրավունքի իրականացում: Այս ուղղությամբ, կարծում եմ՝ բավարար աշխատանքներ չեն տարվել և Հայաստանը մեծ դիվանագիտական աշխատանք ունի կատարելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում