Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Ովքե՞ր են այդ շարքային համբալները

Հայաստանում սպասվում է հերթական, այսպես ասած, ներհամակարգային հարսանիքը` ամուսնանալու են քաղաքապետ Կարեն Կարապետյանի դուստրն ու ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանի որդին: Ի դեպ, Արզուման Հարությունյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ինչը նշանակում է, որ խնամիանում են քաղաքապետն ու ՍԴ նախագահը:

Թող ամուսնությունը երջանկացնի երիտասարդներին, բայց նման դեպքերում կարծես թե իրավիճակն այնպիսին է, որ այդ ամուսնությունները ավելի շատ երջանկացնում են նրանց հայրերին, որոնք փորձում են, իրենց զավակների ճակատագրերը միմյանց կապելով, կապվել ներիշխանական ճակատագրերով և ապահովագրվել ապագայի անակնկալներից: Համենայն դեպս, այն առատությունը, որով վերջին շրջանում աչքի է ընկնում ներիշխանական, ներհամակարգային խնամիությունը, ստիպում է մտածել, որ խոսքը արդեն ոչ թե միայն անձնական ճակատագրերի դասավորության մասին է, երբ երկու երիտասարդ գտնում են իրար և որոշում ապրել կողք-կողքի, այլ մի համակարգային նոր երևույթի, որը գուցե թելադրվում է նաև թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում ընթացող նոր պրոցեսներով:

Բանն այն է, որ աշխարհը, համաշխարհային միջավայրը, գերտերությունների և մյուս պետությունների փոխհարաբերությունները, համաշխարհային հարաբերությունների տրամաբանությունն ու արժեհամակարգային հենքը ենթարկվում են փոփոխության, ինչն էլ իր հերթին ստիպում է փոփոխությունների ենթարկվել փոքր պետություններին: Երբ գերտերությունները վերանայում են միջազգային գործընթացների տրամաբանությունն ու դրա մասնակիցների հանդեպ պահանջների համակարգն ու առաջնահերթությունների ցանկը, ապա փոքրերը ստիպված են լինում հարմարվել այդ փոփոխություններին, կատարել դրանցից բխող պահանջները: Իսկ դա նշանակում է անխուսափելի վերանայումներ կատարել ներքին համակարգերում, եթե, իհարկե, չկա ասենք՝ Քադաֆիի կամ Մուբարաքի վիճակում հայտնվելու ցանկություն: Դա էլ իր հերթին նշանակում է, որ համակարգային «անդամահատումները» դառնում են անխուսափելի, ինչը, ի դեպ, մենք արդեն բավական հաճախ տեսնում ենք նաև Հայաստանում: Այսինքն՝ կոնկրետ դեպքում ասենք՝ Հայաստանի համակարգային փոխհարաբերությունները կարգավորող կանոնները սկսում են փոխվել, երաշխիքները սկսում են դառնալ բավական հեղհեղուկ, կորցնում են նախկին հուսալիությունն ու արդյունավետությունը: Ու տրամաբանական է, որ համակարգը սկսում է նոր երաշխիքներ փնտրել: Եվ խնամիական կապերը, ֆեոդալական այդ փորձված մեթոդը, թվում է հուսալիներից մեկը, քանի որ մեջտեղում երեխաներն են: Իսկ Հայաստանի իշխանավորները, որպես իսկական հայեր, երեխաների համար պատրաստ են ամեն ինչի:

Մյուս կողմից՝ այս իրավիճակը խոսում է Հայաստանում գետտոյացման լրջագույն պրոցեսի մասին, երբ իշխանությունն իրեն այնպես է զատել հասարակությունից, այնպես է գետտոյացրել հասարակությանը, որ այսպես ասած՝ իշխանական զավակները շփվում են միայն միմյանց հետ, և քանի որ այլ խավերի հետ շփումներ չկան, բնականաբար, ծանոթությունները և զգացմունքներն էլ պետք է ձևավորվեն միայն միմյանց, այսինքն՝ իշխանական շրջանակների միջև: Ընդ որում, այս հանգամանքը բավական ուշագրավ է եվրոպական միտումների ֆոնին, որտեղ տեղի է ունենում հակառակ պրոցես. անգամ թագավորական ընտանիքներն են գերադասում այսպես ասած դուրս գալ «մարդամեջ» և ամուսնություններ են կայանում արքայազնների ու հասարակ ծագում ունեցող աղջիկների և կանանց միջև: Իսկ Հայաստանը գնում է համաշխարհային հոսանքին հակառակ` ամբողջ «դրայվով», բայց՝ հակառակ. ովքեր են այդ շարքային համբալները, որ ազնվացեղ իշխանավորները իրենց երեխաներին թույլ տան ազատ շփվել նրանց շրջանակների հետ:

Լուսանկարը՝ Facebook-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում