Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

WikiLeaks-ի հրապարակումներով Արևմուտքը ցույց տվեց, որ երկխոսության կողմերի մասին ամեն ինչ գիտի

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը


– Իշխանություն-ՀԱԿ երկխոսության առկախումը տարաբնույթ կարծիքների և մեկնաբանությունների տեղիք տվեց: Շատերի գնահատմամբ՝ երկխոսությունն առկախելով, Կոնգրեսը հետքայլ կատարեց, մի մասն էլ գտնում է, որ սա Կոնգրեսի սկզբունքների տրամաբանությունից է բխում: Պարոն Բադալյան, ինչպե՞ս կգնահատեք երկխոսությունն առկախելու ՀԱԿ քայլը, հնարավո՞ր է, որ այն ազդի ՀԱԿ-ի վարկանիշի վրա` բացասական կամ դրական առումով, արդյո՞ք դա ճիշտ պահին արվեց:


– Երկխոսությունը լայն հասկացություն է և տարբեր ձևաչափերով է հանդես գալիս: Այն, ինչ տեղի է ունենում ՀԱԿ-ի և կոալիցիայի միջև՝ երկխոսության ձևաչափերից մեկն է` բանակցությունները: Մեր քաղաքական պատմության մեջ բանակցությունները համեմատաբար նոր գործընթաց է և բավականին դրական է, քանզի հասարակության մեջ առկա քաղաքական հարցերը լուծվում են երկու ճանապարհով` բանակցային` քաղաքակիրթ ճանապարհով, կամ էլ ոչ քաղաքակիրթ` արաբական-լիբիական ճանապարհով: Մենք գիտենք, որ առկախման պատճառ է հանդիսացել ՀԱԿ-ի ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը: Սակայն այդ միջադեպից հետո ձերբակալվել է միայն կողմերից մեկի ներկայացուցիչը, մյուս կողմի` իշխանության ներկայացուցիչը չի ձերբակալվել, ինչն էլ թույլ է տալիս ՀԱԿ-ին համարել, որ սա քաղաքական գործընթաց է: Չեմ կարող ասել, թե արդյո՞ք առկախումը արվել է ճիշտ պահին, քանզի դա կնշանակի, որ մենք այստեղ միտում ենք փնտրում: ՀԱԿ-ը միշտ կողմ է արտահայտվել բանակցային գործընթացին, և շատ դժվար է մտածել, թե պահը ընտրված էր և առկախման համար հիմք հանդիսացող միջադեպը միտումնավոր էր: Դրա մասին խոսելը սխալ է: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի վարկանիշին, ապա պետք է նշեմ, որ ՀԱԿ-ի վարկանիշը բարձրանում կամ իջնում է ոչ թե բանակցային գործընթացը առկախելով կամ շարունակելով, այլ  ընդհանուր գործունեությամբ: Իսկ ընդհանուր գործունեությունն իրենից բազմաբնույթ աշխատանք  է ենթադրում:


– Իսկ բանակցությունների շարունակության հավանականություն տեսնո՞ւմ եք:


– Բնականաբար, ցանկության դեպքում կողմերը կարող են շարունակել բանակցությունները: ՀԱԿ-ն ասել է, որ ցանկություն ունի շարունակելու, եթե փոխվի իր անդամի խափանման միջոցը, ինչն էլ նշանակում է, որ այժմ իշխանությունները պետք է որոշում կայացնեն՝ արդյոք հանուն բանակցությունների շարունակության իրենք կփոխե՞ն Առաքելյանի խափանման միջոցը: Իշխանությունը կարող է երկու տարբեր որոշում ընդունել` փոխել խափանման միջոցը և շարունակել բանակցությունները, կամ չփոխել, ինչն էլ ենթադրում է, որ ՀԱԿ-ը չի գնա բանակցությունների և բանակցային գործընթացը կխափանվի:


– Պարոն Բադալյան, իշխանական կոալիցիան ՀԱԿ-ի քայլը համարում է ոչ էթիկական և նշում, որ բանակցություններն առկախելը հավասարակշռված որոշում չէ: Ձեր գնահատմամբ՝ կա՞ ՀԱԿ-ի քայլում քաղաքական գործընթացներում ընդունված էթիկական նորմերի խախտում:


– Հայաստանի քաղաքական դաշտում էթիկա հասկացությունն ընդհանրապես գոյություն չունի, այդ իսկ պատճառով մեղադրել դիմացինին էթիկայի խախտման մեջ, երբ ինքդ ոչ միայն էթիկայի, այլ նաև օրենքի խախտում ես թույլ տալիս, ընդունելի չէ և PR կամպանիայի է նմանվում:


– Պարոն Բադալյան, իսկ ինչպիսի՞ ազդեցություն կթողնի երկխոսության առկախումը հասարակական տրամադրվածության վրա: Արդյո՞ք ՀԱԿ-ը կկարողանա սեպտեմբերի 9-ին բազմաքանակ հանրահավաք կազմակերպել:


– Հասարակությունը բազմաշերտ է, որտեղ յուրաքանչյուրը տարբեր քաղաքական, սոցիալ-տնտեսական շահեր ունի, իսկ այս բանակցությունները, քաղաքական գործընթաց լինելով, կարող են բխել կամ չբխել հասարակության քաղաքական շահերից: Հասարակությունը պետք է որոշի, թե իր շահերից ի՞նչն է բխում` որ Հայաստանում քաղաքական գործընթացները զարգանան քաղաքակիրթ եվրոպական ճանապարհո՞վ, թե՞ ոչ քաղաքակիրթ` արաբական ճանապարհով: Իմ կարծիքով՝ ցանկացած երկրում հասարակության մեծ մասը կողմնակից է, որ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, և հասարակության քաղաքական շահից բխում է, որ ՀԱԿ-կոալիցիա բանակցային գործընթացը շարունակվի և դրական ավարտ ունենա, քանզի և՛ ՀԱԿ-ը, և՛ կոալիցիան ունեն ընտրազանգված, և պարզ է, որ այդ ընտրազանգվածը չի ցանկանա միմյանց հետ բախման մեջ մտնել: Իսկ ինչ վերաբերում է սեպտեմբերի 9-ի հանրահավաքի մասնակիցների թվին, ապա, կրկնում եմ, որ դա ամենևին էլ կախված չէ բանակցությունների առկախումից և դրա թողած ազդեցությունից: Սեպտեմբերի 9-ի մարդաշատությունը կախված է ՀԱԿ-ի աշխատանքից. լավ կաշխատի՝ շատ մարդ կգա, վատ կաշխատի` քիչ կգան:


– Իսկ ո՞րն է այլընտրանքը, եթե իշխանությունը չկատարի Կոնգրեսի պայմանը և բանակցությունները չշարունակվեն:


– Եթե բանակցությունները չեն շարունակվում, ապա դա նշանակում է, որ այլընտրանքը ոչ քաղաքակիրթ ճանապարհն է, սակայն դա չի նշանակում, որ անմիջապես գնալու են լիբիական ճանապարհով: Իհարկե, կարող են լինել զանգվածային հանրահավաքներ, մարդիկ դուրս կգան փողոց, իշխանությունը ոստիկանության միջոցով այդ մարդկանց կհրավիրի ոստիկանական տեղամասեր զրույցների, ճանապարհներ կփակի, բայց… Այստեղ մեկ այլ հարց էլ կա` բացի ներքաղաքական գործընթաց լինելուց, ՀԱԿ-կոալիցիա բանակցությունները նաև միջազգային ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում են գտնվում, և միայն մեր հասարակության շահերով չէ, որ ընթանում է այս գործընթացը: Այնպես որ, կարելի է ենթադրել, թե այդ կենտրոնները ինչ կարծիք կկազմեն այն ուժի մասին, որն ընդհանրապես կդադարեցնի երկխոսությունը և դուրս կգա բանակցային գործընթացից: Բանակցությունները ողջունվել է միջազգային ուժային կենտրոնների կողմից, և այժմ դրանց ձախողման պատասխանատվությունն իր վրա վերցնող ուժը հնարավոր է որոշակի խնդիրներ ունենա նույն այդ կենտրոնների մոտ:


– Կարելի՞ է ենթադրել, որ նույն այդ ուժային կենտրոնների ազդեցության ներքո իշխանությունները ազատ կարձակեն Տիգրան Առաքելյանին, և երկխոսությունը կշարունակվի:


– Ցանկացած սցենար էլ ենթադրելի է, և այդ ամենը կախված է նրանից, թե բանակցող կողմերը դրսի ուժերին ինչպես կներկայացնեն իրավիճակը և ինչպես կընկալվի վերջիններիս գործողությունները այդ կենտրոնների կողմից: Ի դեպ, Արևմուտքը առկախումից հետո արդեն որոշակի արձագանք տվել է՝ ի դեմս WikiLeaks-ի հրապարակումների, քանզի եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ այդ հրապարակումներում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մասին ոչ ցանկալի ինֆորմացիա կա:


– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ WikiLeaks-ի հրապարակումները, որոնք բավականին ակտիվորեն սկսեցին հրապարակվել հենց երկխոսության առկախումից հետո, ինչ-որ ազդա՞կ էին Արևմուտքի կողմից:


– Ասել, որ անմիջականորեն կապված է՝ չեմ կարող, սակայն ասել, որ այդ փաստաթղթերը պատահականորեն հրապարակվեցին հենց առկախումից հետո՝ ևս ճիշտ չի լինի: Ակնհայտ է, որ նման քայլով Արևմուտքն ուզում էր ցույց տալ կողմերին, որ երկուսի մասին էլ ամեն ինչ գիտի և առանց իրեն Հայաստանում որևէ քաղաքական զարգացում չի կարող տեղի ունենալ: Հնարավոր է, որ սա առաջին քայլն է, և կողմերը պետք է շահագրգռված լինեն ներկայիս իրավիճակը բացատրել ոչ միայն հասարակությանը, այլ նաև դրսի ուժերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում