Friday, 24 07 2026
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Ադրբեջանը վատ օրինակ է վերցրել՝ Արցախի ճանապարհը փակելու նպատակով «բնապահպան ակտիվիստներ» ուղարկելով․ Թինա Կանդելակի

«Չարը միշտ թաքնվում է ոչխարի դիմակի տակ։ Վերջին տարիներին այդ դիմակներից են կրում բազմաթիվ կազմակերպություններ, մարդիկ և հիմնադրամներ, որոնք իրենց անվանում են բնապահպաններ և մարդու իրավունքների համար պայքարողներ: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների և պետությունների վրա՝ դրա համար հորինելով ամենատարբեր պատճառներ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը։

«Մի քանի տարի առաջ, մի կերպ խոսող աղջնակը՝ Գրետա Թունբերգը բառացիորեն ծնկի բերեց ՄԱԿ-ի ղեկավարությանն ու եվրոպական երկրների ղեկավարներին՝ պահանջելով դադարեցնել աղտոտել աշխարհը: Այն բանից հետո, երբ պարզվեց, որ նրա ելույթները գրվում են երրորդ անձանց կողմից, աղջիկը ջարդոնի պես դուրս շպրտվեց: Տիկնիկի ժամկետն անցավ, նրան դուրս շպրտեցին, նորերին բերեցին:

Վերջին կես տարվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներն ու դրանց թանգարանները հարձակման ենթարկվեցին Գրետա տիկնիկի հաջորդների`«stopoil» շարժման նոր «բնապահպան ակտիվիստների» կողմից: Ոճը նույնն է, փողը՝ նավթի արքաները։ Օրերս Ադրբեջանը վատ օրինակ է վերցրել՝ Արցախի ճանապարհը փակելու նպատակով «բնապահպան ակտիվիստներ» ուղարկելով։

Ադրբեջանցին ո՞ւր, բնապահպանությունն ո՞ւր: Ադրբեջանցիները շատ լավ գիտեն երկրի ողջ տարածքում աղբավայրերի, Կասպից ծովի աղտոտվածության մասին, և այն մասին, որ արտաքին ճակատի ետևում Բաքուն, մեղմ ասած, ամենամաքուր տարածքը չէ, որտեղից փչում են թունավոր քամիներ:

Ի՞նչ կապ ունի Արցախը՝ կանաչ տարածքների և ամենամքուր ջրերի երկիրը: Երևի յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով և իր խնդիրները չփորձի թաքցնել հարևանների վրա հարձակումներ իրականացնելու վրա:

Ամեն դեպքում, յուրաքանչյուր «բնապահպան ակտիվիստի» հարձակման հետևում կան իրական զոհեր, կորուստներ, սկանդալներ։ Արցախի դեպքում զոհերն ամենասովորական մարդիկ են, հանրապետության բնակիչներ, որոնք հաստատ կապ չունեն բնապահպանության հետ։ Նրանց հարազատները, ովքեր մահանում են Արցախի հիվանդանոցներում, քանի դեռ ճանապարհը փակ է, երեխաներն ու ազգականները, որոնք չեն կարողանում տեղաշարժվել, դպրոցականները, մատակարարներն ու վաճառականները, ամենասովորական տատիկներն ու պապիկները, որոնք Սուրբ Ծննդին իրենց հարազատներին չեն տեսնի:

Իմ կարծիքով՝ չկա ավելի վատ իրավիճակ, երբ սուտն ու ատելությունը քողարկվում են բարի մտադրությունների անվան տակ: Վերջինը, ինչպես հայտնի է, ճանապարհ է հարթում մեկ ուղղությամբ՝ դժոխք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում