Thursday, 16 05 2024
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին

Փոխվելով, սխալներն ուղղելով ու միասին խնդիրները լուծելով՝ մենք կկարողանանք երաշխավորել Արցախի ապագան. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երկրի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել: Ինչպես տեղեկանում է պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Երեսունմեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվեն: Քվեարկությանը 108 736 մասնակիցներից անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը):

Երեք տասնամյակ շարունակ Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ու պահանջել միջազգային հանրությունից, ինչպես նաև Ադրբեջանից՝ հարգել ու ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը: Արցախցիների ազատ ապրելու կամքը կոտրելու համար Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ պատերազմներ՝ պատճառել անդառնալի կորուստներ և ցավ, բայց այդքանով հանդերձ՝ արցախահայերը շարունակում են համառ կերպով պայքարել իրենց մայր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար:

Որպես պետնախարար՝ տարբեր առիթներով շփվել եմ Ստեփանակերտում և Արցախի այլ շրջաններում ապրող իմ հայրենակիցների հետ: Գիտեմ, թե որքան անորոշություն, դառնություն ու ցավ կա արցախցիների սրտում, բայց ես նաև տեսել եմ նրանց համառությունը, սեփական հողի վրա ապրելու համառ ձգտումը: Արցախի հանդեպ սերն ու նվիրումը բառերով չես կարող բացատրել, դա տոկոնության և չհանձնվելու ցուցիչ է:

Ես ձեր բոլորի հետ միասին պատրաստ եմ շարունակել այս բարդ ճանապարհը, որն ընտրել ենք 31 տարի առաջ այս օրը:

Բայց մենք, լինելով ուժեղ և համառ մարդիկ, պետք է նաև սովորենք մեր սխալները վերհանել, չվախենալ դրանք շտկելուց, տեսնենք խնդիրները և աշխատենք դրանց լուծման ուղղությամբ: Ինձ համար շատ կարևոր է նաև պատերազմների հետևանքով տեղահանված արցախցիների ճակատագիրը և նրանց ակտիվ ներգրավվածությունը Արցախի կյանքում, որը հնարավոր է միայն կենսական պայմանների առկայության դեպքում՝ ապահովելով անվտանգությունը, ստեղծելով բարենպաստ պայմաններ՝ նրանց հայրենիք վերադարձը հնարավորինս արագ կազմակերպելու համար։

Փոխվելով, սխալները ուղղելով ու միասին խնդիրները լուծելով՝ մենք կկարողանանք փոխել մեր ներկան ու երաշխավորել ապագա՝ Արցախի համար: Արցախում ապրող շուրջ 30 հազար երեխաներն արժանի են լուսավոր ու ապահով ապագա ունենալ, արժանի են վայելել խաղաղությունը և չառերեսվել նոր պատերազմի հետ, նրանք արժանի են մեծանալ ու ապրել ազատ, անկախ ու ժողովրդավար Արցախում: Եկեք մեր գործով, նվիրումով ու միասնականությամբ նրանց համար երաշխավորենք այդ ապագան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում