Friday, 10 07 2026
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ

Հայ փաստաբանների ընկերակցությունը Սերժ Սարգսյանից պահանջում է պատշաճ իրավական վարույթ իրականացնել

Օգոստոսի 31‚ 2011
Հայաստանի Հանևապետության նախագահ
Հարգարժան Սերժ Սարգսյանին

Որպես Armenian Bar Association-ի անդամներ, որն ամբողջ աշխարհում ընդգրկում է բազմաթիվ փաստաբաններ, իրավաբաններ, դատավորներ ու գիտության ներկայացուցիչներ, պարտավոր ենք մեր խորը մտահոգությունը հայտնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի անդամ տասնութամյա զորակոչիկ Աղասի Աբրահամյանի` ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան վերաբերյալ: Ոչ մարտական պայմաններում զինվորական անձնակազմի անդամների կասկածելի մահացությունների` օրեցօր ավելացող քանակի մասին տեղեկությունները հրատապային են, հրատապային են նաև միմյանց նկատմամբ զինծառայողների դաժան, ստորացուցիչ ու սպառնալից գործողությունները:

Մենք վստահ ենք, որ Դուք պարտավորված եք զգում արդարություն և հավասարություն ապահովել բոլոր զինվորների համար`անկախ դասային ու խավային պատկանելությունից: Որպես գլխավոր հրամանատարն այն բանակի, որ պաշտպանել է իր հայրենիքն ու պատմական հաղթանակներ գրանցել Արցախի ազատագրման համար պայքարում, Դուք, առավել քան այլ ոք, գիտեք, թե ինչքան կարևոր են միահամուռ կապվածությունը, թիմային աշխատանքի ոգին և փոխադարձ հարգանքը ստորադաս ու վերադաս անձնակազմերի միջև: Նման ռազմական կառույցում ոչ մի կերպ չեն կարող հանդուրժվել մարդու իրավունքների չարաշահումները: Մարտական կարգապահությունը, որի կարևորությունն անթերագնահատելի է, պետք է հիմնված լինի պատշաճ ձևավորված ու օրինական ռազմական հեղինակության նկատմամբ հարգանքի վրա: Դրան կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը կարժանանա արժանապատիվ ու հարգալից վերաբերմունքի` խթանելով ֆիզիկական ու հոգեբանական առողջ դրսևորում:

Մենք ոգեշնչված ենք 2011թ. հուլիսի 9-ին տեղի ունեցած երտասարդ սպաների առաջին բանակային կոնֆերանսի ընթացքում հնչեցրած Ձեր դիտարկումներով, երբ Դուք պահանջեցիք երիտասարդ սպայական ուժերից զերծ պահել հայաստանյան հասարակությանը բանակում որոշակի կոպիտ ու բիրտ գործելաոճից: Մենք նաև ողջունում ենք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին գործողությունները, ով ղեկավարում է Ա. Աբրահամյանի մահվան առնչությամբ հետաքննությունը և արդեն հայտարարել է մի քանի կասկածյալների ձերբակալության մասին: Խնդրում ենք, որպեսզի Դուք անձամբ վերահսկեք` հաշվետվություն պահանջելու բոլոր նրանցից, ովքեր չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը, և ոճրագործների նկատմամբ ապահովեք օրենքի արդար ու թափանցիկ կիրառում:

1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի 5-րդ մասում ասվում է. «Ոչ մի անձ չպետք է ենթարկվի բռնության կամ դաժան, անմարդկային և ստորացուցիչ պատժամիջոցի»: Մենք խնդրում ենք, որ Դուք` որպես ՀՀ նախագահ, պատվիրեք այս ձևակերպմանը համահունչ հետաքննություն անցկացնել բանակում կատարվածի մասին հայտարարությունների վերաբերյալ և դիտարկեք համակարգային մակարդակով տեղի ունեցող չարաշահումները` բանակը բարեփոխելու և հետագա նման նախադեպերն ու չարաշահումները կանխարգելելու վճռականությամբ: Եթե բանակում կազմակերպական մթնոլորտն այնպիսին է, որ թույլ է տալիս դաժան ու անմարդկային վերաբերմունք զինծառայողի նկատմամբ, ապա Դուք պետք է պահանջեք կառավարությունից պատշաճ իրավական վարույթ իրականացնել և վավերացնել բռնությունները կանխող կարգուկանոն:

Մենք առաջարկում ենք սահմանել այնպիսի մեխանիզմ և ընթացակարգ, որը թույլ կտա անհատներին ու խմբերին արտահայտել իրենց բողոքն առանց ճնշումներից վախենալու: Կոչ ենք անում Ձեզ` հավաստիացնել, որ օրենքն ու ստանդարտները կհարգվեն, կիրականացվեն և կամրապնդվեն զինվորական ու արդարադատության համակարգերի կողմից:

Որպես անկախ կազմակերպություն, որը հավատարիմ է օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, մենք պատրաստ ենք սատարել Ձեզ:

Հարգանքով`
Էդվին Է. Մինասյան‚
Armenian Bar Association կազմակերպության տնօրեն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում