Saturday, 11 07 2026
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին

Երբ մարդիկ բանկից արտարժույթ են ստանում, բանկն իր ռիսկերը կառավարելու համար ինչ-որ տոկոս է պահում

Վերջին ամիսներին հասարակության շրջանում բողոքի ալիք է բարձրացել բանկերի դեմ: Բանն այն է, որ կանխիկ և անկանխիկ արտարժույթով գործարքների դեպքում փոխարժեքի մեջ շուրջ 5 տոկոս տարբերություն կա, ինչը նախկինում չի եղել: Մասնավորապես, եթե շուկայում եվրոյի համար պատրաստ են վճարել 420 դրամ, ապա բանկերը մեկ եվրոյի համար վճարում են նվազեցված գին՝ 400 դրամ:

Սա նշանակում է, որ գործարարները, որոնք իրենց ունեցած դոլարով կամ եվրոյով պետք է ապրանք գնեն, ստիպված են դոլարն ու եվրոն վաճառել 5 տոկոս ավելի էժան գնով, քան շուկայում նրա գինն է:

Մարդիկ բողոքում են, որ բանկերը, ըստ էության, «փայ են մտնում» ու թալանում մարդկանց: Սրն գումարվում է նաև այն, որ երբ մարդն իր հաշվեհամարին մուտք եղած արտարժույթը ցանկանում է վերցնել, նրանից ևս որոշակի տոկոս են պահում, որը ևս բարձրացել է՝ հասնելով մինչև 3-5 տոկոսի:

Այս առնչությամբ, տնտեսագետ Կարեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցողը բացատրելի է և նորմալ. «Բնականաբար, առքուվաճառքի գործառնությունները առևտրային բանկերի մենաշնորհն է, բանկը չի կարող մի գնով վերցնել և նույն գնով էլ վաճառել, պետք է այդ մարժան լինի: Իսկ թե ինչու է մարժան մեծ, դա կախված է իրավիճակից ու ռիսկայնությունից: Քանի որ թե դոլարը, թե եվրոն հիմա շատ տատանողական են մեր արժութային շուկայում, ինչն իրոք այդպես է, հետևաբար, բանկն իր ռիսկերը կառավարելու համար գնում է նման քայլի: Որքան ռիսկային է արժույթը, այդքան մարժան մեծ է լինում: Դա ֆինանսական շուկայի օրենքն է, բանկերը հատուկ չեն անում: Այդտեղ ոչ թե գումար վաստակելու խնդիրն է, այլ իրենց ռիսկերն են կառավարում: Եթե, ասենք, պահի տակ սկսի թանկ գնել դոլարը ու փոխարժեքը կտրուկ բարձրանա, ինքը մեծ վնասներ կկրի, որովհետև ինքն էլ ունի դոլարային և եվրոյի պարտավորություններ, և նաև որոշակի նորմատիվներ: Այսինքն ԿԲ-ն չի կարող բանկին ստիպիել մարժան նվազեցնել, որովհետև ԿԲ-ն ինքն էլ է հասկանում, որ այդ արժույթներով գործառնությունները ռիսկային են:
Այստեղ ուրիշ խնդիր էլ կա: Փաստացի դրանով կարգավորվում է նաև արժութային շուկայում աժիոտաժների չձևավորումը: Եթե, ենթադրենք, այդ մարժան շատ քիչ լիներ, քաղաքացիներն ավելի շատ հակված կլինեին այդ արտարժույթը ձեռք բերել, քանի որ հիմա փաստացի փոխարժեքները լավ նվազել են շուկայում, մարդիկ կարող են ձեռք բերել պահելու համար, հետագայում վերավաճառեն: Մեծ մարժայի դեպքում դա ձեռնտու չի լինի»,-ասաց տնտեսագետը:

Հարցին, թե այսինքն այս ամենը նորմա՞լ է, Կարեն Սարգսյանը պատասխանեց. «Եթե աննորմալ բան լիներ, ԿԲ-ն անկասկած կմիջամտեր: Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ասենք, ֆինանսական շուկայի հավասարակշռությունը խախտվելու է, բնականաբար, ԿԲ-ն կարձագանքեր: Բայց քանի որ ռիսկեր կան, ԿԲ-ն ընդհակառակը, կողմ է, որ բանկերն իրենց ռիսկերը պատշաճ կերպով կառավարեն:

Երբ մարդիկ բանկից արտարժույթ են ստանում և բանկն ինչ-որ տոկոս է պահում, դա ևս զսպում է, որ այդ արտարժույթն ամբողջությամբ բանկային համակարգից դուրս չբերեն: Որովհետև այս ցածր փոխարժեքի պայմաններում հնարավոր է, մարդիկ սկսեն զանգվածաբար դոլար և եվրո ձեռք բերել, և ամբողջ բանկային համակարգը դատարկեն արտարժույթից»:

Նա անդրադարձավ նաև նրան, որ Հայաստանում կտրուկ ավելացել են անկանխիկ գործարքները. «Օրենքն է ստիպել, որ մարդիկ գնան անկանխիկ գործարքների: Մասնավորապես, սահմանափակում էր մտցվել, որ ասենք, 300 հազարից ավելի մեծ գնումները  պետք է արվեն անկանխիկ եղանակով: Այսինքն անշարժ գույքը, խոշոր այլ գույքերը վաճառելիս դա պետք է կատարվի անկանխիկ եղանակով: հետևաբար, պատկերացեք, թե ինչ մեծ շրջանառություն տեղի կունենա, եթե անշարժ գույքի շուկան արդեն անկանխիկ է աշխատում, ավտոմեքենաների առքուվաճառքը ևս: Բացի այդ, ընդհանրապես, անկանխիկ գործարքների պրակտիկան Հայաստանում սկսել է զարգանալ: Իսկ դա նպաստում է ֆինանսական համակարգի հետագա զարգացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում