Thursday, 16 07 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին

Էրդողանի կուսակցությունը ձեռնամուխ է եղել Թուրքիայի Սահմանադրության մաքրմանը

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեկնարկել են թուրքերեն լեզվի կանոններին համապատասխան Սահմանադրության տեքստի վրա աշխատանքները։ Դա նախաձեռնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը գլխավորելու է Թուրքերեն լեզվի ու գրականության ասոցիացիայի ղեկավար և ԱԶԿ փոխնախագահ Էքրեմ Էրդեմը։

Վերջինս նշել է. «Դժբախտաբար մեր Սահմանադրությունը չի գրվել մաքուր թուրքերեն լեզվով։ Լեզվական կանոնների տեսանկյունից այն գտնվում է շատ վատ վիճակում, դրանում առկա են 1877 թվականի հնաբանություններ։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր ոք կարողանա հիշել նոր Սահմանադրությունը։ Ցանկանում ենք դրանք նմանեցնել պատգամավորի երդմանն առնչվող կետային նախադասություններին»։

Նշվում է, որ տոներից հետո այս գործընթացը նոր տեմպ է հավաքելու։ Ակնկալվում է, որ հոկտեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպումներ է ունենալու թուրքական ընդդիմության առաջնորդներ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ու «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահներ Քեմալ Քըլըչդարօղլուի ու Դևլեթ Բահչելիի հետ և քննարկելու է նոր Սահմանադրության հարցը։

Սակայն քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) դրան մասնակցելու հրավեր չի ստացել, քանի որ իշխող կուսակցության կարծիքով՝ ԽԺԿ-ն բացասական դիրքորոշում է որդեգրել սահմանադրական բարեփոխումների նկատմամբ։

Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:

Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային ու դատական կառույցներին, որոնց իրավունքների սահմանափակման ուղղությամբ տարիներ շարունակ պայքարում է Էրդողանը, և առաջիկա նոր Սահմանադրությունը գործուն քայլ կհանդիսանա տվյալ ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում