Friday, 17 07 2026
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին

Ֆիլիպ Ռիքերի «տարօրինակ» ուղերձը Բաքվից. Ադրբեջանը շանթարգե՞լ, թե՞ դետոնատոր

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, որը այցելել է Բաքու, ուղերձ է հղել այնտեղ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո: Տեսաուղերձը, որ Կովկասի խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության ուղղությամբ աշխատանքը շարունակելու և «առաջընթացը» ու «թափը» պահելու մասին է, առաջին հերթին ուշադրության է արժանանում թերևս նրանով, որ Ռիքերը այն հղում է Բաքվից այն դեպքում, երբ դեռ պետք է այցելի նաև Թբիլիսի ու Երևան: Նա հայտնում է, որ ռեգիոն է ժամանել պետքարտուղար Բլինքենի հորդորով և լինելու է նաև Թբիլիսիում ու Երևանում:

Իհարկե հնարավոր է, որ պետքարտուղարը համանման ուղերձներ է հղելու նաև Թբիլիսի ու Երևան այցերից հետո, թեև այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչու՞ չանել մեկ ամբողջական ամփոփում ռեգիոնալ այցից հետո: Այստեղ առանցքային է այն, որ Բաքվում բանակցությունից հեռո Ռիքերը որոշում է անել հրապարակային, դիվանագիտորեն բավականին «զվարթ» ուղերձ, իսկ դա, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության բարդությունն ու հատկապես վերջին օրերին սահմանի ու նաև արցախ-ադրբեջանական շփման գծի հանդեպ Ադրբեջանի ռազմա-քարոզչական աշխուժությունը, թողնում է որոշակի արհեստական տպավորություն: Իսկապե՞ս Բաքվի քննարկումները, Ալիևի հետ զրույցը ամերիկացի դիվանագետի, Կովկասի հարցերի գլխավոր բանակցողի մոտ ձևավորել է այդպիսի լավատեսական ուղերձի հիմք, թե՞ ամեն ինչ հակառակն է և Ռիքերն այդ ուղերձով պարզապես փորձում է ծածկել իրավիճակի բարդությունը և այդ կերպ նաև սքողել իրադրության լարվածության չեզոքացման, անկայունության ռիսկի կառավարման հարցում անհաջողության հանգամանքը:

Մյուս հանգամանքը, որ Ռիքերի ուղերձում գրավում է ուշադրություն, ռեգիոնալ կայունության ու խաղաղության հարցում Բաքվի «ելակետայնությունն» ընդգծելն է: «Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Բաքու, տեսնում եմ տնտեսության և հնարավորությունների աճ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար», ասում է ամերիկացի դիվանագետը: Բանն այն է, որ իրականում կամ գործնականում, Բաքուն այսօր ռեգիոնի ոչ թե տնտեսության ու հնարավորությունների աճի, այլ բացարձակապես հակառակի՝ անկայունության աղբյուր է: Օրինակ, Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ի գրոհով Հայաստանին հասցրել է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստ, այլ նաև ահռելի տնտեսական վնաս: Բայց, ամերիկացի համանախագահը Բաքուն դարձնում է հնարավորությունների ու տնտեսության աճի «անկյունաքարային» կետ, այդպիսով առաջացնելով հարցեր: Առավել ևս, որ Ռիքերի Բաքու այցին զուգահեռ, ԱՄՆ է այցելել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու այնտեղ հանդիպում ունեցել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի հետ: Գրեյդին հայտարարել է, որ Ադրբեջանը Կովկասում ԱՄՆ համար կարևոր գործընկեր է: Այդ գործընկերությունը ռեգիոնի համար ունի «բարորակ», թե «չարորակ» բնույթ, թերևս կախված է արդեն մի շարք քաղաքական հիմնարար հարցերից, որոնց առանցքում ներկայումս իհարկե Իրանի հարցն է: Ադրբեջանն այդ առումով կարող է լինել թե դետոնատոր, թե «շանթարգել», ու այստեղ իսկապես շատ բան կախված է ամերիկա-ադրբեջանական երկխոսության բնույթից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում