Երեք մարդ դարձել է չարագործի զոհը, որը նոյեմբերի 14-ին կրակ Է բացել Վիրջինիայի նահանգի համալսարանական ավանում: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը: «Հրաձգությունը հանգեցրել Է երեք հոգու մահվան, եւս երկուսը տուժել է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ չարագործը, որի ինքնությունն արդեն պարզվել Է, ավտոմեքնայով փախել Է հանցագործության վայրից, նա զինված Է եւ վտանգավոր: Իրավակարգի մարմիններն սկսել են նրա որոնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: