Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Արցախի խորհրդարանի պատրաստած տարակուսելի բումերանգը

Արցախի խորհրդարանի խմբակցությունները տարածել են հայտարարություն, որով կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ՄԱԿ անդամ 190 երկրներին՝ ճանաչել Արցախի անկախությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի՝ միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները:

Հայտարարությունը կարծես թե բավականին հստակ է, պարզ, ամրագրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրացման իրավական հենքը: Սակայն, մինչ դրան հասնելը, Արցախի խորհրդարանականները հիշատակում են Խերսոնի, Զապորոժիեյի, Դոնբասի և Լուգանսկի հանրաքվեների պատմությունը: Այդ հիշատակումով սկսվող հայտարարությունը փաստացի վերածվում է բումերանգի, հարվածելով հենց Արցախին: Եվ դա ունի միանգամայն հասկանալի պատճառ: Որևէ մեկի համար թերևս նորություն չէ, թե վերը հիշատակված հանրաքվեներին ինչպես են վերաբերում Մինսկի խմբի համանախագահներից երկուսը՝ ԱՄՆ ու Ֆրանսիան, ու ընդհանրապես այն բեբեռը, որ ներկայացնում ենք նրանք: Իսկ դա համաշխարհային քաղաքականության առաջատար բեվեռներից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի նաև ՄԱԿ շրջանակում: Ըստ այդմ՝ ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման ու հանրապետության հռչակման իրավական անթերի հիմքը «խաթարել» խնդրահարույց օօրինակով կամ հղումով, փաստացի նշանակում է վերածել այն բումերանգի: Ինչ խոսք, պատրանք է նաև մտածել, թե առանց այդ հղման, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան լրջորեն դիտարկելու էին հայտարարության կոչն ու ձեռնմուխ էին լինելու դրա իրագործմանը: Հարցն այն է սակայն, որ Արցախը միջազգային համայնքի հետ իր հարաբերությունը կառուցելիս, կամ կառուցելու փորձն անելիք որքան հեռու մնա այդօրինակ «հղումներից», այնքան թերևս կարող է բարձրացնել լսվելու հավանականությունը: Եվ, մյուս կողմից, մտածել, թե այդ հղումներով հնարավոր է բարձրացնել լսվելու հավանականությունը Ռուսաստանում, ևս մոլորություն է կամ քաղաքական անհամարժեքություն: Հետևաբար, Արցախն իր իրավունքն ու դրա իրացման պաշտպանությունը պետք է իրականացնի առանց խնդրահարույց այլ հղումների՝ հղվելով բացառապես այն կետերից, որոնք առնչվում են միջազգային իրավունքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում