Sunday, 05 05 2024
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԲՏԱ նախարարը դեսպան Նիկոլաս Սխերմերսին է ներկայացրել «Ինժեներական քաղաք» ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին ու նախանշված ծրագրերին, ներկայացրել հիմնական ռազմավարական ուղղությունները: Նախարարը նաև ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է, խոսել է տնտեսությունը բարձր տեխնոլոգիական հիմքերի վրա դնելուն միտված ՀՀ Կառավարության ջանքերի, տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումների և առկա մարտահրավերների մասին:

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական ոլորտի կարևորությանը՝ դեսպանը նշել է, որ տարածաշրջանում Հայաստանը բացառիկ է տեխնոլոգիաների հանդեպ ցուցաբերած հետաքրքրվածությամբ, ինչը կարող է խթան հանդիսանալ համատեղ մի շարք ծրագրերի իրականացման համար:

Ռոբերտ Խաչատրյանը Նիկոլաս Սխերմերսին ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ընդգծել, որ բացի ռեզիդենտ հանդիսացող ընկերություններից, այնտեղ կարող են ներգրավվել նաև այլ երկրների կազմակերպություններ: Նախարարը նշել է, որ նիդերլանդական ընկերություններին ևս կարող է հետաքրքրել այս հնարավորությունը՝ ընդգծելով, որ «Ինժեներական քաղաքն» ու ընդհանրապես Հայաստանը հիանալի վայր կարող են դառնալ այս ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցության, թվայնացման, նորարարության, ՏՀՏ, ստարտափ էկոհամակարգի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացմանը, գիտակրթական ծրագրերի իրականացմանը միտված ծրագրերը, փոխգործակցության հնարավորությունները։ Հանդիպման ավարտին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար կողմերն առաջարկել են գործողությունների ծրագիր մշակել և ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում