Saturday, 04 05 2024
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային

Ադրբեջանական ԶՈւ թիրախավորման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. ՄԻՊ

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից։

Այսպես, Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողություններից տուժած բնակավայրերից տեղահանվել է առնվազն 99 հաշմանդամություն ունեցող անձ: Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման և տարբեր զինատեսակների կիրառման ինտենսիվությամբ պայմանավորված՝ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, առողջական խնդիրներ ունեցող տարեցները, ինչպես նաև նրանց խնամող անձինք գործնականում զրկվել են տեղահանման հնարավորությունից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Վարդենիս քաղաքի թիրախավորումն ուղղակիորեն վտանգել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվող հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձանց կյանքի, անվտանգության և առողջության իրավունքները, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վերջիններիս բժշկական, սոցիալական և այլ ծառայությունների մատուցման համար:

Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքի և նրանց պաշտպանության, այդ թվում՝ տարհանման համար հատուկ միջոցների կիրառման պահանջները սահմանված են Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային այլ իրավական ակտերով: Մինչդեռ պետք է հաշվի առնել, որ կենսական պայմանների և ծառայությունների հասանելիության խնդիրները, այդ թվում՝ ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի, ապաստարանի, առողջապահական ծառայությունների անարգել ապահովման և տրամադրման խոչընդոտները հումանիտար աղետի պատճառ կարող են դառնալ: Այս համատեքստում հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց հատուկ կարիքներով և առողջական խնդիրներով պայմանավորված, կրկնակի խոցելի են:

Ուստի, զինված հակամարտությունը, պատերազմը, պատերազմական գործողությունները, ռազմական իրավիճակը կամ ռազմական դրությունը լրացուցիչ մարտահրավերներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առաջացնելով առանձնահատուկ պայմանների ապահովման անհրաժեշտություն:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, իր իրավասությունների շրջանակներում հավաքագրված տեղեկությունները և Պաշտպանի դիտարկումները ներկայացնում է նաև միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կառույցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում