Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Լքել, թե չլքել. ՀԱՊԿ ժամանակավրեպությունը խոստովանում է Ռուսաստանը

Հայաստանի դեմ ադրբեջանական լայնածավալ գրոհը հերթական անգամ բացահայտեց պարզ իրողությունը, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը Հայաստանի համար չունի անվտանգության ոչ մի նշանակություն և այն կարող է երևի թե աշխատել միայն այն դեպքում, երբ Հայաստանի հանդեպ ագրեսիա կիրառի Վրաստանը: Իհարկե հասկանալի է, որ խոսում եմ շատ հիպոթետիկ դրվագի մասին, բայց ընդամենը ավելի խոսուն արտահայտելու համար, որ մնացյալ պարագաներում ՀԱՊԿ կարող է գործել մեկ էլ Հայաստանի դեմ, եթե Հայաստանում լինի որևէ շարժում, որը կսպառնա այստեղ ՌԴ ներկայությանը: Սա բոլորովին նորություն չէ, և ընդամենը ակնառու է դառնում հերթական անգամ:

Հայաստանի դաշնակցային ռազմա-քաղաքական բլոկը խուսափում է իր դաշնակցի հանդեպ ագրեսիա կիրառած սուբյեկտ Ադրբեջանին հստակ և հասցեական կոշտ հայտարարությամբ զսպելու փորձից: Բայց, նորություն չէ և այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ համար մեղմ ասած պակաս կարևոր սուբյեկտ չէ, եթե չասենք՝ առավել նախընտրելի դաշնակից, քան Հայաստանը: Ի վերջո, ընդամենը շաբաթներ առաջ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարում էր, որ ՀԱՊԿ օրակարգում է ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը: Իսկ ԱՊՀ անդամ է նաև Ադրբեջանը:

Մեկնաբանություններն այստեղ այլևս ավելորդ են: Միևնույն ժամանակ, այդ իրավիճակից բխում է մի եզրահանգում, որ Հայաստանը պետք է դնի ՀԱՊԿ լքելու հարցը: Եվ դա հնչում է միանգամայն տրամաբանական: Սակայն, Հայաստանը հարցերը պետք է դնի ոչ թե ի հեճուկս, այլ հանուն ինչի, այլ կերպ ասած՝ ի՞նչ հարց լուծելու համար: Եվ ուրեմն, ի՞նչ հարց լուծելու համար պետք է դնել ՀԱՊԿ լքելու խնդիրը: Եթե կա ակնկալիք կամ պատկերացում, որ հաջորդիվ Հայաստանի դռանը հերթ են կանգնելու նոր դաշնակիցներ, ապա դա մոլորություն է, վտանգավոր մոլորություն: փոխարենը Հայաստանը կստանա նոր մարտահրավերներ, առանց դրանք կառավարելու նոր լծակներ ձեռք բերելու:

Փոխարենը, նոր լծակներ կարող է ստանալ Ադրբեջանը: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը «ալիբի» է նաև արևմտյան աշխարհի համար, այն պարզ պատճառով, որ այդ աշխարհը բացարձակապես չունի Հայաստանի անվտանգության հարցերում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ գնալու հետաքրքրություն ու շահագրգռություն: Ակնառու է արևմտյան մոդելավորման տրամաբանությունը՝ անվտանգություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորված հարաբերությամբ:

Մի կողմ թողնենք այն, թե ինչ պայմաններ է ենթադրում այդ կարգավորված հարաբերությունը, որքանով են դրանք համահունչ Հայաստանի ռազմավարական շահերին: Սա հարցի մի կողմն է: Մինչ այդ կար հետևյալ հանգամանքը: Հայաստանը լքում է ՀԱՊԿ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը լքում է Կովկասը: Իսկ, քանի դեռ Ռուսաստանը չի լքում Կովկասը, Հայաստանի անվտանգության այսպես ասած արևմտյան մոդելի հեռանկարը բավականին մշուշոտ է և ռիսկային, հաշվի առնելով այն, որ Մոսկվան իր ուժերի առավելագույնը կանի այդ մոդելին հակազդելու համար, ինչպես և անում է: Իսկ այդ պարագայում Արևմուտքին շահեկան չէ ստանձնել Հայաստանի անվտանգության անմիջական կամ առարկայական պատասխանատվություն, որովհետև դա կնշանակի կոնֆլիկտ Թոււրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը հասկանալիորեն ևս պետք չէ եվրաատլանտյան բևեռին: Ըստ այդմ, Արևմուտքի հետ Հայաստանի կարևոր և անհրաժեշտ սերտ աշխատանքը պետք է կառուցվի այլ տրամաբանության վրա և մեթոդաբանության հիմքով, որտեղ ՀԱՊԿ չէ խնդիրը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, ինչպես վերը նշեցի, ավելորդ է քննարկել անգամ, որ այդ կառույցը դաշնակից չէ և մեծ մոլորություն է դրանից ունենալ որևէ գործուն ակնկալիք: Միևնույն ժամանակ, այդ դաշտում այսպես ասած անջատական տրամադրությամբ Հայաստանը չստանալով որևէ էական լուծում, կարող է ստանալ ավելորդ խնդիրներ, կորցնել ավելորդ էներգիա և ժամանակ: Թեև, Ռուսաստանի հետ հարցի քննարկումը թերևս ավելորդ չէ, հաշվի առնելով այն, որ իբրև կառույց ՀԱՊԿ իր ժամանակավրեպությունը կորցնում է աշխարհաքաղաքական իրողությունների բերումով և այն մասնակիորեն խոստովանել է անգամ Ռուսաստանը: Սա արդեն հարցի այլ կողմ է, որի մասին թերևս հաջորդիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում