Saturday, 11 07 2026
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից

Հայաստան վերադարձած 5 ռազմագերիներն ունեն վկայի և տուժողի կարգավիճակ

Հայաստան վերադարձած բոլոր 5 գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել երեկ Քննչական կոմիտեում գրեթե 10 ժամ տևած հարցաքննությունից հետո, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակը։

Ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:

Այս վերջին միջադեպի արդյունքում գերեվարված, ապա հայրենադարձված 26 զինվորականներից 6-ին մեղադրանք էր առաջադրվել։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն հայ զինվորականները փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։ Ըստ քննիչների, դիրքերի անձնակազմը թողել էր մարտական դիրքերն ու դիմել փախուստի, ինչի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի տարածք և գրավել հայկական դիրքերը։

Մեղադրյալներից մեկի՝ դիրքի ավագ, ջոկատի հրամանատար Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանն ասում է՝ հնարավոր է մեկ ամսից ավարտվի նախաքննությունն ու գործը գնա դատարան, բայց միևնույն է՝ համոզված է, թե բոլոր փաստերն իր պաշտպանյալի օգտին են, և եթե ոչ նախաքննության ընթացքում, ապա դատարանում նա կարդարացվի։

«Արեն Արամյանը, ինչպես վայել ա հային, ինչպես վայել ա հայ զինվորին, կռվել ա մինչև վերջ, վիրավորվել ա, նաև մենք ունենք անհերքելի փաստեր դրա հետ կապված և որևէ մեկը չի կարող, այդ թվում նաև նախաքննական մարմինը, դա միգուցե սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես հիմնվում եմ իմ մոտ եղած փաստերով, որ Արեն Արամյանը հետնահանջ ա կատարել կամ հետնահանջի հրաման ա տվել: Արեն Արամյանը ոնց որ վայել ա հայ զինվորին, կռվել ա ադրբեջանցում դեմ», – ասաց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում