Sunday, 12 07 2026
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին

Աջակցություն` երիտասարդ գործարարությանը

Դիլիջանում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է Buissup Global Forum-ը, որն այս տարի մի հարթակում է հավաքել շուրջ 200 մասնակցի՝ մոտ 50 ստարտափով, լցված անսպառ ու անթիվ գաղափարներով: 7 օրվա ընթացքում բիզափեռներն ակտիվ կաշխատեն իրենց նախագծերը փոփոխելու, զարգացնելու, ու էլ ավելի կատարելագործելու ուղղությամբ: Կօգնեն նրանց դրանում հրավիրվալ 20 խոսնակներն ու 30 մենթորները՝ հմուտ մասնագետներ ամենատարբեր ոլորտներից: Ֆորումն անցկացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ՝ սեպտեմբերի 5-11-ը. այս տարվա խորագիրն է «Գաղափարից դեպի իրագործում»:

«Հայ գործարարների ասոցիացիայի անունից ողջունում ու շնորհակալություն եմ հայտնում, որ այս օրը կիսում եք մեզ հետ: Ուղիղ մեկ տարի առաջ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ միասին Հայ գործարարների ասոցիացիան մեկնարկեց Buissup ծրագիրը, որը նվիրված է երիտասարդական գործարարության զարգացմանը: Եվ մեկ տարի անց արդեն տեսնում ենք, թե ինչքան սկսնակ գործարարներ հնարավորություն ստացան կայանալու և իրականություն դարձնելու իրենց նախագծերը: Մեզ համար սա շատ մեծ պատիվ է, անկեղծ՝ տեսնել, թե ինչպես ենք մենք օրեցօր դառնում երիտասարդ գործարարության դարբնոց, որտեղ ստեծվում են լավագույն կադրերը՝ հնարավորինս ի նպաստ գործելու Հայաստանի տնտեսության և հնարավորությունների զարգացմանը»,- ողջույնի իր խոսքում նշել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին և ներկա մասնագետներին:

Այս տարի ֆորումը կրկին մի վայրում է հավաքել ամենատարբեր մտածելակերպով ու գաղափարներով ապագա եռանդուն գործարարների, որոնք մեկ շաբաթվա ընթացքում միմյանց հետ կկիսվեն իրենց փորձով, հմուտ մասնագետներից կարևոր խորհուրդներ և մասնագիտական աջակցություն կստանան, կկատարելագործեն և ավարտին կհասցնեն իրենց նախագծերը: Լավագույնները վերջում խոշոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն կստանան, ինչում նրանց կաջակցի Հայ գործարարների ասոցիացիան:

«Նախորդ տարվանից սկսած, «Տաշիր» ընկերությունների խումբը, կարևորելով Հայաստանում սկսնակ՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը, ձեռնամուխ է եղել որպես ներդրող, ստեղծելու հնարավորություն՝ մեկ հարթակում հավաքելու սկսնակ գործարարների և խոշոր գործընկերների: Այս հարթակը կարող է լավ հնարավորություն դառնալ ձեզ համար, որ այս յոթ օրվա ավարտին միասին նախագծեր ստանանք, որոնցում «Տաշիրը» պատրաստ կլինի ներդրումներ անել: Նախորդ տարի Armenian Business Forum-ի ընթացքում ընտրվեց յոթ ծրագիր, որոնցում մենք ներդրում իրականացրինք, ևս մեկ նախագծում ներդրումներ արեց մեր գործընկերը, որը ևս Հայ գործարարների ասոցիացիայի անդամ է»,- իր ողջույնի խոսքում նշել է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմի մեջ մտնող միջազգային էներգետիկ կորպորացիայի տննօրենների խորհրդի նախագահ Սուրեն Կարայանը:

Ֆորումի բացման արարողության ընթացքում մենթորներից շատերը ևս ողջունեցին մասնակիցներին՝ ներկայացնելով, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ ունի փոխանցելու երիտասարդներին առաջիկա օրերի ընթացքում: Բացի այդ, ելույթ ունեցան նաև Buissup Global Forum 2021-ի հաղթող նախագծերից մի քանիսի ներկայացուցիչները՝ կիսվելով մեկ տարվա ընթացքում ներդրումներից հետո իրենց նախագծերի առաջխաղացման պատմություններով, ներկայացնելով նաև, թե ինչ տվեց նրանց ֆորումի յոթ օրը:

Առաջիկա օրերին բիզափեռների հետ իրենց գիտելիքներով կկիսվեն այնպիսի հմուտ խոսնակներ ու մեթորներ, ինչպիսիք են Smartclick-ի հիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, Artlunch-ի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, CROSSmarketing-ի առաջատար փորձագետ Վլադիսլավ Բերմուդան, DISQO ընկերության պրոդուկտների բաժնի ղեկավար Իսա Մոստաֆան, Yerevan Park-ի հիմանդիր-տնօրեն Գագիկ Նուշիկյանը, Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և այլք:

Buissup Global Forum-ի լավագույն նախագծերը հնարավորություն կստանան մասնակցելու սեպտեմբերի 20-ին Երևանում կայանալիք Armenian Business Forum 2022 ամենամյա առաջատար գործարար համաժողովին, որտեղ էլ ներդրողների հետ համագործակցության հուշագիր կկնքեն: Armenian Business Forum 2022-ն անցկացվում է «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների դարաշրջանում՝ Հայաստանի դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ» խորագրի ներքո, ֆորումի գործընկերը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում