Sunday, 05 05 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ

Ռուսերենի դասաժամերը գնալով շատացնում են. պետք է դա վերանայել

ԿԳՄՍ նախարարությունը մայիսին հարցում է իրականացրել ՀՀ բոլոր դպրոցներում՝ որպես 3-րդ օտար լեզու և (կամ) խմբակ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում կազմակերպելու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով հաստատության ինքնավարությունը: Հարցման արդյունքում ստացվել է շուրջ 400 դրական արձագանք, որի մեծ մասը եղել է ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցում կազմակերպելու ցանկության մասին:

«Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, սակայն սա նաև ցույց է տալիս դպրոցների և հանրության շրջանում այն գիտակցումը, որ լեզուների իմացությունը կարող է լինել կարևոր խնդիրներին առնչվելու ճանապարհներից մեկը»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը»:

Այս առնչությամբ  քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ լեզվի իմացության բացասաբար չի կարելի մոտենալ, քանի որ լեզվի իմացությունն աշխարհընկալում է, աշխարհը հասկանալու ևս մեկ հմտության ավելացում:

«Այլ խնդիր է ինձ մտահոգում. Նախ, որ մենք ունենք ռուսաց լեզվի պարտադիր ուսուցում ցածր դասարաններից, և որքան գնում, դրա ժամերը շատացնում են: Ես կարծում եմ, որ երեխաները ժամանակը սահմանափակ է, և մենք պետք է մի քիչ վերանայենք դա: Ես ամենևին չեմ ասում, որ ռուսերեն պետք չի սովորել, կամ ընդհանրապես պետք է հանել, բայց մոտեցումը պետք է լինի նույնը, ինչ ցանկացած օտար լեզվի պարագայում: Երկրորդը, օտար լեզվի ուսուցման մեթոդիկան Հայաստանում շատ թույլ է, կաղում է և դա բոլորը գիտեն: Մարդիկ դպրոցում օտար լեզու անցնելով պետք է ունենան այնքան գիտելիք, որ ասենք, եթե դրսում մի զբոսաշրջիկ մոտենում ու քեզ հարց է տալիս,  ապա երեխան կամ պատանին ազատ պետք է կարողանան պատասխանել: Մեզ մոտ մարդիկ 10 տարի սովորում են օտար լեզու, և չեն կարողանում արտասահմանում անգամ  մոտենալ տոմսարկղին ու տոմս գնել այդ լեզվով հաղորդակցվելով: Այդ թույլ մեթոդիկայով որ պլանավորում են այդ լեզուներն ավելացնել, ո՞վ է դասավանդելու: Հանրապետությունում կա՞ ադրբեջաներենի ու թուրքերենի այդքան մասնագետ: Մենք ընդամենը ԵՊՀ-ում թուրքագիտության մի բաժին ունենք, որը շատ քիչ շրջանավարտ է տալիս տարեկան: Թուրքեր ու ադրբեջանցինե՞ր են բերելու:

Երրորդը, ցանկացած լեզու, երբ ուսուցանում ենք, լինի անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն,  այնտեղ կա երկրագիտական ինչ-որ մի մաս՝ տեքստեր այդ լեզվով խոսող երկրի մասին, իրենց մշակույթի, արժեքների մասին: Օրինակ, անգլերեն ուսուցանելիս պատմում են Լոնդոնի, Մեծ Բրիտանիայի մասին: Ի՞նչ պետք է պատմեն մեր երեխաներին Ադրբեջանի և Թուրքիայի մասին, արդյոք այդ ինֆորմացիան պետք է համապատասխանի թուրքերի ու ադրբեջանցիների պատկերացումներին իրենց մասին, թե՞ դա պետք է լինի ավելի օբյեկտիվ և ավելի համապատասխանող իրական պատմությանը՝ իր բոլոր ծանրագույն ելևէջներով»,-ասաց քաղաքագետը:

Նա կասկած հայտնեց, թե այս ծրագիրը հնարավոր է լինելու իրականություն դարձնել. «Քանի որ ես խորը անվստահություն ունեմ այս կառավարության ունակությունների նկատմամբ ցանկացած ոլորտում, ես չեմ տեսնում հնարավորություն, որ իրենք կարող են այդ ամենը կազմակերպել: Իսկ դա նշանակում է, որ կամ դա չի լինելու, դա հերթական  ինֆորմացիան է, որ գցում են ժողովրդի մեջ, հետո մի տարուց մոռացվում է, կամ արվելու է շատ թերի կերպով: Զուտ կազմակերպչական փուլում այդ ամենը տապալվելու է, ես դրանում համոզված եմ»,-ընդգծեց Արմեն Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում