Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

«Արցախցիների անհատական գանգատների առաջին խումբը կուղարկվի ՄԻԵԴ». արագացված կարգով դրանք քննելու հիմքեր կան

Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանը նախաձեռնել է արցախցիների գույքային իրավունքների պաշտպանություն` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Այն արցախցիները, որոնք անշարժ գույք են թողել այն տարածքներում, որոնցից տեղահանվել են` կարող են դիմել ՄԻԵԴ և պահանջել փոխհատուցում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արման Զրվանդյանը նշեց գործընթացի սկզբնական փուլում օրական 30-40 զանգ էին ստանում արցախցիներից, որոնք ցանկանում էին այս հարցով դիմել ՄԻԵԴ, իսկ վերջին շրջանում զանգերը մի փոքր պակասել են. «Հիմա ես չէի ցանկանա թիվ մատնանշել, բայց մեզ դիմողներն արդեն տասնյակներով չեն, ավելի շատ են: Մենք հիմա պատրաստում ենք գանգատներ, յուրաքանչյուրի համար առանձին գանգատ է պատրաստվում:  Շատերը նման են իրար, շատերն էլ տարբերվում են, ավելի անհատական մոտեցում են պահանջում: Սա շատ ժամանակատար գործընթաց է, բայց մենք խմբերով ուղարկելու ենք: Շուտով առաջին խումբը, մոտ 5-6 գանգատ, կփոխանցենք փոստային ծառայությանը, որ ուղարկվի Ստրասբուրգ: Հետո կավարտենք մյուս խումբը, դա էլ կուղարկենք: Այս մեթոդով ենք աշխատելու, չենք սպասելու, որ բոլորը վերջացնենք միասին ուղարկենք»,-ասաց նա:

Արման Զրվանդյանը հավելեց, որ ինքը չի ակնկալում, որ ՄԻԵԴ-ում արագ կընթանա գործընթացը. «ՄԻԵԴ-ում գանգատները Հայաստանի դեմ կարող են քննվել 5 տարի, մենք ունենք գործեր, որ 10 տարի հետո են քննվել: Կան գործեր, որոնք քննվել են արագացված կարգով, բայց էլի 3-4 տարի տևել է: Արագացված քննության հիմքերից մի քանիսը կարող եմ նշել. Մեկը դիմումատուի մեծ տարիքն է: Օրինակ, մենք արցախցիների մեջ ունենք դիմումատուներ, որոնք բավական տարիքով են և այդ գործերով ես պահանջելու են արագացված քննություն: Դատարանում կա պրակտիկա, որ եթե անձը մեծ տարիք ունի և հավանական է, որ 10 տարի հետո իր օգտին կայացված վճիռը կարող է ուղղակի չտեսնել, դատարանն  այդ գործին տալիս է առաջնահերթություն՝ տարիքի հիմքով: Եվ այն դեպքերում, երբ մենք գրենք գանգատ, որ տարիքը մեծ է, դրանցով պահանջելու ենք, որ արագացված քննություն լինի:

Մյուս հիմքը դիմումատուի մահացու հիվանդության առկայությունն է: Օրինակ, պատկերացրեք դիմումատուի գանգատն արդեն ՄԻԵԴ-ում է, քննվում է, անցել է մի քանի տարի, բայց որևէ որոշում չկա: Ու հանկարծ դիմումատուն ասում է, որ իր մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, վերջին փուլում է, որը մահացու հիվանդություն է: Եթե այդ անձը փաստաթղթերը ներկայացնում է, դատարանը այդ գործին տալիս է առաջնահերթություն և քննում է արագացված կարգով: Ես չունեմ այդպիսի դեպքեր»:

Զրվանդյանը չցանկացավ նշել, թե դեռ քանի հայտի վրա են աշխատում. «Մենք հիմա հայտերի վրա աշխատում ենք, այս պահին չեմ ցանկանա թիվ նշել, թե քանի հայտի վրա ենք աշխատում: Պահանջներ հիմա չենք ձևակերպում, դա կլինի երկրորդ փուլի ժամանակ: Իսկ երկրորդ փուլը գալիս է, երբ դատարանը արդեն ծանուցել է գանգատների մասին պատասխանող պետությանը, պետությունը  ներկայացրել է իր առարկությունները: Այդ առարկությունները նորից գալիս են դիմումատուին, այսինքն մեզ: Այդ ժամանակ նոր մենք պատասխանում ենք այդ առարկություններին և միայն այդ ժամանակ առաջին անգամ ներկայացնում ենք օրինակ, փոխհատուցման պահանջ, բարոյական վնասի պահանջ: Այս փուլում միակ բանը, որ անում ենք, գանգատ ներկայացնելն է: Հիմա մենք չենք կարող պահանջ ներկայացնել, մենք միայն ներկայացնում ենք, թե ինչից ենք բողոքում»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում