«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ առանց ՌԴ թույլտվության որևէ միջոցառում Ադրբեջանը չէր համարձակվի ձեռնարկել․ «44-օրյա պատերազմը ևս ՌԴ թույլտվությամբ էր, որից հետո ՌԴ-ն ու Թուրքիան մեջ-մեջ արեցին Արցախը:Մոսկվան համակերպվել է, որ պետք է հաշտվի ՀՀ այսպիսի իշխանության հետ: Իշխանության հռետորաբանությունը վտանգավոր կլիներ, եթե չլինեին զուգահեռ քայլերը Արևմուտքի հետ»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցությանը՝ Խուրշուդյանը նկատեց․ «Հայաստանին և ավտոկրատներ են հրավիրում, և դեմոկրատները․ Փաշինյանի մեկնելը Վլադիվոստոկ խնդիր չէ: Փաշինյանի Վլադիվոստոկ գնալը մեծ գին չէ, որ վճարում ենք․ կարևորը Արևմուտքի հետ հարաբերություններն են»:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ԱՄՆ այցին, ապա Խուրշուդյանը վստահ չէ,որ ԱՄՆ-ից այս փուլում հնարավոր է զենք գնել, բայց Պապիկյանի այցը կարող է շատ կարևոր արդյունքներ ունենալ․ Հայաստանը պետք է պատրաստ լինի:







































