Sunday, 12 07 2026
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի պատասխանատվության, և օպերատիվ արձագանքի մասին

Աշխատանքային եռօրյա այցով ՌԴ հեռավոր արևելք մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի հետ մասնակցել է Արևելյան տնտեսական համաժողովին և ելույթ ունեցել, դրանում անդրադառնալով թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգության հարցերի: Մասնավորապես, ելույթում ուշագրավ է թերևս այն, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղում ապակայունացման վտանգի մասին, նշելով, որ կան ուժեր, որոնք կարող են օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանի և միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ուղղությամբ, և ապակայունացնել իրավիճակը Կովկասում:

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետը նախընտրում է հեռավորարևելյան տնտեսական համաժողովի իր ելույթում անդրադառնալ Կովկասում ապակայունացման վտանգին՝ ՌԴ նախագահի ներկայությամբ, և փաստորեն նրա հետ առանձնազրույցից առաջ: Փաշինյանի քայլը թելադրված է իրապես ապակայունացման որևէ սպասումո՞վ, ելնելով գուցե բանակցային գործընթացում առկա տրամաբանությունից, որ հայտնի է բնականաբար իրեն, թե՞ Նիկոլ Փաշինյանի ելույթում այդ հանգամանքի հիշեցումը ունի այսպես ասած պրոֆիլակտիկ նպատակ, ինչը ևս շատ կարևոր է, հաշվի առնելով այն ընդհանուր անկայուն և անկանխատեսելի վիճակը, որ կա միջազգային հարաբերություններում: Ըստ էության, Հայաստանի վարչապետն իր ելույթի այդ հիշատակումով միջազգային համաժողովի ամբիոնում, ՌԴ նախագահի ներկայությամբ բարձրաձայնում է փաստացի Լեռնային Ղարաբաղում կայունության համար ՌԴ պատասխանատվության հարցը: Միաժամանակ, զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում մի շարք խոսքեր է շռայլել հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ, նշելով դրա դաշնակցային բնույթը, արձանագրելով դաշնակցային հարաբերության շարունակելիությունն ու խոսելով Հայաստանի տնտեսական աճի մասին, ընդգծելով, որ դա նաև Ռուսաստանի օժանդակության շնորհիվ է: Ավելին, Փաշինյանը հայտնել է հարցերը լուծելու Պուտինի օպերատիվության կապակցությամբ իր տպավորությունը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ օգնությամբ կհաջողվի կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունը, նաև հասնել Ադրբեջանի հետ հաղորդուղիների ապաշրջափակման, որը թույլ կտա նաև իրագործել «հայկական խաչմերուկի» գաղափարը, որ առաջ է քաշում Երևանը: Դրական է, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործել է առիթը այդ գաղափարը հեռավորարևելյան միջազգային ֆորումում հնչեցնելու համար, թեև պետք է խոստովանել, որ զուտ տնտեսա-քաղաքական օրակարգի առումով այսօր այն հազիվ թե ներկայացնի  պրակտիկ հետաքրքրություն: Այդուհանդերձ, մի շարք օբյեկտիվ իրողությունների բերումով էլ, թերևս պետք է արձանագրել, որ Հայաստանի հնարավորությունն այստեղ «ամփոփվում» է հայտնի խոսքի տրամաբանությամբ՝ կաթիլը կար է ծակում: Երևանն այդ գաղափարը պետք է փորձի առաջ մղել այդ համբերատարությամբ, իհարկե նաև զուգորդելով դիվանագիտական-քաղաքական ինտենսիվ աշխատանքով:

Մեծ իմաստով, Արևելյան տնտեսական համաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ու ելույթի շեշտադրումները  թերևս ավելի շատ խոսում է Հայաստանի բարդ և զգայուն իրադրության մասին: Երևանը չի կարող սերտ չհարաբերվել Ռուսաստանի հետ, մյուս կողմից Երևանը չունի Արևմուտքից կտրվելու իրավունք: Եվ այդ առումով, կա գրեթե ամենօրյա ռեժիմով որոշակի հավասարակշռության ապահովմանն ուղղված ջանքի անհրաժեշտություն, և, երբ օրինակ պաշտպանության նախարարը բանակցում է Միացյալ Նահանգներում, թերևս առաջանում է Պուտինի «օպերատիվությամբ» տպավորվածություն հայտնելու անհրաժեշտություն Վլադիվոստոկում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում