Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության նախագահ Բարդուխ Գալստյանը Միքայել Արզումանյանի ձերբակալումը զարմանալի է համարում. «Շուշին կորցնելու համար բոլորը պատասխանատու են, այդ թվում Միքայել Արզումանյանը և ՀՀ պաշտպանության նախարարութան բարձրագույն սպայակազմը»:
Գալստյանը կարծում է, որ Շուշին կորցնելու համար չպետք է միայն քավության նոխազ դարձնել Միքայել Արզումանյանը. «Ճակատը ղեկավարող հրամանատարները ստացել են ազգային հերոսի կոչում, այն դեպքում, որ ունեցանք ցավալի կորուստներ ու պարտություն»: