Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

Մնում ենք մեկուսացված, ՌԴ ֆորպոստի կարգավիճակում․ Վրաստանի զորավարժությունների փոխարեն՝ Մոսկվա

Վրաստանում օգոստոսի 29-ին մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ «Արժանի գործընկեր 2022» (Noble Partner 2022) բազմազգ զորավարժությունները։

«Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակիցների միջև պատրաստվածությունը և փոխգործակցությունը՝ Սև ծովի տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Գերմանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Լեհաստանի ավելի քան 2 400 զինծառայողներ, ինչպես նաև Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադի զինծառայողներ:

Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Վազիանի ռազմաբազայի տարածքում (գտնվում է Թբիլիսիի մերձակայքում):

Վերջին անգամ այս զորավարժություններին Հայաստանը մասնակցել է 2018 թվականին։ Փոխարենը՝ այս տարի օգոստոսին Հայաստանը մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած միջազգային բանակային խաղերին՝ «Տանկային բիաթլոն» մրցաձևին մասնակցել են նաև հայ տանկիստները: Բանակային ամենամասշտաբային մրցաշարում հայկական թիմը ներկայացնում էին ժամկետային զինծառայողները:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ խնդիրը ռեսուրսների ձևավորման զարգացումն է։ Եվ այդ առումով գլխավոր հարցն, ըստ մեր զրուցակցի, հետևյալն է՝ ինչի հիման վրա և ում հետ համագործակցության շնորհիվ կարող ես  զարգացնել քո պաշտպանական ռեսուրսները, որպեսզի երաշխավորես քո երկրի անվտանգությունը․ «Պատասխանը շատ ակնհայտ է։ Առնվազն գոնե վերջին 10-15 տարիների ընթացքում  տեղի ունեցած տարբեր իրադարձություններ՝ պատերազմական գործողություններ, Ուկրաինայի դեմ պուտինյան ռեժիմի ագրեսիայի արդյունքները, որոնք բացահայտեցին այդ պետության զինված ուժերի վիճակը, մեզ պետք է շատ բան սովորեցնեին։Եվ  ընդհանրապես եթե նայենք օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ է պաշտպանության ու անվտանգության ռեսուրսների զարգացման հնարավորությունները, ապա այլ տարբերակ, քան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն է՝ չկա։ ՀԱՊԿ-ը ոչ մի անգամ որպես ռեսուրսաստեղծ կառույց հանդես չի եկել։ Մենք տեսանք, որ Ռուսաստանի Դաշնությունը իր կողմից նախաձեռնած պատերազմում ցույց տվեց իր ռեսուրսների սնանկությունն ու անպիտանությունը, որոնք ակնհայտ չեն դիմանում արևմտյան միջոցների, ռազմական տեխնիկայի մրցակցությանը։ Ավելին, նույն Ուկրաինայի զինված ուժերը, որոնք բարեփոխվել են 2014 թվականին արևմտյան մոդելների հիման վրա, ցույց են տալիս իրենց դիմադրողականությունը առաջին հայացքից  մի քանի անգամ հզոր պետության՝ Ռուսաստանի դեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սաքունցի՝ եզրակացությունն ակնհայտ է․ «Մենք ոչինչ չունենք ակնկալելու պաշտպանության ու անվտանգության միջոցների ձևավորման, զարգացման տեսակետից, քան ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները՝ գլխավորապես Միացյալ Նահանգները։ Ի վերջո Ադրբեջանն էլ իր զինված ուժերը զարգացրել է ՆԱՏՕ-ի չափանիշների հիման վրա, սպառազինությունը միայն Ռուսաստանից չէր ձեռք բերում։ Իսկ մենք միայն ռուսական սպառազինության ու ռուսական բանակի մոդելով ենք շարժվել, որը ցույց տվեց իր սնանկությունը։ Այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա»։

Մեր զրուցակիցը պնդում է, որ պետք է վերականգնել ՆԱՏՕ- Հայաստան անհատական գործողությունների ծրագիրը, որը բավականին լուրջ ռեսուրս է մեր զինված ուժերի, կառավարման հմտությունների զարգացման առումով․ «Բայց ինչպես  տեսնում ենք՝ հեղափոխությունից հետո ներկայիս իշխանությունը պատշաճ քաղաքական կամք չդրսևորեց, անգամ 44 օրյա պատերամաից հետո եզրահանգումներ չարեց, թե ինչ պետք է անել, որպեսզի ՆԱՏՕ-ի համակարգերն ու արևմտյան պետությունների հաջողված փորձն օգտագործի մեր զինված ուժերի բարեփոխման ու զարգացման համար։ Այդ բիաթլոնը մեզ ի՞նչ կտա։ Մենք մնում ենք մեկուսացված, որպես ֆորպոստ, որպես հետամնաց կոռումպացված, ագրեսիվ պետական մոդելի ՝ ՌԴ ֆորպոստի կարգավիճակում»։

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝  անընդհատ վախենալ ու սարսափել ռուսական մուրճից, որը կարող է հարվածել, սխալ է․ «Անընդհատ մնալ վախի մեջ ու որևէ քայլ չկատարել քո ինքնապաշտպանության ու անվտանգության զարգացման ուղղությամբ՝ նշանակում է մնալ խոցելի։ Նույնիսկ Իսրայելից օրինակ չենք վերցնում, որը ևս քիչ մարտահրավերներ չունի։ Բայց Իսրայելի բանակն ամբողջությամբ ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է ձևավորվել։ Ժամանակին նա էլ էր համագործակցում սովետական միության հետ, բայց շատ շուտով հրաժարվեց։ Իհարկե կային նաև քաղաքական նկատառումներ, բայց այդ երկրի պետական շահերը թելադրեցին,թե ում հետ համագործակցի և ինչ սկզբունքների ու չափանիշների վրա ձևավորի իր  երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը։Նրանից էլ պետք է օրինակ վերցնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում