Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Սա հանգեցնելու է արտագաղթի․ ՔՈ կուսակցությունը դեմ է արտահայտվում ՊՆ-ի առաջարկած նախագծին

Քաղաքացու Որոշում կուսակցությունը հաղորդագրություն է տարածում, որում մասնավորապես ասվում է․

Պատերազմից հետո` երկու տարի անց, տարբեր նախագծերով ներկայացվում է բանակի բարեփոխումների հայեցակարգը։ Դրանից առաջինը` բանակի ղեկավարման համակարգի փոփոխությունն էր, որով բանակի ղեկավարման ինքնավար համակարգը դրվեց քաղաքական ուղղակի կառավարման տակ՝ պատճառաբանելով, որ հիմա վարչակազմը ուղղակի պատասխանատվություն է կրելու բանակի համար և փաստեցին, որ մինչ այդ իրենք պատասխանատվություն չեն կրել։

Մեր համոզմամբ՝ այս փոփոխությունների նպատակն իրականում բանակի նկատմամբ լիարժեք վերահսկողություն է, որի արդյունքում բանակը չի կարողանալու լինել քաղաքականապես չեզոք և հանրային վերահսկողության տակ գտնվող մարմնի կարգավիճակում։ Եվ ըստ այդմ, դրա արդյունավետությունը երկարաժամկետ կտրվածքով կասկածի տակ է դրված։

Իսկ այժմ ներկայացվել է մի նոր նախագիծ, որով փողի դիմաց ժամկետային զինծառայողները կարող են ազատվել ծառայությունից։ Սա սահմանադրական իրավունքի, կյանքի իրավունքի և սոցիալական արդարության ոտնահարում է, և այն խորացնելու է երկրում սոցիալական բևեռացումն ու անարդարության զգացումը։

Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացումը։ Սա հանգեցնելու է նրան, որ մեր երկրում կյանքի արժեքը և իրավունքը բոլորի համար չէ, և դրա իրավունք ունի միայն հարուստը, իսկ աղքատը պետք է մեռնի հարուստի համար։

Սա հանգեցնելու է արտագաղթի, քանի որ մարդիկ երկրից հեռանում են ոչ միայն սոցիալական վատ վիճակից, այլ նաև անարդարության մթնոլորտից։ Երկարաժամկետ կտրվածքում առաջանալու է, որոշակի պրոֆեսիոնալ զինվորական մաս, որը կտրված լինելով ժողովրդական վերահսկողությունից, հիմք է դնելու ռազմական հեղաշրջումների և տարատեսակ, կասկածելի քաղաքական վերահսկումների։ Քաղաքացու Որոշում կուսակցությունը դեմ է արտահայտվում այս նախագծին։

Մենք գտնում ենք, որ Քաղաքացու Որոշում կուսակցության կողմից մինչ այդ առաջարկված ժողովրդական բանակի ձևավորման սկզբունքները, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի ու բնակավայր պետք է պատրաստ լինի և կարողանա մասնակցել երկրի պաշտպանությանը, լավագույնս են արտահայտում մեր երկրի անվտանգության շահերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում