Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Արցախում ազգային դավաճանությանը համարժեք քայլ են անում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, Դուք Արցախում հանրահավաքների շարք էիք նախաձեռնել՝ կարծես պահանջելով ի կատար ածել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Մտահոգության հիմնական առարկան ո՞րն է։

Տվյալ դեպքում խոսքը մասնավորապես գնում է հայտարարության 6-րդ կետի մասին ու դրանից բխող  հետևանքները։ Եթե խոսում ենք անվտանգությունից, ուրեմն հարցն ուղղված է Ռուսաստանին, բնականաբար նաև մեր ներսի չինովնիկներին, ովքեր որ այդ քաղաքականությունը վարում են։Պահանջները մեկը չեն, մի քանիսն են, բայց  ընդհանուր տրամաբանության մեջ են։

Մանրամասնելով ասածս նշեմ, որ դեմ ենք Լաչինի միջանցքի երթևեկության վաղաժամկետ փոփոխությանը։Մեր նպատակը սա է, դրանից բխող պահանջներն էլ մենք հայտնել ենք։

-Ձեր պահանջներն ու՞մ են ուղղված՝ Ռուաստանին, ռուս խաղաղապահների՞ն։

Սա քաղաքական հարց է, բնականաբար ուղղված է Ռուսաստանի քաղաքական իշխանությանը, որովհետև կայացված է քաղաքական որոշում։ Խաղաղապահների դեմ մենք ոչինչ չունենք։

-Արցախի իշխանություններից պահանջներ չունե՞ք։

-Մենք պահանջում ենք Վիտալի Բալասանյանի, Հայկ Խանումյանի, Արտակ Բեգլարյանի հրաժարականները․ ինչու՞, որովհետև իրենք են գնացել գյուղեր, Բերձոր, որպեսզի համոզեն այդ ժողովուրդը դուրս գա։ Օգոստոսի 12-ի հարցազրույցում Ալիևը պարզ ասում է, որ Լաչինի հարցի շուտափույթ լուծումն իր կողմից դրված առաջնահերթությունների ցանկում է։ Մենք տեսնում ենք, թե իր այդ առաջնահերթ խնդրի լուծման հարցում ովքեր են Ղարաբաղում ովքեր են շահագրգռված, ովքեր են վազվզում  այդ հարցի լուծման համար։ Մեր քաղաքականության ստրատեգիան, որը բխում է մեր պետության ու ժողովրդի շահերից՝ այս պահին ժամանակ ձգելն է։ Կյանքը թելադրում է, որ եթե Ալիևը մի բան ուզում է՝ մենք պետք է հակառակն անենք, որովհետև Ալիևի ուզածը մեզ վերացնելն է։ Եթե ասում է՝ պետք է շուտ անենք, պետք է ուշ անենք։ Ինչու՞ պետք է այնպես անենք, ինչպես Ալիևն է ուզում։ Դա ազգի դավաճանության վարքագիծ է։

-Վիտալի Բալասանյանի շփումներն ադրբեջանցիների հետ տարակուսանք չե՞ն առաջացնում։

-Դա եմ նշում՝ ազգային դավաճանությանը համարժեք քայլ են անում։ Ասածս վերաբերվում է Վիտալի Բալասանյանին։

-Ձեր ակցիաներն ի՞նչ բնույթ են ունենալու։

-Ժամկետներ չենք որոշել բայց գործընթացը հենց հիմա էլ շարունակվում է։ Փորձում ենք հասկանալ՝ ինչպես համախմբել մարդկանց, նաև մեր դեմ աշխատող ուժերին ենք փորձում հասկանալ։ Լրատվամիջոցներն օգտագործվում են, որ դեմ աշխատեն։ Այստեղի քաղաքագետների են հրավիրում հարցազրույցի, որոնք ասում են, որ  մեր հավաքները թույլ են, պահանջները հստակ չեն։Եթե հետևեիք մեր  նախկին պահանջներին, ապա սևով սպիտակի վրա հստակ շարադրել ենք , թե ինչ պահանջներ ունենք։ Ճիշտ է՝ այդ մարդիկ կոնկրետ մեր հավաքի մասին չեն ոխսում, բայց հիմնականում մենք ենք հիմա հավաք անում։ Երբ մեր դեմ են խոսում, թող օնլայն հարցազրույցում մեզ ասեն, թե ինչն է սխալ, ինչն է թույլ։ Չգիտեմ՝ Արայիկի խաղն են խաղում, թե ուրիշ մեկի, բայց ներսից փորձում են քանդել։

-Արայիկ Հարությունյանի հրաժարականը չե՞ք պահանջում։

-Մենք շատ վաղուց ենք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը։2021 թվականի հուլիսի վերջում կոմպրոմիսը եղավ այն, որ սահմանադրական փոփոխություններ լինեն․ դա մեր առաջարկն էր։Առանց սահմանադրական փոփոխությունների հրաժարականը բերում է այլ խնդիրների։ Սահմանադրության փոփոխությունները հենց նրա համար են, որ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Բայց քանի որ այս գործընթացը ժամանակ է պահանջում, ժողովուրդն ինչ-որ տեղ կասկածում է, որ գուցե իրականում չենք էլ ուզում այդ հրաժարական։ Որպեսզի ամեն ինչ դնենք իր տեղը՝ հայտարարենք, ժողովու՛րդ, եթե հիմա պահանջենք հրաժարականը խնդիրներ ենք ունենալու։ Ընտրությունների վրա ճնշումներ են լինելու, հնարավոր է նույնիսկ զոհեր ունենանք։ Եթե մեր շարժումը հասնի այդ հրաժարականին ու խնդիրների առաջ կանգնենք, բոլորն ասելու են՝ դուք եք  մեղավոր, որ այսպես եղավ, զոհ ունենք դրա պատճառով։ Եթե հանկարծ ընտրություններ չկատարենք, սահմանադրությունն իր ուժը կորցնում է, իշխանություն չենք ունենում ու դառնում «գուբերնյա»։ Պատկերացրեք, թե ինչպես է այդ դեպքում խոսելու Ալիևը։ Ասելու է՝ ժողովրդի ընտրյալ չկա, իշխանություն չկա, էլ ի՞նչ անկախություն, ի՞նչ կարգավիճակ։ Ուստի պետության շահերը գերակա ընդունելով՝ մենք նրա հրաժարականի հարցը  առաջնահերթ չենք դնում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում