Thursday, 16 07 2026
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև

ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Եվրասիական կայսրության վերածնունդը. Քոհեն

Российские вести շաբաթաթերթում հրապարակվել է Ռուսաստանի, Եվրասիայի ու միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով Heritage («Ժառանգություն») հիմնադրամի առաջատար փորձագետ Արիել Քոհենի «Հետխորհրդային տարածքում Օբամայի վարած քաղաքականության ճգնաժամը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Երկար տարիների ընթացքում ռուսաստանցի դիվանագետները բացահայտ հայտարարում են, որ նախկին խորհրդային երկրները, որոնք ձևավորել են ԱՊՀ-ն, չեն հանդիսանում իրական ինքնիշխան երկրներ։ Այդպիսի հայտարարություններ մշտապես հնչել են նախորդ տասնամյակի սկզբին, երբ ԱՄՆ-ի վրա «Ալ-Քաիդայի» գործած հարձակումից հետո գրանցված հակաահաբեկչական համագործակցությունը պետք է փոխհատուցվեր «Մերձավոր արտասահմանը» Ռուսաստանի ազդեցության գոտի ճանաչելով։

Ջորջ Բուշի վարչակազմի օրոք այդ մոտեցումն անընդունելի էր, սակայն շատ դիտորդների կարծիքով՝ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք ԱՊՀ-ն դե ֆակտո ճանաչվել է Ռուսաստանի գերիշխող, բայց ոչ բացարձակ ազդեցության գոտի, ինչի մասին է վկայում «վերբեռնման» քաղաքականությունը։ Այդ քաղաքականության պատճառով ցայժմ գործնականում վերացվել է Եվրասիայում ամերիկյան կարևոր շահերն առաջ մղելը։

Նախագահն ու նրա մերձակա համակիրներն օժտված չեն ավանդական աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական քաղաքականությամբ, ինչը դժվարացնում ու թուլացնում է նրանց արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղվածությունը։ Դրա վառ օրինակը հետխորհրդային տիրույթն է։ «Վերբեռնման» քաղաքականության մեկնարկից հետո Օբաման նվազեցրեց հետխորհրդային տիրույթի ղեկավարների հետ հանդիպումները, ինչը նշանակում էր հստակ ուղերձ, որ ԱՄՆ-ը նվազեցնում է իր ներգրավվածությունն ու հետաքրքրությունը տվյալ տարածաշրջանում։ Օրինակ՝ Օբամայի անտարբերության հանդեպ դժգոհություն են հայտնել նախագահներ Ալիևը, Սաակաշվիլին, Քարիմովն ու Յանուկովիչը։

Ռուսաստանի հետ «վերբեռնման» քաղաքականությունից ԱՄՆ օգուտը միայն Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ-3) պայմանագրի ու Աֆղանստանի հարցերի նկատմամբ ռուսական աջակցությունն է, քանի որ ՌՀՍ-3-ը միջուկային զենքի կրճատման քաղաքականության հիմքն է, իսկ Աֆղանստանից դուրս գալը՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական աշխարհաքաղաքական կոմպոնենտը։

Հետխորհրդային երկրների պատմականորեն հին ընտրանիներն ու ռուսամետ շրջանակները զգուշավորությամբ են մոտենում ԱՄՆ-ին, ինչն է՛լ ավելի է ուռճացվում մամուլի ու ապատեղեկատվության միջոցով։ Դա Մոսկվային օգնում է հասնել նրան, որ «վերբեռնման» քաղաքականությունը, ըստ էության, նվազեցնում է ամերիկյան ազդեցությունը Եվրասիայում, ինչպես նաև ավելի պակաս չափով Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում։

Այսօր Ռուսաստանն ընդլայնում ու ամրապնդում է իր ռազմաբազաներն ու առանցքային ռազմա-արդյունաբերական օբյեկտները Մոլդովայում, Ուկրաինայում, Աբխազիայում, Հայաստանում, Տաջիկստանում ու Ղրղզստանում։ Բացի այդ, Մոսկվան քայլեր է ձեռնարկում Վրաստանում իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ և տնտեսական ճնշում է գործադրում՝ Բելառուսի խողովակաշարերն ու գազային ընկերությունն իր վերահսկողության տակ առնելու համար՝ որպես Ռուսաստանի հետ այդ երկրի հնարավոր միավորման ճանապարհին ընկած քայլ։

Բացի նրանից, որ Ռուսաստանը նախկինի նման աշխատանքներ է տանում հարևան երկրների վրա ունեցած քաղաքական ու տնտեսական ազդեցության պահպանման ուղղությամբ, նա նաև միաժամանակ համառորեն ջանքեր է գործադրում Կենտրոնական Ասիայից ԱՄՆ-ին դուրս մղելու ուղղությամբ՝ թեև այդ տարածաշրջանի երկրները ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին օգնում են Աֆղանստանի տարածքում մղվող գործողությունների հարցում։

Թեև ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն բավական գովելի ջանքեր են գործադրել մերձբալթյան երկրների պաշտպանունակության ամրագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, նույնն ակնհայտորեն չի կարելի ասել ԱՊՀ պարագայում։ ԱՊՀ-ում ԱՄՆ հետևողական քաղաքականության բացակայության դեպքում այդ լայնամասշտաբ տարածաշրջանը լիովին կարող է տուժել ապակայունացումից։

Ակնհայտ է, որ հաշվի առնելով հետխորհրդային երկրների ռազմավարական նշանակությունը՝ Վաշինգթոնին անհրաժեշտ է Եվրասիայի հանդեպ իր արտաքին քաղաքականությունում նոր մոտեցում որդեգրել։ ԱՄՆ-ը պետք է հետխորհրդային տիրույթում ակտիվացնի իր ջանքերը՝ հետապնդելով սեփական ազգային շահերը։ Ընդ որում՝ այդ ամենի հետ մեկտեղ, ԱՄՆ-ը պետք է կոշտ հակամարտության մեջ չմտնի Ռուսաստանի հետ։

ԱՄՆ-ը պետք է ընդլայնի իր դիվանագիտական ու տնտեսական կապերն Արևելյան Եվրոպայի ու Կովկասի ինքնիշխան երկրների և առաջին հերթին Ուկրաինայի, Ադրբեջանի ու Վրաստանի, ինչպես նաև Ղազախստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի հետ։ Վաշինգթոնը պետք է աջակցի կոռուպցիայի նվազեցմանը, պետական ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված համալիր բարեփոխումներին՝ պայմաններ ստեղծելով տնտեսության ու ներդրումների աճի համար։ Դրանից կշահեն բոլորը։

Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի էներգետիկ դիվերսիֆիկացման, էներգակիրների համաշխարհային շուկայում տարածաշրջանի ինտեգրման, Կասպյան ավազանից դեպի արևմուտք խողովակաշարերի կառուցման հարցերում։ ԱՄՆ շահերից է բխում հետխորհրդային այդ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը միջազգային նորմերին համապատասխան։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը պետք է ակտիվ միջնորդական դեր ստանձնի Մերձդնեստրի ու Հարավային Կովկասի հակամարտություններում։

Անկասկած ԱՄՆ առաջնահերթ աշխարհաքաղաքական նպատակը նախկինի նման մնում է եվրասիական կայսրության վերածննդի կանխումը՝ լինի դա Ռուսաստանի թե Չինաստանի հովանու ներքո»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում