Friday, 03 05 2024
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին

Հայաստանի առևտրային հարաբերությունները ԵՄ երկրների հետ․ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտահանումը

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

Եվրոպական Միությունը համաշխարհային ամենամեծ առևտուր իրականացնողներից է․ արտահանման ծավալներով այն զիջում է միայն Չինաստանին, իսկ ներմուծմամբ՝ միայն ԱՄՆ-ին: ԵՄ անդամների միջև ազատ առևտուրը հաջողությամբ սկսվել է 50 տարի առաջ՝ մինչև ԵՄ ստեղծումը: Այդ իմաստով Միությունն առաջնային դեր է խաղում հարուստ և աղքատ երկրների փոխշահավետ համաշխարհային առևտրի լիբերալացման գործում:

ԵՄ հիմնական փիլիսոփայությունն այն է, որ նա ներմուծումների համար կբացի իր շուկան, եթե իր առևտրային գործընկերները պահպանեն կանոնները: Միությունը հակված է նաև ազատականացնել ծառայությունների առևտուրը: Սակայն Միությունը հնարավորություն է տալիս զարգացող երկրներին բացել իրենց շուկաներն ավելի դանդաղ, քան ինդուստրիալ երկրները և օգնում է նրանց ինտեգրվել համաշխարհային առևտրի համակարգում։ Սա շատ կարևոր է նաև Հայաստանի համար:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև հարաբերությունները, սկսած 1990-ական թվականներից, հիմնված են եղել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի վրա: 2010թ․ նախապատրաստվեց նոր փաստաթուղթ՝ «Խորը և համապարփակ առևտրի մասին» (Ասոցացման մասին) համաձայնագիրը: Հայաստանից բացի նման համաձայնագիր կնքելու նպատակով Բրյուսելի հետ բանակցություններ վարում էին նաև Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջինս Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը կնքեց Եվրամայդանից հետո: Ինչ վերաբերում է Հայաստանի, ապա նա գնաց Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական ինտեգրման ուղիով և անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Ավելի ուշ պաշտոնական Բրյուսելը և Երևանը հարաբերությունները վերագործարկելու երկրորդ փորձը նախաձեռնեցին, և 2015թ․ սկսվեցին նոր բանակցություններ: 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ստորագրվեց ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին»  համաձայնագիրը։

Համաձայնագիրը մասնակիորեն ուժի մեջ մտավ 2018թ. հունիսի 1-ից՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ ապրանքների առևտուրը, տրանսպորտը, սպառողների շահերի պաշտպանությունը, շրջակա միջավայրը և էներգետիկան:

2021թ. մարտի 1-ից՝ ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտելուց հետո, Համաձայնագիրն ուժի մեջ մտավ ամբողջությամբ:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը մի շարք դրույթներով կրկնում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության կողմից նախապատրաստված, սակայն այդպես էլ չստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը. գլխավոր տարբերությունն այն է, որ ներկայիս փաստաթղթում բացակայում են Եվրամիության հետ ազատ առևտրի մասին դրույթները։ Դրանք հակասություն էին առաջացնելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կիրառվող նորմերի հետ:

Ասոցացման մասին համաձայնագրով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետությանը տրամադրել եվրոպական շուկա մուտք գործելու լրացուցիչ արտոնություններ: Համաձայնագիրը նպատակ ուներ բարձրացնել փոխադարձ առևտրի և ներդրումների արդյունավետությունը՝ Հայաստանի Հանրապետության համար ապահովելով մուտք դեպի 500 մլն սպառող ունեցող եվրոպական շուկա: Ինչ վերաբերում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին, ապա այստեղ բացակայում են մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությանը կամ ապրանքների տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցմանն առնչվող դրույթները՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Մյուս կողմից, ըստ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի»՝ հայկական կոնյակ արտադրող ընկերությունները ստիպված են լինելու 22 տարի անց (2043թ.) հրաժարվել ոգելից խմիչքի այս անվանումից: Հետևաբար տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պետք է մտածեն առաջիկա տարիներին ռեբրենդինգ իրականացնելու մասին, որպեսզի չկորցնեն իրենց շուկայական մասնաբաժինը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրենդի ստեղծումը և առաջխաղացումը բավական ծախսատար ու ժամանակատար գործընթաց է:

Հայաստանը 2022թ․ հունվարի 1-ից դուրս է եկել Եվրոպական Միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («CSP+») արտոնյալ առևտրային ռեժիմից, քանի որ Համաշխարհային բանկի կողմից երեք տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր։

2009թ․-ից ի վեր Հայաստանն օգտվում էր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» («CSP+»), որի շրջանակում ԵՄ-ը Հայաստանի համար ավելի քան 6000 անուն ապրանքատեսակների մասով հանել էր մաքսատուրքերը։

2022թ․ հունվարից Հայաստանը ԵՄ-ի հետ առևտուրը սկսել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի հիման վրա, որը չի նախատեսում արտոնյալ առևտուր։

«GSP+»-ի շրջանակում Հայաստանից ԵՄ արտահանման ավելի քան 96%-ը հիմնական մետաղներ են եղել, որոնք, ըստ ԵՄ սահմանման, ներառում են ալյումինը, պղինձը, կապարը, անագը և ցինկը։

«GSP+»-ից դուրս գալու արդյունքում Հայաստանի համար ԵՄ արտահանման մաքսատուրքերն էականորեն կբարձրանան՝ 0,8%-ից հասնելով 5,1%-ի, ընդ որում, ԵՄ արտահանվող ալյումինե փայլաթիթեղի մաքսատուրքը 0%-ից կբարձրանա 7,5%-ի։

Ըստ կանխատեսումների՝  «GSP+» համակարգի չեղարկումից հետո կարող է տեղի ունենալ  ԵՄ Հայաստանի արտահանման 20% կրճատում, ընդ որում, ակնկալվում է, որ հատկապես ծանր հարված կհասցվի տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտին:

2021թ․ COVID-19 կորոնավիրուսի համավարակի թուլացումն ու տնտեսական հարաբերությունների աշխուժացումն ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև արձանագրված ապրանքաշրջանառության վրա: 2021թ․  Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2020թ․ համեմատ աճել է 23,9 տոկոսով և կազմել 1 մլրդ 587 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործընկերը Գերմանիայի դաշնային Հանրապետությունն է, որի հետ 2021թ․ կտրվածքով փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 289․8 մլն դոլար․ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 2.5 տոկոս անկում: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերներից են նաև Բուլղարիան, որի հետ 2021թ․ ապրանաշրջանառությունն ավելացել է 32.3 տոկոսով՝ կազմելով 227.5,մլն դոլար, Իտալիայի և Նիդերլանդների հետ աճը կազմել է համապատասխանաբար՝ 24.0 և 79.6 տոկոս և 287,7 ու 228.5 մլն դոլար:

Չնայած 2021թ․ Եվրոպական Միության երկրներ արտահանման ցուցանիշների էական բարելավմանը, որը 2020թ․ համեմատ ավելացել է 52.9 տոկոսով, սակայն դոլարային արտահայտությամբ այն էական զիջում է ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանման ցուցանիշին՝ 2021թ․ Եվրոպական Միության երկրներ է արտահանվել 656.0 մլն դոլարի արտադրանք, իսկ ներմուծումը տվյալ ժամանակահատվածում ավելացել  է 10.1 տոկոսով և հասել 1 մլրդ 29 մլն դրամի։

Եվրոպական Միության երկրների շարքում 2021թ․ Հայաստանի Հանրապետությունն ամենաշատ արտահանում իրականացրել է դեպի Բուլղարիայի Հանրապետություն՝ 198.4 մլն, որին հաջորդում են Նիդերլանդները՝ 191.2, Գերմանիան՝ 77.5 և Իտալիան՝ 63.5 մլն դոլար։ Հայաստան ապրանքների ներմուծման առումով Եվրոպական Միության երկրներից  առաջատարը Գերմանիան է՝ 222.8 մլն, որին հաջորդում են Նիդերլանդները՝ 85.0, Ֆրանսիան՝ 68.3, Իտալիան՝ 63.5 մլն դոլար ցուցանիշով։

Պետք է նշել, որ Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումն առավել քիչ չափով է դիվերսիֆիկացված ու հիմնականում վերաբերում է մի քանի ապրանքատեսակների, և  բացակայում են գյուղատնտեսական նշանակության ապրանքները, ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված։

Մասնավորապես 2021թ․ Հայաստանից Լեհաստան է արտահանվել 20 մլն 440 հազար դոլարի արտադրանք, որից 14 մլն 901 հազարը բաժին է ընկել նրբաթիթեղ ալյումինե արտադրանքին։ Լիտվայի Հանրապետություն արտահանվող 5 մլն 58 հազար դոլար արտադրանքից ամենամեծ տեսակարար կշիռ է ապահովել կոնյակը՝ 1 մլն 267 հազար դոլար։

Հայաստանից Նիդերլանդներ արտահանվող 191 մլն 218 հազար դոլարից 91.6 տոկոսը կամ 175 մլն 320 հազար դոլարը բաժին է հասել երկաթահամահալվածքին,  6.8 տոկոսը կամ 13 մլն 152 հազարը՝ նրբաթիթեղ ալյումինե արտադրանքին և միայն մոտ 1 տոկոսը՝ կոնյակին։

2021թ․ Հայաստանից Սլովակիայի Հանրապետություն արտահանումը կազմել է 14 մլն 302 հազար դոլար, որից 11 մլն 590 հազարը բաժին է հասել տրիկոտաժե արտադրանքին՝ սվիտերներ, պուլովերներ, կարդիգաններ, ժիլետներ, 1 մլն 913 հազարը՝ անկողնային պարագաներին և 577,8 հազարը՝ կոնյակին։

Չնայած Ֆրանսիայում հայկական 300-400 հազարանոց սփյուռքի առկայությանը՝ արտահանման տեսանկյունից այդ երկիր չնչին ծավալի արտադրանք  է արտահանվում՝ 10 մլն 678 հազար դոլար, որից 7 մլն 300 հազարը բաժին է հասել նրբաթիթեղ ալյումինե արտադրանքին։

Բելգիայի Թագավորություն արտահանվող 48 մլն 858 հազար դոլարի գերակշիռ մասը՝ 24 մլն 704 հազարը, կազմում են թանկարժեք (ադամանդ) և կիսաթանկարժեք քարերը, 16 մլն 165 հազարը՝ պղնձի հանքաքարը և ցինկի խտահանքը, 5 մլն 732 հազարը՝ մոլիբդենի հանքաքարը և խտահանքը։

Եվրոպական Միության առաջատար երկիր հանդիսացող Գերմանիայի դաշնային Հանրապետություն ևս արտահանման ցուցանիշը շատ ցածր է՝ 77 մլն 577 հազար դոլար, որից 38 մլն 325 հազարը բաժին է հասնում նրբաթիթեղ ալյումինե արտադրանքին, 24 մլն 532 հազարը՝ տրիկոտաժե արտադրանքին՝ տղամարդու կոստյում, պիջակ, բլայզեր, տաբատ, ինչպես նաև 2 մլն 980 հազար դոլարի կոնյակ։

Եվրոպական Միության ևս մեկ առաջատար երկիր՝ Իտալիայի Հանրապետություն արտահանման ցուցանիշները բարձր չեն՝ 63 մլն 586 հազար դոլար, որից ամենամեծ տեսակարար կշիռ է ապահովում տրիկոտաժե արտադրանքը՝ տղամարդու և կնոջ վերակու, թիկնոց, անձրևանոց, բաճկոն և այլ արտադրանք՝ 45 մլն 802 հազար դոլարի, 13 մլն 78 հազար դոլար արժողությամբ նրբաթիթեղե ալյումինի արտադրանք և 2 մլն 266 հազար դոլարի ոսկու փոշի։

Առավել մեծ ծավալի արտադրանք է արտահանվում Եվրոպական Միության երկիր չհանդիսացող Շվեյցարիա, որը 2021թ․ կազմել է 358 մլն 694 հազար դոլար։ Պետք է նշել, որ այս երկիր ևս Հայաստանից արտահանվող արտադրատեսակների գերակշիռ մասը բաժին է հասնում հանքարդյունաբերական արտադրանքին, մասնավորապես 287 մլն 542 հազար դոլարի՝ պղնձի հանքաքար և խտահանք, 10 մլն 965 հազարի՝ մոլիբդենի հանքաքար և խտահանք, 15 մլն 465 հազար դոլարի՝ թանկարժեք մետաղի հանքաքար և խտահանք, ինչպես նաև անմշակ ալյումին, պղնձե շրջաքարեր, ցեմենտացնող պղինձ և այլն։

Բրեքսիտի արդյունքում ԵՄ-ից դուրս եկած Միացյալ Թագավորություն ևս Հայաստանի Հանրապետությունից արտահանման ծավալները շատ քիչ են․ 2021թ․ կազմել է ընդամենը 7 մլն 645 հազար դոլարի արտադրանք։

Չնայած այն կանխատեսումներին, որ «GSP+» համակարգի չեղարկումից հետո Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման անկում կարող է գրանցվել՝ 2022թ․ հունվար-հունիս ամիսների կտրվածքով ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 43.3 տոկոսով և հասել 426 միլիոն 128 հազար դոլարի, որից գերակշիռ մասը՝ 90.6 տոկոսը, բաժին է հասել Նիդերլանդներին՝ 117 մլն 63 հազար  դոլար, Բուլղարիային՝ 143 մլն 322 հազար, Գերմանիային՝ 54 մլն 592 հազար, Իտալիային և Բելգիային համապատասխանաբար՝ 31 մլն 874 հազար և 39 մլն 380 հազար դոլար։ Այս հանգամանքն էլ հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանքարդյունաբերական արտադրանքի արժեքը 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ բավականին արժևորվել է, և արտահանումը կատարվում է ավելի թանկ գնով։

Բնականաբար 500 միլիոն բնակչություն և մեծ սպառման շուկա ունեցող ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումը, որը 2021թ․ կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 21.7 տոկոսը, բավականին քիչ է, քանի որ ավելի ցածր գնողականություն և բնակչության թվաքանակ ունեցող ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմում է 29.4 տոկոսը։ Ի լրումն՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական ծանր պատժամիջոցներն այս պարագայում ենթադրում են, որ Հայաստանը պետք է ընդլայնի ապրանքների արտահանման իր աշխարհագրությունը, և որպես այդպիսի շուկա պետք է դիտարկել ԵՄ-ը։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում