Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ցավ պատճառեց։Նման գրառմամբ է հանդես եկել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հույս հայտնելով, որ ապագայում թե՛ պետական մարմինների և թե քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից:
«Աղոթում եմ զոհվածների հոգիների և անհետ կորածների փրկության համար»,- նշել է նա։